Միխայիլ Մուրաշկո
Միխայիլ Մուրաշկո (ռուս.՝ Михаил Альбертович Мурашко, հունվարի 9, 1967, Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ, առողջապահության կազմակերպիչ, բժիշկ-գինեկոլոգ։ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար՝ 2020 թվականի հունվարի 21-ից[1]։ Բժշկական գիտությունների դոկտոր։ Ռուսաստանի Դաշնության 2-րդ դասի իսկական պետական խորհրդական։
Միխայիլ Մուրաշկո | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Ural State Medical Academy? |
Գիտական աստիճան՝ | բժշկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | պետական ծառայող |
Ծննդյան օր | հունվարի 9, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1967 թվականին Սվերդլովսկում, ավարտել է ֆիզիկայի, մաթեմատիկայի և քիմիայի խորացված ուսուցմամբ քաղաքային դպրոցը[2]։ 1986-1988 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերում[3]։
1992 թվականին ավարտել է Ուրալի պետական բժշկական ինստիտուտը, որից հետո մինչև 1996 թվականը աշխատել է Կոմիի Հանրապետության Սիկտիվկարի Հանրապետական հիվանդանոցում, որպես բժիշկ-մանկաբարձ-գինեկոլոգ։ 1996 թվականին հետևողականորեն նշանակվել է գլխավոր բժշկի խորհրդատվական-ախտորոշիչ աշխատանքի գծով տեղակալ, ապա «Կոմի Հանրապետական պերինատալ Կենտրոն» հաստատության գլխավոր բժիշկ։ Թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել «ուրոգենիտալ վարակի որոշ տեսակներով կանանց մոտ ծննդաբերության ընթացքի առանձնահատկությունները և արդյունքները» թեմայով։ 1996-1999 թվականներին զբաղեցրել է Հանրապետական բժշկական միավորման գլխավոր բժշկի պաշտոնը։ 2000-2006 թվականներին աշխատել է Հանրապետական պերինատալ կենտրոնի գլխավոր բժշկի պաշտոնում։
2006 թվականին անցել է պետական ծառայության՝ զբաղեցնելով Կոմի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնը։ Դրան զուգահեռ՝ 2011 և 2012 թվականներին ղեկավարել է Ռուսաստանի առողջապահության նախարարության Կիրովի պետական բժշկական ակադեմիայի Հանրապետական մասնաճյուղի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնը, որը գտնվում է Սիկտիվկարում[4][5][6]։
2012 թվականին նշանակվել է առողջապահության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ։ 2013 թվականից եղել է գերատեսչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2015 թվականի հուլիսի 14-ին պաշտոնապես գլխավորել է Ռոսզդրավնադզորը։
2020 թվականի հունվարի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Միշուստինի կառավարությունում։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու երեխա։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2018)
- Ռուսաստանի Դաշնության Կառավարության երախտագիտություն (2018)
- «Առողջապահության գերազանցիկ» կրծքանշան (2014)
- Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության 2 պատվոգրեր (2001, 2006)
- Մեդալ «Նարկոկոնտրոլի մարմիններին աջակցելու համար» (2016)
- «Մարտական համագործակցության» մեդալ (2016)
- Ռուսաստանի մեքենաշինարարների միության պատվոգիր (2019)
- Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության երախտագիտություն
- Ռուսաստանի ԱԴԾ-ի երախտագիտություն (2019)
- Ինգուշեթիայի Հանրապետության պատվոգիր (2016)
- Կոմիի Հանրապետության պատվոգիր (2004)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Путин назначил Михаила Мурашко министром здравоохранения // РИА Новости
- ↑ «Биография Михаила Мурашко: что известно о новом министре здравоохранения России». Комсомольская правда. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Биография Михаила Мурашко» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Свидетели по делу о томографах бывшие министр здравоохранения Коми Михаил Мурашко и замминистра Сергей Колесников будут доставлены в суд в принудительном порядке
- ↑ Новый министр здравоохранения России был свидетелем по уголовному «делу о томографах» в Коми
- ↑ Свидетель по делу о закупке томографов в Коми стал министром здравоохранения России
Արտաքին հղումներ
խմբագրել- Անձնական էջը առողջապահության նախարարության կայքում
- Անձնական էջ Roszdravnadzor կայքում Արխիվացված 2019-12-18 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Մուրաշկո» հոդվածին։ |