Մացակ Պապյան
Մացակ Պետրոսի Պապյան (1901[1], Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - 1962[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Խորհրդային պետական, կուսակցական գործիչ, Խորհրդային Միության (ԽՍՀՄ) Կոմունիստական կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ, Խորհրդային Հայաստանի (ՀԽՍՀ) Կենտրոնական Գործադիր կոմիտեի նախագահ, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության նախագահ։
Մացակ Պապյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1901[1] |
Ծննդավայր | Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1962[1] |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության փոխնախագահ, ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր, ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր, ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՄացակ Պետրոսի Պապյանը ծնվել է 1901 թվականին Լոռու Ջալալօղլի գյուղում (այժմ՝ քաղաք Ստեփանավան) գյուղացու ընտանիքում։ 1921-1924 թվականներին ծառայել է Խորհրդային կարմիր բանակում։ 1924-1936 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել Ստեփանավանի հասարակական – քաղաքական կյանքին, ընտրվել է գյուղխորհրդի, ապա՝ տեղի կոլտնտեսության վարչության նախագահ։
1929 թվականից Մացակ Պապյանը հանդիսացել է Համամիութենական Կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության անդամ։ 1935-1936 թվականներին եղել է Անդրֆեդերացիայի կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ։ 1937 թվականին ավարտել է Երևանի բարձրագույն կոմունիստական գյուղատնտեսական դպրոցը։ 1937-1954 թվականներին եղել է Հայկական ԽՍՀ Կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության Կենտրոնական կոմիտեի բյուրոյի անդամ, 1937-1958 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առաջինից չորրորդ գումարումների պատգամավոր, 1938-1955 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի առաջինից երրորդ գումարումների պատգամավոր։
1937 թվականից մինչև 1938 թվականի հուլիսի 12-ը Մացակ Պապյանը միաժամանակ հանդիսացել է Հայկական ԽՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահը։ 1938 թվականի հուլիսի 12-ին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ և այդ պաշտոնը ստանձնել մինչև 1954 թվականը։ Մացակ Պապյանը միաժամանակ հանդիսացել է ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի, 1938 թվականից՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալը։ 1954 թվականին նա ազատվել է իր զբաղեցրած բոլոր պաշտոններից և որպես անհատական թոշակառու ուղարկվել թոշակի, քանի որ համարվում էր Խորհրդային Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի ա��աջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի գործակիցը, իսկ 1954 թվականից ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովն իր անձնական հաշիվներն ուներ Գրիգոր Հարությունյանի հետ։ Դեռևս 1953 թվականին պաշտոնից ազատվել և անհատական թոշակի էր ուղարկվել Գրիգոր Հարությունյանը։
Մացակ Պապյանն իր մահկանացուն կնքել է 1962 թվականին Երևանում 61 տարեկան հասակում։
Պարգևներ
խմբագրելՄացակ Պապյանը պարգևատրվել է Լենինի 2, աշխատանքային կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 132)։ |