Միկրոպիլե
Միկրոպիլե (միկրո․․ և հունարեն — դարպաս, անցք),
- միջատների, սարդակերպերի, որոշ փափկամորթների, ձկների ձվի թաղանթի վրա գտնվող մեկ կամ մի քանի անցք, որոնց միջով սպերմատոզոիդը թափանցում է ձվաբջջի մեջ։
- Փոշեմուտք, սերմնամուտք, բարձրակարգ սերմնավոր բույսերի սերմնաբողբոջների գագաթնային անցք, որով փոշոտման ժամանակ ներս է մտնում փոշեխողովակը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 546)։ |