Միտրոֆան Իվանով-Կոզելսկի
Միտրոֆան Տրոֆիմովիչ Իվանով-Կոզելսկի (ռուս.՝ Митрофан Трофимович Ива́нов-Козе́льский, իսկական ազգանունը՝ Իվանով, 1850, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 15 (27), 1898), ռուս դերասան։
Միտրոֆան Իվանով-Կոզելսկի | |
---|---|
Ծնվել է | 1850 |
Ծննդավայր | Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 15 (27), 1898 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | դերասան |
1873-1874 թվականներին խաղացել է Կիևի և Խարկովի թատրոններում։ 1875 թվականից հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Լավագույն դերերից են՝ Ժադով (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Չացկի (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Շայլոկ, Համլետ (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Համլետ»), Ուրիել Ակոստա (Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Քին (Դյումա-հոր «Քին»)[1]։
Իվանով-Կոզելսկին խաղացել է նաև Թիֆլիսի և Բաքվի թատրոններում։ 1880-ական թվականներին Բաքվում հատուկ ուշադրություն է դարձրել պատանի Հ. Աբելյանին, որը ռեալիստական արվեստի իր առաջին դասերն առել է Իվանով-Կոզելսկուց։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Митрофан Трофимович Иванов-Козельский [1967]». william-shakespeare.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 422)։ |