Մյոսվաթն
Մյոսվաթն (նորվ.՝ Møsvatn), Նորվեգիայի իր մեծությամբ 11-րդ լիճը։ Մակերեսը 78,4298 կմ² է[1]։ Գտնվում է երկրի հարավ-արևելքում, մեծ մասը Տելեմարկ ֆյուլքեյի Վինե կոմունայում, իսկ 5,5 կմ²-ը Սունդետու կոմունայում։ Լճի ջրերը գետերի միջոցով հոսում են Տինշյո լիճ։ Մյոսվաթն անվանման ծագումը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն կապված է Մոնե գետի հետ։
Մյոսվաթն
նորվ.՝ Møsvatn | ||
Կոորդինատներ | ||
Երկիր | Նորվեգիա | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 919 մ | |
Երկարություն | 40 կմ | |
Ավազանի մակերեսը | 78,4298 կմ² | |
Ծավալը | 1,57 կմ³ | |
Ջրափնյա գծի երկարությունը | 206,62 կմ | |
Ամենամեծ խորությունը | 68,5 մ | |
Միջին խորությունը | 20 մ | |
Ջրահավաքի մակերեսը | 1510,26 կմ² | |
Լիճը ունի ոչ հավասարաչափ եզրագիծ։ Այն նման է 3 հատ մեկնած բաց ձեռքի։ Առավելագույն երկարությունը 40 կմ է։ Մտնում է Հանդարվեգինտա ազգային պարկի մեջ։ Ափի երկայնքով առկա են բազմաթիվ պատմական հուշարձաններ, որոնք վերաբերվում են նախամարդու կենցաղին։ Ափամերձ տարածքներում նաև տեղակայված են Նորվեգիայի մի քանի խոշոր բարձրալեռնային ֆերմաներ։ Հանդիսանում է զբոսաշրջային երթուղիների կարևորագույն հանգույց։ Այն նաև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների կարևոր անցում է։
1903 թ.-ին նորվեգացի ինժեներ-շինարար Ուլավ Հեգսթադը սկսեց լճի վրա ամբարտակի կառուցումը, որպեսզի այն վերածվի ջրամբարի[2]։ 1904-1906 թթ.-ին արդեն հնարավոր եղավ արհեստական ձևով կարգավորել լճի մակարդակը[3]։
Պատմություն
խմբագրել1942 թ.-ի նոյեմբերի 19-ին ֆաշիստա-գերմանական արդյունաբերությանը վնաս հասցնելու շրջանակներում անգլիական դիվերսիոն ստորաբաժանումները վայրէջք են կատարել լճի սառցապատ մակերեսին և խափանեցին գերմանացի գիտնականների կողմից միջուկային զենքի պատրաստմանը։
Լճի մոտակայքում են գտնվում թանգարաններ և զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Նորվեգիայի խոշորագույն լճերը. դոկտրինա, 2009թ. ապրիլի 1։». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Flomberegning for Måna ved Rjukan (016.HZ) Արխիվացված 2015-04-02 Wayback Machine. Norges vassdrags- og energidirektorat, 2004, vaadatud 31.03.2015.
- ↑ Store norske leksikon
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյոսվաթն» հոդվածին։ |