Մեդրեսե
Մեդրեսե (արաբ․՝ مدرسة, բառացի «վայր, որտեղ ուսումնասիրում են»[1][2]), իսլամական ուսումնական հաստատություն, որը կատարում է միջնակարգ դպրոցի և իսլամական հոգևոր ճեմարանի դեր։ Ուսումը մեդրեսեում երկսեռ է և անվճար։ Մեդրեսեն ավարտած շրջանավարտներն իրավունք ունեն դիմելու համալսարան։
Ենթակատեգորիա | Վանական դպրոցներ, դպրոցի շենք | |
---|---|---|
Ոգեշնչված | Nezamiyeh | |
Կազմված է | Darul Uloom Waqf Deoband |
Պատմություն
խմբագրելՄզկիթին կից առաջին մեդրեսեն բացվել է Մարոկկոյում 859 թվականին (Ալ-Կարաուին)։ Մեդրեսեն տարածում գտավ 9-13-րդ դարերում այն երկրներում, որտեղ դավանում էին իսլամը, այդ թվում նաև մինչհեղափոխական Ռուսաստանում (Բուխարա, Սամարղանդ, Խիվա, Միջին Մերձվոլգա, Հարավային Ուրալ, Սիբիր)։ Մեդրեսեները հիմնականում բացվել են խոշոր մզկիթներին կից։
Ուսումնական առարկաներ
խմբագրելՄեդրեսեի ճարտարապետություն
խմբագրելՄեդրեսեների ճարտարապետական տեսքը ձևավորվել է արևելքում՝ իսլամադավան աշխարհում, 10-12-րդ դարերում։
1-2-հարկանի շինությունները իրենց մեջ ներառում են բակ, ուղղանկյունաձև հատակագծով հանրակացարան, մզկիթ, լսարան։ Ընդհանուր առմամբ մեդրեսեները զանազանվում են իրենց տիպաբանությամբ՝ ըստ գտնվելու վայրի։ Միջին Ասիայում մզկիթը և լսարանը տեղաբաշխված էին գլխավոր շինության մեջ, որի երկու կողմերում բացվում է օթյակը։ Փոքր Ասիայում մեդրեսեի բակը սովորաբար ծածկված է գմբեթով։ Ասիայում ծածկը հիմանականում կամարակապ է, Հյուսիսային Աֆրիկայում փայտամած՝ կղմինդրապատ։ Մեդրեսեն զարդարված է քանդակներով, թրծակավե սալիկներով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «madrasah | Origin and meaning of madrasah by Online Etymology Dictionary». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «TenguGo». www.tengugo.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Թաթարստանում հայտնվել է կանանց մեդրեսե
- Казанские медресе XIX — начала XX в. в документах и материалах Արխիվացված 2012-01-11 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդրեսե» հոդվածին։ |