Մեծ Ալ
Մեծ Ալ լիճ կամ Արագյոլ, Արագյոլար, Ալագյոլ[1], բնական ջրային ավազան Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[Ն 1]՝ Սյունիքի (Ղարաբաղի) բարձրավանդակի Հեղգաց սարավանդի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 2947 մ[2] բարձրության վրա, Սառնակունք գյուղից հյուսիս-արևելք, Ծար գյուղից և Ջերմաջուր առողջարանային ավանից դեպի հյուսիս։
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Հեղգաց սարավանդի կենտրոնական հատված | |
Երկիր | Արցախի Հանրապետություն | |
Վարչատարածքային բաժանում | Շահումյանի շրջան | |
Ավազանի մակերեսը | 0,53 կմ² | |
Միջին խորությունը | 1,88 մ | |
Միջին բարձրությունը | 2947 մ | |
Մակերեսը՝ 53 հա է[2] (0,53 կմ²), միջին խորությունը՝ 1,88 մ[3][4]։ Բարձրությունը 2729 մ է, ջրի ծավալը՝ մինչև 32,5 միլիոն մ։ Երեք կողմից եզրավորված է հրաբխային կոներով, որոնք լճի նկատմամբ ունեն 100-120 մետր հարաբերական բարձրություն։ Ձգված է հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք ուղղությամբ, մոտ 1 կմ երկարությամբ և 830 մետր լայնությամբ։ Սնվում է գլխավորապես մթնոլորտային տեղումներով, ձմռանը մինչև հատակը սառչում է։ Ոչ հեռու գտնվում է երկրորդ՝ փոքր լիճը, բարձրությունը 2743 մ, մակերեսը՝ 1,6 կմ, ջրի ծավալը՝ մինչև 9,4 միլիոն մ։ Սնումը խառն է, ջուրը՝ պարզ, մաքուր, օգտագործվում է անասուններին ջրելու համար։ Ջուրը մաքուր է, պարզ։ Ամռանը միջին ջերմաստիճանը 12 °C է։
Ներկայում լիճն ու հարակից տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
Նշումներ
խմբագրել- ↑ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրովԱրցախի Հանրապետության Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածը հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը։ Համաձայն Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ Մեծ Ալ լիճն ու հարակից տարածքը հանդիսանում է Ադրբեջանի Քելբաջարի շրջանի մաս։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 6 — 150 էջ։
- ↑ 2,0 2,1 Հ.Մ. Այվազյան և այլն (2006). Հայաստանի բնաշխարհ. Երևան: «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն. էջ 139. ISBN 5897000298.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 1-ին հատոր, Երևան, 1990։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 55 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 133)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Ալ» հոդվածին։ |