Մեծ Բրիտանիայի Սահմանադրություն
Մեծ Բրիտանիայի Սահմանադրություն, չկոդիֆիկացված սահմանադրություն, որը բաղկացած է օրենքներից, նախադեպերից և Բրիտանիայի սահմանդրության ավանդույթներից, որոնք սահմանում են սահմանադրության ձևավորման կարգը և պետական մարմինների լիազորությունները, պետական մարմինների միջև եղած հարաբերությունների սկզբունքները, ինչպես նաև քաղաքացիների համար[1]։
Պատմություն
խմբագրելԱնգլիկան հեղափոխության ընթացքում ստեղծվել էին մի շարք նախագծեր, որոնք պետք է հիմք դառնային սահմանադրության ստեղծման համար։ Առաջին հերթին դա Ժողովրդական համաձայնությունը պետք է լիներ, քաղաքացիական իրավունքերը ամրապնդող Լեվելլերների մանիֆեստների շարքը, այդ թվում նաև համընդհանուր ընտրական իրավունքը և Հենրի Այրտոնի առաջարկությունը։ Այս երկու նախագծերը քննարկվեցին Պատնեական կոնֆերանցիայի ժամանակ՝ 1647 թվականի հոկտեմբերին, սակայն քննարկումները դադարեցվել են թագավորի բացակայության պատճառով։ 1657 թվականի հունիսի 26-ին ընդունվեց նոր սահմանադրություն։
Սահմանադրության նկարագրություն
խմբագրելԲրիտանիայի սահմանադրությանը բնորոշ տարբերակիչներից է նրա չկոդիֆիկացված լինելը, այսինքն չկա որևէ փաստաթուղթ, որը կարելի է անվանել երկրի հիմնական օրենքը։ Ավելին ՝ չկա նույնիսկ փաստաթղթերի հստակ ցանկ, որը կապված կլինի Սահմանադրության հետ։
Դա պայմանավորված է հատուկ (Եվրոպական այլ երկրների համեմատ) բնույթի բրիտանական իրավունքներով, որը վերաբերում է անգլո-սաքսոնական համակարգին, հիմնական առանձնահատոկւթյուններից է նաև այն, որ այն օգտագործվում է որպես դատական իրավունքի նախադեպ, ինչպես նաև նրանց անհատական զարգացման ուղին։
Առանձնանում են Սահմանադրության երեք բաղադրիչներ, կարգավիճակային իրավունք (Statute Law), ընդհանուր իրավունք (Common Law) և սահմանադրական համաձայնագիր (Constitutional conventions), որոնք համապատասխանում են իրավունքի հետևյալ աղբյուրներին, կարգավիճակային, դատական նախադեպ և սահմանադրական համաձայնագիր։
Բրիտանիայի Սահմանադրական իրավունքում բացակայում է տարբերությունը «սահամնադրական» և «ընթացիկ» օրենքների միջև, որոնք սահմանում են ընդհանուր կարգ և օրենքների փոփոխություն, որը նաև սահմանում է հիմնական օրենքի «ճկուն» բնույթը։ Ընդ որում, իրավունքների կայունությունը սահմանվում է սովորույթներով։
Մեծ Բրիտանիայի Սահմանադրությունը ի տարբերություն շատ այլ սահմանադրական փաստաթղթերի, այն ծառայում է ողջ Միացյալ Թագավորության (Անգլիա, Ուելս, Շոտլանդիա և Հյուսիսային Իռլանդիա) համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Конституция Великобритании». www.2uk.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.