Միկրոսոցիոլոգիա
Միկրոսոցիոլոգիա (միկրո․․և սոցիոլոգիա), 1920-ական թվականներին ձևավորված սոցիոլոգիայի բնագավառներից, որն ուսումնասիրում է անձնավորությունը և հասարակական փոքր խմբերը որպես միջանձնային փոխգործողության արդյունք։ Այս առումով, միկրոսոցոլոգիան մերձենում է սոցիալական հոգեբանությանը։ Միկրոսոցիոլոգիային են վերաբերում Կ․ Լեինի «խմբային դինամիկայի» տեսությունը, Ջ․ Մորենոյի սոցիոլոգիան և այլն, որոնցում ապարդյուն փորձեր են կատարվում միկրոսոցիոլոգիական օրինաչափություններով բացատրել հասարակական երևույթներն ընդհանրապես։ Չնայած նման ծայրահեղություններին, միկրոսոցիոլոգիայի որոշ տեսական և մեթոդաբանական տարրեր կիրառվում են արդի սոցիոլոգիայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 546)։ |