Մի՛ ունեցիր հարյուր ռուբլի...
«Մի ունեցիր 100 ռուբլի...» (ռուս.՝ «Не имей 100 рублей…»), խորհրդային գեղարվեստական երաժշտական կինոկատակերգություն, որը բեմադրել է ռեժիսոր Գենադի Կազանսկին «Լենֆիլմ» կինոստուդիայում 1959 թվականին։
Մի՛ ունեցիր հարյուր ռուբլի... ռուս.՝ Не имей 100 рублей… | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | երաժշտական ֆիլմ և կինոկատակերգություն |
Թվական | 1959 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գենադի Կազանսկի[1] |
Սցենարի հեղինակ | Բորիս Լասկին և Վլադիմիր Պոլյակով |
Դերակատարներ | Լյուդմիլա Ալեքսանդրովնա Շագալովա, Եվգենի Լեոնով, Ստեպան Կռիլով և Վիկտոր Չեկմարյով |
Օպերատոր | Մուզակիր Շուրուկով |
Երաժշտություն | Նադեժդա Սիմոնյան |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 87 րոպե |
Սյուժե
խմբագրելԵրկրագիտական թանգարանի տնօրեն Իվան Անդրեևիչ Բաժանովը դառնում է հին ռուսական կտակի տերը, որի համաձայն՝ փոքր քաղաքից ոչ հեռու գտնվում է հին գանձ։ Բաժանովը, լինելով իր գործի էնտուզիաստ, իր հարևանի՝ վարորդ Գուլյաևի հետ գնում է գանձեր փնտրելու։ Ճանապարհին նրանք որոշում են քաղաք հասցնել Նադյա անունով աղջկան, որն ունի հիանալի վոկալային տվյալներ։ Շուտով նրանց հանդիպում է կենսաբան Կորեցկայան, որն ուշացել էր ավտոբուսից։ Ընկերները որոշում են նրան էլ տանել։ Բայց հանգամանքներն այնպես են դասավորվում, որ Նադյան և Կորեցկայան դառնում են հին գանձերի որոնման արշավախմբի մասնակիցներ։ Շուտով գանձ որոնողները հանդիպում են ուրախ երաժիշտների և կինոօպերատորի, որոնց որոշում են նույնպես վերցնել իրենց հետ։ Բայց պարզվում է, որ կտակը կեղծ է, և այն կազմել է Բաժանովի տեղակալի պատվերով, որը ցանկանում է «նենգել» իր ղեկավարին և զբաղեցնել նրա տեղը։ Այնուամենայնիվ, գանձ որոնողները գտնում են հին ռուսական գանձերը, և ամենաթանկը՝ անկեղծ բարեկամություն և մարդկային մեծ սեր։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Ալեքսանդր Նիկիտին | հնագետ, երկրագիտական թանգարանի տնօրեն | Իվան Անդրեևիչ Բաժանով
Պավել Ռուդակով | բազմազավակ հայր, վարորդ | Վասիլի Վասիլևիչ Գուլյաև
Լյուդմիլա Շագալովա | կենսաբան | Նինա ՊԼատոնովնա Կորեցկայա
Ելենա Նեմչենկո | երկաթուղային կայարանի գծանցման հերթապահի դուստր | Նադյա Զախարովա
Սերգեյ Սիբել | կոնսերվատորիայի ուսանող, ակորդեոնահար | Սերյոժա
Վիկտոր Խարիտոնով | օպերատոր | Յուրի Սելիվերստովիչ Պորոշին
Եվգենի Լեոնով | թանգարանի տնօրենի տնտեսական գծով տեղակալ | Իվան Սերգեևիչ Մուխին
Ստեպան Կռիլով | քաղգործկոմի նախագահ | Միխայիլ Ֆեոդորովիչ Ապուխտին
Նկարահանող Խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակներ՝ Բորիս Լասկին, Վլադիմիր Պոլյակով
- Բեմադրող ռեժիսոր՝ Գենադի Կազանսկի
- Գլխավոր օպերատոր՝ Մուզակիր Շուրուկով
- Բեմադրող նկարիչներ՝ Աբրամ Վեկսլեր, Եվգենի Ենեյ
- Կոմպոզիտոր՝ Նադեժդա Սիմոնյան
- Երգերի տեքստի հեղինակ՝ Բորիս Սեմյոնով
Արտադրություն
խմբագրելԻ սկզբանե այդ ֆիլմը պետք է նկարահաներ Էլդար Ռյազանովը, որն այդ ժամանակ արդեն սցենարիստներ Բորիս Լասկինի և Վլադիմիր Պոլյակովի հետ համագործակցությամբ ստեղծել էր «Կառնավալային գիշեր» կինոնկարը։ Հենց նա է հորինել՝ «Մի՛ ունեցիր հարյուր ռուբլի․․․» օրիգինալ անվանումը[2]։ Սակայն վերջին պահին Ռյազանովը հրաժարվել է ֆիլմի նկարահանումներին մասնակցելուց՝ նախընտրելով նկարահանել «Առանց հասցեի աղջիկը» ֆիլմը, ինչի պատճառով բազմաթիվ խնդիրներ են առաջացել։ Կինոռեժիսորը համարել է, որ «միջակ, գորշ, անհետաքրքիր ֆիլմը շատ ավելի մեծ վնաս կհասցներ բոլորին»[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Эльдар Рязанов Грустное лицо комедии, или Наконец подведённые итоги. — М.: ПРОЗАиК, 2010. — 637 с. — ISBN 978-5-91631-061-0
Արտաքին հղումներ
խմբագրել- ««Не имей 100 рублей…»». Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ��ունիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.