Միքայել Պողոսյան (ազատամարտիկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Պողոսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Գրիգորիի Պողոսյան (օգոստոսի 2, 1956, Հադրութ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 21, 1992, Սեյիդահմեդլու), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։
Միքայել Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1956 |
Ծննդավայր | Հադրութ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 21, 1992 (35 տարեկան) |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1956 թվականի օգոստոսի 2-ին, Հադրութ ավանում, ծառայողի ընտանիքում։ Ավարտել է Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Երևանի ժողտնտեսական ինստիտուտի ֆինանսական բաժինը[1]։
1974-76 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը և ստացել ֆինանսական կրթություն։ Ավարտելուց հետո աշխատել է Հադրութի կենտրոնական շրջանային խնայդրամարկղում։ 1980 թվականից Հադրութի խնայդրամարկղի վարիչն էր։ 1983-85 թվականներին աշխատել է Շրջգյուղքիմիայում՝ որպես տնտեսագետ։ Ապա աշխատել է Ժողովրդական վերահսկողության կոմիտեում՝ որպես հրահանգիչ[1]։
1992 թվականի հունվարին կամավորագրվել է Արցախի Հանրապետության Ինքնապաշտպանական ուժերում, եղել է թիվ 38401 զորամասի հակատանկային դասակի հրամանատարը[1]։
Զոհվել է 1994 թվականի ապրիլի 21-ին, Սեյիդահմեդլուի մարտում[1]։
Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Հադրութի գերեզմանատանը[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Ազատամարտիկը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.