Միխայիլ Պավլովիչ Սաբլին (ռուս.՝ Михаил Павлович Саблин, ուկրաիներեն՝ Миха́йло Па́влович Са́блін. հունիսի 17, 1869(1869-06-17), Սևաստոպոլ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 17, 1920(1920-10-17), Յալթա, Տավրիկյան նահանգ, Խորհրդային Ռուսաստան)[1], ռուսական կայսերական նավատորմի ծովակալ և ռուսական Սպիտակ շարժման ներկայացուցիչ, Ուկրաինայի առաջին անկախ ռազմածովային նավատորմի հրամանատար։

Միխայիլ Սաբլին
հունիսի 17, 1869(1869-06-17) - հոկտեմբերի 17, 1920(1920-10-17) (51 տարեկան)
ԾննդավայրՍևաստոպոլ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՅալթա, Տավրիկյան նահանգ, Խորհրդային Ռուսաստան
ԳերեզմանՍուրբ Վլադիմիրի տաճար
ԶորատեսակՌուսական կայսրության նավատորմ
Կոչումփոխծովակալ
Հրամանատարն էրՌուսական կայսրության Սևծովյան նավատորմ
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-ճապոնական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, իխետուան և Ցուսիմայի ճակատամարտ
ԿրթությունԾովային կադետական դպրոց
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Գեորգիի շքանշան Ոսկե զենք «Քաջության համար» և Medal In memory of coronation of Nikolay II

Կենսագրություն

խմբագրել

Սաբլինը ծնվել է Սևաստոպոլում, ծովայինի ընտանիքում. նրա հայրը փոխծովակալ Պավել Սաբլինն էր, իսկ եղբայրը՝ Նիկոլայ Պավլովիչ Սաբլինը, նույնպես ռազմածովային սպա էր։

Միխայիլը 1890 թվականին ավարտել է Պետրոգրադի ծովային կադետական կորպուսը և կրտսեր սպայական կոչումով ծառայության անցել Ռուսաստանի Սևծովյան նավատորմում: Ռուսական տորմիղի կազմում մեկնել է Չինաստան, մասնակցել բոքսերների ապստամբության ճնշմանը: 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ նա Oslyabya նավի սպա էր: Այդ նավը խորտակվեց Ցուսիմայի ճակատամարտի ժամանակ, բայց նա կարողացավ փրկվել:

Պատերազմի ավարտից հետո Սաբլինը վերադարձել է Ռուսաստան և կրկին ծառայել Սևծովյան նավատորմում՝ ղեկավարելով էսկադրային ականակիր և թնդանոթակիր հածանավ, իսկ 1912 թվականին ստանձնեալ է Ռոստիսլավ ռազմանավի հրամանատարությունը:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա ղեկավարել է Սևծովյան նավատորմի հածանավային էսկադրիլիան և մասնակցել բազմաթիվ մարտական գործողությունների Կայսերական գերմանական նավատորմի և օսմանյան նավատորմի դեմ, դրսևորել խիզախություն, ինչի համար պարգևատրվել է Սուրբ Գեորգիի շքանշանով: 1915 թվականին ստացել է դերծովակալի կոչում: 1915 - 1918 թվականներին ղեկավարել է Սև ծովի ականանետային պաշտպանությունը։ 1916 թվականին եղել է 2-րդ ռազմանավային բրիգադի հրամանատարը, 1917 - 1918 թվականներին՝ Սևծովյան նավատորմի գլխավոր շտաբի պետը: Ռուսական հեղափոխությունից հետո՝ 1918 թվականի փետրվարից մինչև հունիսի 17-ը Սաբլինն ստանձնել է խորհրդային կառավարությանը ենթակա Սևծովյան նավատորմի հրամանատարությունը[1][2]։

1918 թվականի ապրիլի 29-ին պաշտոնապես հայտարարել է, որ ամբողջ նավատորմը Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության սեփականությունն է, և հրամայել է իր նավերի վրա ու Սևաստոպոլի ամրոցի վերևում բարձրացնել Ուկրաինայի ժողովրդական Հանրապետության դրոշը[3]: 1918 թվականի մայիսին գերմանացիները ներխուժեցին Ղրիմ, և Սաբլինն իր նավատորմի մի մասը (երկու մարտանավ և տասնչորս էսկադրային ականակիր) գերությունից ազատելու նպատակով տեղափոխեց Նովոռոսիյսկ։ Լենինը նրան հրամայեց խորտակել իր նավերը, սակայն նա հրաժարվեց դա անել և մեկնեց Մոսկվա՝ անձամբ Լենինին հանդիպելու և իր գործը պաշտպանելու համար: Այստեղ Սաբլինն անմիջապես ձերբակալվեց ու բանտարկվեց բոլշևիկների կողմից[4], բայց 1918 թվականի օգոստոսին փախավ և ճանապարհ ընկավ Միացյալ Թագավորություն՝ հետագայում Ղրիմում Պավլո Սկորոպադսկու հակաբոլշևիկյան ուժերին միանալու նպատակադրումով: Սաբլինը ղեկավարում էր Սպիտակ շարժման ռազմածովային ուժերը, բայց 1920 թվականին վատառողջության պատճառով ստիպված էր թողնել ծառայությունը:

Նա մահացավ 1920 թվականի հոկտեմբերի 17-ին Յալթայում, լյարդի քաղցկեղից: Հուղարկավորվեց Սևաստոպոլում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Jonathan D. Smele: Historical Dictionary of the Russian Civil Wars, 1916-1926. Rowman & Littlefield Publishers, 2015-11-19, ISBN 9781442252813, S. 972.
  2. Paul Halpern: The Mediterranean Fleet, 1919-1929. Taylor & Francis, 2016-03-03, ISBN 9781317024163, S. 80.
  3. Operation Fleet For Ukraine, The Ukrainian Week (16 May 2011)
  4. Oksana Iwanez (2021-04-29). «На честь 103-ї річниці проголошення Чорноморського флоту флотом УНР у Маріуполі замайорів прапор ВМС України». armyinform-com-ua. Վերցված է 2023-09-21-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել