Մելոդիֆեստիվալեն
Մելոդիֆեստիվալեն (շվեդ.՝ Melodifestivalen՝ melodi - մեղեդի, festivalen - փառատոն), երաժշտական մրցույթ, որը տեղի է ունենում Շվեդիայում, Շվեդական հեռուստատեսության (ՇՀՏ) և Շվեդական Ռադիոյի (ՇՌ) կողմից կազմակերպված։ Մրցույթը որոշում է, թե ով կներկայացնի Շվեդիան Եվրատեսիլ երգի մրցույթում։
Մրցույթը տեղի է ունենում գրեթե ամեն տարի սկսած 1958 թվականից։ Սկսած 2000 թվականից Մելոդիֆեստիվալենը ամենատարածված ծրագիրն է Շվեդիայում[1]։ Մրցույթը հեռարձակվում է ռադիոյով և ինտերնետում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Television in Sweden - SWEDEN.SE». 2006 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մելոդիֆեստիվալեն կատեգորիայում։ |