Մարի Ֆրանսուա Պիեռ Մեն դը Բիրան (ֆր.՝ Maine de Biran, նոյեմբերի 29, 1766(1766-11-29)[1][2][3][…], Բերժերակ - հուլիսի 20, 1824(1824-07-20)[1][4][5][…], Փարիզ), ֆրանսիացի վոլյունտարիստ փիլիսոփա, քաղաքական գործիչ, միապետական (ռոյալիստ)։
Փիլիսոփայական հայացքները ձևավորվել են ֆրանսիական լուսավորության և մատերիալիզմի դեմ մղած պայքարում։ Մեն դը Բիրանը հիմնականում զբաղվել է ճանաչողության տեսության հարցերով։ Քննադատել է սենսուալիզմը, հիմնավորել ինքնադիտման հոգեբանությունը, զարգացրել է քրիստոնեական մետաֆիզիկայի գաղափարները։ Մեն դը Բիրանի հայացքները ազդել են Ֆրանսիայում իդեալիստական փիլիսոփայության զարգացման վրա, օգտագործվել պերսոնալիզմի և էկզիստենցիոնալիզմի փիլիսոփայության մեջ։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Philosophy Ontology project
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ CONOR.Sl
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 456)։
|