Մոլեգնություն (ֆիլմ, 2004)
«Մոլեգնություն» (անգլ.՝ Wicker Park), ռեժիսոր Փոլ Մաքգիգանի ֆիլմը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ջոշ Հարթնեթը, Դայան Քրյուգերը և Ռոուզ Բիրնը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2004 թվականի հուլիսին։ Այն Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի մասնակցությամբ նկարահանված «Բնակարան» ֆիլմի վերաթողարկումն է[7][8]։
Մոլեգնություն անգլ.՝ Wicker Park | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ[1], դրամա[1], միստիկ ֆիլմ[1], թրիլեր և մելոդրամա |
Հիմք | Բնակարանը (ֆիլմ, 1996) |
Թվական | սեպտեմբերի 3, 2004[1], հոկտեմբերի 21, 2004[2] և 2004 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Փոլ ՄաքԳիգան[1][3][4] |
Պրոդյուսեր | Գարի Լուչեզի |
Սցենարի հեղինակ | Brandon Boyce? և Ժիլ Միմունի[5] |
Դերակատարներ | Ջոշ Հարթնեթ[3][6][4], Ռոուզ Բիրն[3][6][4], Դայան Կրյուգեր[6][4], Մեթյու Լիլլարդ[3][6][4], Քրիստոֆեր Կազինս[6], Ջեսիկա Պարե[6], Paul Doucet?[6], Ռիչարդ Ջաթրաս[6] և Մարկ Կամաչո |
Օպերատոր | Peter Sova? |
Երաժշտություն | Քլիֆ Մարտինես |
Մոնտաժ | Andrew Hulme? |
Պատմվածքի վայր | Չիկագո |
Նկարահանման վայր | Մոնրեալ |
Կինոընկերություն | Lakeshore Entertainment և Մետրո Գոլդվին Մայեր |
Տևողություն | 114 րոպե |
Բյուջե | 30 000 000 $ |
Շահույթ | 20 804 504 $ |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՄեթյուն և Լիզան երեք ամիս է, ինչ հանդիպում են, և, կարծես, բավականին երջանիկ են։ Մի օր Մեթյուին առաջարկում են գնալ Նյու Յորքում աշխատելու, և նա ցանկանում է, որպեսզի Լիզան նույնպես գնա իր հետ[9]։ Բայց Լիզան շտապում է փորձի և Մեթյուին խոստանում հանդիպել հաջորդ օրը։ Հանդիպումը չի կայանում, և Մեթյուն իմանում է, որ Լիզան իր պարային խմբի հետ մեկնել է Եվրոպա՝ հյուրախաղերի։ Մեթյուն զարմանում է սիրելիի նման արարքից և կարծում, որ Լիզան պարզապես իրեն լքել է։ Նա ամեն օր սպասում է Լիզային իրենց ժամադրության վայրում, բայց ապարդյուն։
2 տարի հետո Մեթյուն վերադառնում է Նյու Յորքից իր հարսնացուի՝ Ռեբեկայի հետ, թեև դեռ չէր մոռացել Լիզային։ Կարևոր գործնական ուղևորության նախօրեին Մեթյուն ռեստորանում նկատում է մի աղջկա, որը զարմանալիորեն նման էր Լիզային։ Աղջիկը հյուրանոցի քարտը կորցրել էր, և Մեթյուն Չինաստան մեկնելու փոխարեն խաբում է իր հարսնացուին և օդանավակայանից ուղևորվում հյուրանոց։ Համարում նա գտնում է այնպիսի դիմափոշի, ինչպիսին Լիզայինն էր։ Այժմ Մեթյուն վստահ է, որ նա այստեղ՝ մոտակայքում է։ Մեթյուն սպասում է, թե երբ Լիզան կգա, բայց գալիս է բոլորովին այլ աղջիկ, որն ուներ նույն հագուստը, կոշիկները, ինչ Լիզան։ Նրա անունը նույնպես Լիզա է։ Նա համոզում է Մեթյուին, որ ինքը Լիզան է, և որ նրան տեսել է ռեստորանում։ Մեթյուն ապշած է այդ նմանությունից։ Նրանք գիշերն անցկացնում են միասին, իսկ առավոտյան Լիզան հեռանում է։ Մեթյուն ամեն ինչ պատմում է ընկերոջը, որը սիրահարված է Ալեքս անունով մի աղջկա և ցանկանում է նրան ծանոթացնել Մեթյուի հետ։
