Միջմայրցամաքային հրթիռ
Միջմայրցամաքային հրթիռ, «երկիր-երկիր» տեսակի հրթիռների շարքին պատկանող, մարտական, կառավարվող բալիստիկ հրթիռ։ Թռիչքի հեռավորությունն ավելի քան 10 հզ․ կմ է։ Միջմայրցամաքային հրթիռները նախատեսված են մեծ հեռավորությունների վրա կամ հեռավոր մայրցամաքներում գտնվող օբյեկտներ ոչընչացնելու համար։ Միջմայրցամաքային հրթիռները բազմաստիճան են։ Մեկնարկային զանգվածը 100— 150 տ է, օգտակար բեռը՝ մինչև 3, 2 տ։ ԱՄՆ-ում Միջմայրցամաքային հրթիռները նաև օգտագործվել են որպես տանող հրթիռներ՝ տիեզերական օբյեկտները ուղեծիր դուրս բերելու համար։ Օրինակ, ամերիկյան «Ատլաս» և «Տիտան» Միջմայրցամաքային հրթիռների օգնությամբ իրականացվել է «Մերկուրի» և «Ջեմինի» տիեզերանավերի արձակումը։
Ներկայումս միջմայրցամաքային հրթիռները ընդգրկված են հիմնականում համեմատաբար հզոր բանակների սպառազինության մեջ և հաճախ կրում են միջուկային մարտագլխիկներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 593)։ |