Մյունխենի գեղարվեստի ակադեմիա

Մյունխենի գեղարվեստի ակադեմիա (գերմ.՝ Akademie der Bildenden Künste München, ինչպես նաև Munich Academy), Գերմանիայի ամենահին և կարևոր ակադեմիաներից մեկը, որը գտնվում է Գերմանիայի Բավարիա նահանգի Մյունիխ քաղաքի Մաքսվորշտադ շրջանում։

Մյունխենի գեղարվեստի ակադեմիա
Изображение логотипа
Տեսակacademy of fine arts?
Հիմնադրված է1808
ԱնդամակցությունԳերմանացի ռեկտորների կոնֆերանս[1]
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունՄյունխեն[2]
Կայքadbk.de(գերմ.)(անգլ.)
Մյունխենի գեղարվեստի ակադեմիա (Գերմանիա)##
Մյունխենի գեղարվեստի ակադեմիա (Գերմանիա)
Մյունխենի գեղարվեստի ակադեմիա, Գերմանիա
 Akademie der Bildenden Künste München Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել
 
Վերածննդի դասական ոճով կառուցված շենքի ճակատային հատվածը (1886)
 
Դեկոնստրուկտիվական ոճի կառույց ստեղծված Coop Himmelb(l)au ճարտարապետական ընկերության կողմից (2005)

19-րդ դար

խմբագրել

Գեղարվեստի ակադեմիան հիմնադրվել է 1808 թվականին Բավարիայի արքա Մաքսիմիլան I կողմից որպես Գեղարվեստի թագավորական ակադեմիա։

Մյունիխի դպրոցի ոճը

խմբագրել

Մյունիխյան դպրոցը նկարիչների մի խումբ է, ովքեր աշխատել են Մյունիխում կամ վերապատրաստվել են ակադեմիայում 1850-1918 ժամանակահատվածում։ Նկարները բնութագրվում են նատուրալիստական ոճով ու մութ լուսաստվերով, առկա են բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտ, պատմական թեմաներով ստեղծագործություններ։

20-րդ դար

խմբագրել

1946 թվականին Գեղարվեստի թագավորական ակադեմիան միավորվեց Արվեստների ու արհեստների դպրոցին և Կիրառական արվեստի դպրոցին։ 1953 թվականից կոչվում է Մյունխենի գեղարվեստի ակադեմիա։

1886 թվականին ավարտվեց Գոթֆրիդ Նյուրոթերի նախագծով 19-րդ դարի վերածննդի դասական ոճով կառուցված շենքը, որտեղ էլ տեղակայվեց ակադեմիան։

2005 թվականին Coop Himmelb(l)au ճարտարապետական ընկերությունը կառուցել է դեկոնստրուկտիվական ոճի կառույց որպես բուն շենքի հավելյալ մաս։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյունխենի գեղարվեստի ակադեմիա» հոդվածին։