Բայց Մեթյուին անհանգստացնում է այն միտքը, որ այս բնակարանում և նոր «Լիզայի» մեջ ինչ-որ բան այն չէ։ Նա վերադառնում է այնտեղ և տեսնում, որ այնտեղ ոչ ոք չի ապրում։ Միայն կոշիկներն են դրված մահճակալի մոտ։ Դրանք այն կոշիկներն են, որոնք Լիզային նվիրել է Մեթյուն։ Նա հատուկ գնում է հենց նույն կոշիկներից և խնդրում «Լիզային» փորձել դրանք։ Բայց կոշիկները նրա ոտքով չէին, և Մեթյուն վերջնականապես համոզվում է, որ այդ ամենը կեղծիք է։
Միևնույն ժամանակ իրական Լիզան նույնպես փնտրում է Մեթյուին։ Բայց նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հանդիպել։ Նրանք նույնիսկ չեն ենթադրում, որ այս ամենը վիրտուոզ ինտրիգ է, որը կազմակերպել է Լիզայի ընկերուհին՝ Ալեքսը, որի հետ հանդիպում է Մեթյուի ընկերը։ Պարզվում է, որ Ալեքսը սիրահարված է եղել Մեթյուին դեռ Լիզայի հետ նրա հանդիպումից առաջ, իսկ երբ նրանք արդեն սկսել են հանդիպել, հետևել է նրանց։ Այն օրը, երբ Մեթյուն առաջարկում է Լիզային իր հետ մեկնել Նյու Յորք, Լիզան իմանում է, որ ինքը շտապ պետք է շրջագայության մեկնի։ Նա Ալեքսին տալիս է իր բնակարանի բանալիները և խնդրում նամակը փոխանցել Մեթյուին։ Բայց Ալեքսը որոշում է Մեթյուին ոչինչ չտալ, նա գալիս է Մեթյուի տուն, ջնջում Լիզայից ստացած բոլոր հաղորդագրությունները, իսկ Լիզային ասում է, որ Մեթյուին գտել է ուրիշի հետ։ Մի քանի շաբաթ անց Լիզան վերադառնում է, բայց Մեթյուն արդեն մեկնել էր։ Ալեքսը Լիզային համառորեն համոզում է մոռանալ նրան[10]։
Դերերում
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Ջոշ Հարթնեթ | Մեթյու |
Դայան Քրյուգեր | Լիզա |
Ռոուզ Բիրն | Ալեքս |
Մեթյու Լիլլարդ | Լյուկ |
Ջեսիկա Փարե | Ռեբեկա |
Սաունդթրեքներ
խմբագրել- Maybe Tomorrow - Stereophonics
- We Have a Map of the Piano - Mum
- I Can’t Feel My Hand Anymore, it’s Alright - Mum
- Good to Me - The White Stripes
- Ran Kan Kan - Tito Puente
- I Miss You Now - Stereophonics
- This Dies Over Distance - Clue to Kalo
- All I Do - +/-
- Flowers in December - Mazzy Star
- Strange and Beautiful - Aqualung
- I Know You Are, But What Am I? - Mogwai
- The Scientist - Coldplay
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.imdb.com/title/tt0324554/
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://stopklatka.pl/film/apartament-2004
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=41236.html
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 http://www.imdb.com/title/tt0324554/fullcredits
- ↑ Canavese, Peter. «Wicker Park». Groucho Reviews. Արխիվացված է օրիգինալից 2020-09-28-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Hartmann, Erica. «Wicker Park is a Wicked Ride». Silver Chips Online. Montgomery Blair High School. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Kehr, Dave (2004 թ․ սեպտեմբերի 3). «Eerie Shots, à la Vertigo, but No Sign of Stewart». The New York Times. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Wicker Park (2004)». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 2010 թ․ հունվարի 22-ին.