Միջազգային կարտել
Միջազգային կարտել, առավելագույն շահույթ ստանալու նպատակով իրացման շուկաների և հումքի աղբյուրների բաժանման, մենաշնորհային գների սահմանման, արտոնագրերի օգտագործման և այլ միջոցառումների վերաբերյալ տարբեր երկրների պատկանող (բայց հաճախ մի ճյուղում գործող) մոնոպոլիաների կամ ֆիրմաների համաձայնություն (դաշինք)։ Միավորում է նաև ազգային կարտելներ ու մոնոպոլիստական դաշինքների այլ ձևեր։
Միջազգային կարտելը կապիտալի և արտադրության համաշխարհային համակենտրոնացման նոր աստիճան է։ Արդեն 1950-ական թվականներին հաշվվում էին տասնյակ հազարավոր միջազգային կարտելներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 577)։ |