Միխայիլ Գերասիմով
Միխայիլ Միխյիլովիչ Գերասիմով (ռուս.՝ Михаил Михайлович Герасимов, սեպտեմբերի 2 (15), 1907[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - հուլիսի 21, 1970[2][3][1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս սովետական մարդաբան-քանդակագործ և հնագետ։ 1950-1970 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ ազգագրության ինստիտուտի պլաստիկ վերականգնման լաբորատորիայի վարիչ։ Հայտնի է գանգի հիման վրա դեմքը վերականգնելու աշխատանքներով։ Իր մշակած մեթոդով վերականգնել է նախամարդու որոշ տիերի (պիթեկանտրոպոս, սինանտրոպոս), ինչպես նաև ավելի քան 200 պատմական անձանց (Ցարոսլավ Իմաստուն, Իվան Ահեղ, Շիլլեր և այլն) դիմաքանդակներ։
Միխայիլ Գերասիմով Михаил Герасимов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 2 (15), 1907[1] Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հուլիսի 21, 1970[2][3][1] (62 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | մարդաբան, քանդակագործ, հնագետ, նախապատմության ուսումնասիրող, գյուտարար և արվեստագետ |
Հաստատություն(ներ) | ՌԳԱ հնագիտության ինստիտուտ և Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության և մարդաբանության ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | մարդաբանություն և հնագիտություն |
Ալմա մատեր | Իրկուտսկի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1956) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Եղել է գիտական ղեկավար | Sergei Nikitin? և Leonid Yablonsky? |
Պարգևներ | |
![]() |
Իր գիտական ուսումնասիրությունների նպատակով Միխայիլ Գերասիմովը 1930-ական թվականներին մասնակի պեղումներ և հետազոտություններ է կատարել Սանահին գյուղում։ Միխայիլ Գերասիմովը հայտնաբերել է բրոնզե քանդակազարդ մի գոտի։ Հետազոտությունից պարզվել է, որ գոտու վրայի քանդակները նվիրված են արևի պաշտամունքին և պատկերում են արևի օրվա շարժումը[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Герасимов Михаил Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ Կոզմոյան, Ալավերդի, ՀՀ ԳԱ հրատարակչություն, Երևան 1970թ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Գերասիմով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 26)։ |