Մոնիկ Անժելա Էյմս (անգլ.՝ Monique Angela Imes, դեկտեմբերի 11, 1967(1967-12-11)[1], Woodlawn, Բալթիմոր շրջան, Մերիլենդ, ԱՄՆ)[2], ավելի հայտնի է որպես Մո'Նիկ (անգլ.՝ Mo'Nique), ամերիկացի դերասանուհի և կատակերգուհի։ «Օսկար», «Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի ակադեմիա»  (BAFTA), «Ոսկե գլոբուս», «Անկախ ոգի» (Independent Spirit) և «Էկրանի դերասանների գիլդիայի»  (Screen Actors Guild) մրցանակների դափնեկիր՝ «Գանձը» (2009) ֆիլմում դերի համար։

Մո'Նիկ
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 11, 1967(1967-12-11)[1] (57 տարեկան)
Ծննդավայր՝Woodlawn, Բալթիմոր շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0594898
therealmoworldwide.com

Վաղ տարիներ

խմբագրել

Մո'Նիկը ծնվել է Վուդլոունում, Մերիլենդ նահանգ, Սթիվեն Էյմս կրտսերի՝ թմրանյութերից կախվածության հարցերի խորհրդատուի և ինժեներ Էլիս Էյմսի ընտանիքում[3]։ Նա չորս երեխաներից ամենափոքրն է։ Ավարտել է Բալթիմորի Միլֆորդ Միլ ավագ դպրոցը և Մորգան պետական համալսարանը[4]։ 1987 թվականին ավարտել է Մերիլենդ նահանգի Ռադիոհեռարձակման ինստիտուտը։

Գործունեություն

խմբագրել

Մինչ դե��ասանական գործունեություն սկսելը Մո'Նիկը աշխատել է որպես հեռախոսավարուհի։ Նա հաջողության հասավ ՅՈՒՓՆ ամերիկյան հեռարձակող ցանցի «Փարքերները» սիթքոմում իր գլխավոր դերակատարմամբ, որտեղ նա նկարահանվեց 1999-2004 թվականներին։ Այդ ժամանակվանից ի վեր նա նկարահանվել է աֆրոամերիկյան մի քանի ֆիլմերում, մինչ հաջողության է հասել «Գանձը» ֆիլմում իր դերակատարմամբ։ 2009 թվականին նա բացեց իր սեփական շոուն «ԲԵՏ»-ում։ Նախագիծը փակվեց 2011թվականին։

2010 թվականին Մոնիկը արժանացել է «Օսկար» մրցանակի և բազմաթիվ այլ մրցանակների՝ Լի Դենիելսի «Գանձը» ֆիլմում, Գաբուրի Սիդիբեի կատարմամբ գլխավոր հերոսուհու չարակամ մոր կերպարը մարմնավորելու համար։ Սակայն հաջորդ հինգ տարիների ընթացքում Մո’Նիկը էկրաններին չի հայտնվել։ 2015 թվականին տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ ֆիլմում իր դերի համար ստացել է ընդամենը հիսուն հազար դոլար, իսկ ֆիլմի արտադրական ստուդիան՝ Lionsgate-ը, գովազդային արշավի շրջանակներում հրաժարվել է վճարել իր Կանն ուղևորության համար[5]։ Դրա շնորհիվ Մո'Նիկը հայտնի դարձավ որպես խնդրահարույց դերասանուհի, ինչի պատճառով զրկվեց դերերից Հոլիվուդում։ Այնուամենայնիվ, Լի Դենիելսը առաջարկեց նրան տիկնոջ դերը «Ծառայապետ» ֆիլմում և տատիկի դերը Ռիչարդ Փրայորի կյանքի մասին ֆիլմում[6]։ Երկու դերերն էլ ի վերջո բաժին հասան Օփրա Ուինֆրիին։

2014 թվականին Մո'Նիկը խաղացել է միասեռական դեռահասի կրոնական մոր դերը «Սև կեռնեխ» անկախ ֆիլմում։ Նա նաև նկարահանվել է Քուին Լատիֆայի և Խանդի Ալեքսանդրի հետ Բեսսի Սմիթիի կյանքի մասին պատմող HBO-ի «Բեսսի»  կենսագրական ֆիլմում՝ մարմնավորելով Մա Ռեյնիին։ Դերը արժանացավ քննադատների լավ գնահատականին և առաջադրվեց «Էմմի» մրցանակի։ Շուտով Մո'Նիկեն վերադարձավ մեծ էկրան՝ Universal Pictures-ի կատակերգական դրամայում «Մայերսների Սուրբ Ծնունդը», որտեղ գլխավոր դերերը կատարում էին Քիմբերլի Էլիզը և Գաբրիել Յունիոնը[7]։

Անձնական կյանք

խմբագրել

Մո'Նիկն ամուսնացած է երկրորդ անգամ և ունի երեք երեխա[8]։ Առաջին ամուսինը՝ Մարկ Ջեքսոնն է։ Նրանք ամուսնացած են եղել 1997-2001 թվականներին։ Այս ամուսնությունից Մո'Նիկն ունեցել է որդի՝ Շելոն Ջեքսոնը (ծն. 1990)։ Երկրորդ ամուսինը՝ Սիդնի Հիքսն է, դերասան։ Ամուսնացած են 2006 թվականի մայիսի 20-ից։ Այս ամուսնության ընթացքում Մո'Նիկը լույս աշխարհ բերեց ևս երկու որդի՝ երկվորյակներ Ջոնաթան Հիքսին և Դեյվիդ Հիքսին (ծնվ․ 2005 թվականի հոկտեմբերի 3-ին)։

Մասնակի ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1999-2000 ս Moesha Նիկոլ «Նիկի» Փարքեր
1999-2004 ս The Parkers Նիկոլ «Նիկի» Փարքեր
2000 ֆ 3 հարված 3 Strikes Դեիլիա
2001 ս The Hughleys Նիկոլ «Նիկի» Փարքեր
2001 ֆ Մանուկ Baby Boy Փեթրիս
2001 ֆ Խաղ երկուսի համար Two Can Play That Game Դիդրա
2002 ֆ Ո՛չ կենդանի, ո՛չ մեռած Half Past Dead Թվիտչի ընկերուհի
2003 ս Լավ ցանկապատեր Good Fences Ռութ Քրիփ
2004 ս The Bernie Mac Show Լինեթ
2004 ֆ Հոգու ինքնաթիռ Soul Plane Յամիկա
2004 ֆ Գեղեցկության խանութ Hair Show Пичес Уиттакер
2004 ֆ Ստվերային բռնցքամարտիկ Shadowboxer Прешес
2005 ֆ Դոմինո Domino Լատիշա Ռոդրիգես
2006 ֆ Գարեջրի փառատոն Beerfest Չերի
2006 ս Ախ, այս երեխաները Rugrats: Tales from the Crib Մորաքույր Մու (հնչյունավորում)
2007 ֆ Պինգվինների ֆարսը Farce of the Penguins Վիկի, պինգվին (հնչյունավորում)
2007 ս Մարմնի մասեր Nip/Tuck Իվետ Վաշինգտոն
2007 ս Բոնդոկները The Boondocks Յամիկա (հնչյունավորում)
2007 ս Տգեղ Բեթթին Ugly Betty Լ'Ամանդա
2008 ֆ Բարի գալուստ տուն, Ռոսկո Ջենկինս Welcome Home Roscoe Jenkins Բեթի
2009 ֆ Գանձը Precious Մերի Լի Ջոնսթոն
2015 ֆ Բեսի Bessie Մա Ռեյնի
2016 ֆ Մայերսների Սուրբ Ծնունդ A Meyers Christmas

Մրցանակներ

խմբագրել
  • 2010 - «Օսկար» երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար - «Գանձը»
  • 2010 - BAFTA երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար - «Գանձը»
  • 2010 - «Ոսկե գլոբուս» за երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար - «Գանձը»
  • 2010 - «Անկախ ոգի» за երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար - «Գանձը»
  • 2010 - Էկրանային դերասանների գիլդիայի մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուու համար- «Գանձը»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Pallardy R. Encyclopædia Britannica
  2. Fernandez, Sofia M. (2011 թ․ օգոստոսի 1). «'Mo'Nique Show' Put on Indefinite Hiatus». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  3. John-Hall, Annette (2006 թ․ ապրիլի 8). «Proudly 'phat' actress has a new, plus-sized role». AZ Central.com. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. Crockett, Sandra (1994 թ․ նոյեմբերի 19). «Comedian has fine time just being Mo'Nique Laughing out LOUD». The Sun. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 16-ին.
  5. Tambay A. Obenson (2015 թ․ փետրվարի 27). «Mo'Nique Said She Was Paid $50,000 for 'Precious' + Responds to Lee Daniels "Play the Game" Advice». Shadow and Act. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  6. Seth Abramovitch (2015 թ․ փետրվարի 19). «Mo'Nique: I Was "Blackballed" After Winning My Oscar». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  7. Rebecca Ford (2015 թ․ հոկտեմբերի 27). «Mo'Nique Joins 'A Meyers Christmas' (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  8. «Mo'Nique — Biography». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին.