Մարվին Լի Մինսկի
Մարվին Լի Մինսկի (անգլ.՝ Marvin Lee Minsky, օգոստոսի 9, 1927[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2][4][1] - հունվարի 24, 2016[2][3][5][…], Բոստոն, ԱՄՆ[2][1]), արհեստական բանականության ոլորտի ամերիկացի գիտնական, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի արհեստական բանականության լաբորատորիայի համահիմնադիր։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Նյու Յորքում հրեական ընտանիքում, սովորել է Ֆիլդստոնի դպրոցում և Բրոնքսի բարձրագույն գիտական դպրոցում։ Հետագայում ավարտել է Մասաչուսեթս նահանգի Էնդովեր քաղաքում գտնվող Ֆիլիպսի ակադեմիան։ 1944-1945 թվականներին ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում։ Ատենախոսությունները պաշտպանել է 1950 թվականին՝ Հարվարդի և 1954 թվականին Փրինսթոնի համալսարաններում։ 1958 թվականին դարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակից։ 1959 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում Ջոն Մաքքարթիի հետ հիմնել են համակարգչային գիտությունների և արհեստական բանականության լաբորատորիան անգլ.՝ MIT Computer Science and Artificial Intelligence Laboratory[16]։ Մինչև իր մահը եղել է տեղեկատվական արվեստի և գիտությունների պրոֆեսոր, էլեկտրոնիկայի և էլեկտրատեխնիկայի պրոֆեսոր և հաշվողական գիտությունների պրոֆեսոր։
1969 թվականին արժանացել է Թյուրինգի մրցանակի, 1990 թվականին՝ Ճապոնիայի մրցանակի, 1991 թվականին արհեստական բանականության միջազգային գիտաժողովի «Գիտական նվաճումների համար» մրցանակի, 1995 թվականին՝ «համակարգչային տեխնիկայի պիոներ» մեդալի, 2001 թվականին՝ Բենջամին Ֆրանկլինի ինստիտուտի մեդալի։
Գլխիկով գրաֆիկական ցուցարկիչի (1963 թվական) և կոնֆոկալ սքանավորման մանրադիտակի (1961 թվական, ներկայում լայնորեն տարածված ժամանակակից կոնֆոկալ լազերային սքանավորման մանրադիտակի նախատիպի) արտոնագրերի սեփականատերն է։ Սեյմուր Պապերտի հետ համատեղ ստեղծել է առաջին «կրիան» Logo ծրագրավորման լեզվով։ 1951 թվականին նախագծել է առաջին պատահականորեն միացված արհեստական նյարդային ցանցով ուսուցողական մեքենան՝ SNARC (անգլ.՝ Spatial-numerical association of response codes)։
Գրել է «Ընկալիչներ» գիրքը (Սեյմուր Պապերտի հետ), որը դարձել է հիմնարար աշխատանք արհեստական նյարդային ցանցերի ոլորտում հետագա զարգացումների համար։ Ընկալիչների համընկման թեորեմի վերաբերյալ բերել է սեփական մի շարք ապացույցներ։ Այս ոլորտում կատարված հետազոտությունների քննադատությունը և գրքում պարունակվող անհրաժեշտ հաշվարկային ռեսուրսների ցուցադրումը համարվում են 1970-ականների գիտական հոդվածներում արհեստական նյարդային ցանցերի նկատմամբ հետաքրքրության կորստի պատճառ։
Եղել է «2001 թվականի տիեզերական ոդիսականը» ֆիլմի խորհրդատուն և հիշատակվել է ֆիլմի սցենարում ու գրքում.
1980-ականներին Մինսկին և Հուդը ցույց տվեցին, թե ինչպես նյարդային ցանցերը կարող են ինքնաբերաբար ստեղծել իրենց նմանը (ինքնավերարտադրվել)՝ կամայական ուսուցման ծրագրի համաձայն։ Արհեստական բանականությունը կարող է աճել այնպիսի գործընթացների միջոցով, որոնք շատ նման են մարդու ուղեղի զարգացմանը։ Ամեն դեպքում, դժվար թե հնարավոր լինի պարզել այս գործընթացի մանրամասները. և եթե դա տեղի ունենա, ապա այդ մանրամասները միլիոնավոր անգամ ավելի բարդ կլինեն մարդկային ընկալման համար։ |
Նկարահանումներից մեկի ժամանակ Մինսկին հազիվ է փրկվել մահից։
1970-ականների սկզբին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտիի արհեստական բանականության լաբորատորիայում Մինսկին և Պապերտը սկսել են մշակել մի տեսություն, որը նրանք անվանել են «Մտքի հասարակություն»։ Թեորիան փորձում էր ապացուցել, թե ինչպես այն, ինչը մենք անվանում ենք ինտելեկտ, կարող է լինել ոչ ինտելեկտուալ բաղադրիչների փոխազդեցության արդյունք։ Մինսկին ավելի ուշ նշել է, որ այդ տեսության զարգացման համար առավելագույն ներշնչանք է հանդիսացել համակարգչային կառավարմամբ մանկական մեքենա ստեղծելու փորձը՝ խորանարդիկ խաղալու համար օգտագործելով մանիպուլյատոր և տեսախցիկ։ 1986 թվականին Մինսկին հրատարակել է համապարփակ գիրք, որն ամբողջությամբ նվիրված էր այդ տեսությանը։ Մինսկու մասին գոյություն ունի կոան, որը վերագրվում է նրա ուսանող Դենի Հիլլիսին.
- Մի անգամ, երբ դեռ Սասմանը պրակտիկանտ էր, նրա մոտ է գալիս Մինսկին և նրան գտնում այն պահին, երբ վերջինս կարգաբերում էր PDP-6 հերթական ծրագիրը։
- — Ի՞նչ ես անում,— հարցրեց Մինսկին։
- — Պատահականորեն միացված նյարդային ցանցին սովորեցնում եմ խաղալ խաչեր և զրոներ,— պատասխանեց Սեսմանը։
- — Իսկ ինչու՞ պատահականորեն միացված,— հարցրեց Մինսկին։
- — Չեմ ուզում, որ նախապես ծրագրավորված լինի, թե ինչպես խաղա,— ասաց Սեսմանը։
- Մինսկին փակեց աչքերը։
- — Ինչու՞ փակեցիր աչքերդ,— Սասմենը հարցրեց ուսուցչին։
- — Որպեսզի սենյակը դառնա դատարկ։
- Սասմենն այդ պահին լուսավորվեց։
Իրականում ես նկատի ունեի հետևյալը․ եթե նյարդային ցանցը պատահականորեն է միացված, դա չի ազատում նրան նախապես ձևավորված կարծիքից, թե ինչպես խաղալ, պարզապես ձեզ համար այն կմնա անհայտ։ |
Մարվին Մինսկին մահացել է 88 տարեկան հասակում գլխուղեղի արյունազեղումից[17]։ Կենդանության օրոք եղել է «Ալքոր» կյանքի երկարաձգման[18] գիտական խորհրդատվական խորհրդի անդամ։ Մարվինը պայմագիր ուներ, ըստ որի, նրա մահվանից հետո մարմինը պետք է սառեցվեր[19] և ենթադրվում է, որ այն սառեցվել է Ալքորում[20] որպես «Պացիենտ № 144», իսկ սառեցման գործընթացն սկսվել է 2016 թվականի հունվարի 27-ին[21]։
Կազմակերպություններին անդամակցությունը
խմբագրել- ԱՄՆ ազգային ինժեներական ակադեմիայի անդամ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ
- «Էքստրոփի» ինստիտուտի խորհրդատվական խորհրդի անդամ[22]
- Կյանքի երկարակեցության «Ալքոր» հիմնադրամի գիտական խորհրդատվական խորհրդի անդամ[23]
Մարվին Մինսկին եղել է Լյոբների մրցանակի (Loebner Prize) հովանավորներից մեկը[24][25]։
Պարգևներ
խմբագրել- Թյուրինգի մրցանակ (1969)
- Messenger Lectures (1979)
- Ճապոնիայի մրցանակ (1990)
- IJCAI կոնֆերանսի մրցանակ ակնառու ձեռքբերումների համար (1991)
- Համակարգչային տեխնիկայի պիոներ (1995)
- Ռանկի մրցանակ (1995)
- Վուդի մրցանակ (2000)
- Բենջամին Ֆրանկլինի մեդալ (2001)
- BBVA Foundation Frontiers of Knowledge Awards (2013)
- Դեն Դեյվիդի մրցանակ (2014)
Աղմկահարույց դեպքեր
խմբագրելՄարվին Մինսկին ընկերական հարաբերություններ է ունեցել Ջեֆրի Էփշթեյնի հետ, որը, ենթադրաբար, նրան սեռական հարաբերության համար անչափահասներ էր մատակարարում[26]։
Ռիչարդ Սթոլմանը, ով ենթադրում էր Մարվինի անմեղությունը, անհապաղ հեռացվել է աշխատանքից FSF-ում[27]։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Այզեկ Ազիմովը կարծում էր, որ Մինսկին առաջինն է այն երկու անձանցից, ովքեր իրենից խելացի են, իսկ երկրորդը, ըստ իրեն՝ Կարլ Սագանն էր։
- Մարվին արհեստական բանականությամբ ռոբոտը Դուգլաս Ադամսի «Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց» վեպերի շարքի և «Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց» կինոնկարի հերոս է։
- Ի պատիվ Մինսկու է կոչվել «Գահ։ Ժառանգություն» կինոնկարի գլխավոր հերոսի շունը։
Ընտրյալ աշխատանքներ
խմբագրել- Նյարդային ցանցերը և ուղեղի մոդելի խնդիրը, գիտական թեզ, Փրինսթոնի համալսարան, 1954 թվական։ Նյարդային ցանցերի տեսության և թեորեմների ուսուցման առաջին հրապարակումը, դրանց գիտելիքների երկրորդական ամրապնդումը, իմաստաբանության կապերի դինամիկ կուտակումը և փոփոխումը։
- Հաշվարկներ. վերջավոր և անվերջ մեքենաներ, Prentice-Hall, 1967 թվական (ռւսերեն թարգմանություն. Մ. Մինսկի՝ Հաշվարկներ և ավտոմատներ, 1971 թվական)։
- Տեղեկատվության իմաստաբանության մշակում, MIT Press, 1968 թվական։ Աշխատանքը մեծ ազդեցություն է թողել ժամանակակից հաշվողական լեզվաբանության վրա։
- Ընկալիչներ, Սեյմուր Պապերտի հետ համահեղինակ, MIT Press, 1969 թվական (Լրացվել է 1988 թվականին)։
- Արհեստական բանականություն, Սեյմուր Պապերտի հետ համահեղինակ, Univ. of Oregon Press, 1972 թվական.
- Общение с внеземным разумом Արխիվացված 2010-03-17 Wayback Machine, 1985 (англ.).
- Ռոբոտատեխնիկա (Ռոբոտիքս), Doubleday, 1986 թվական. Մինսկու նախաբանով և մեկնաբանություններով «Ռոբոտատեխնիկա» թեմայով էսսեների ժողովածու։
- Խելքի հասարակություն, Simon and Schuster, 1987 թվական. Ինտելեկտուալ կառուցվածքի և մշակման թեորիայի առաջին նմանատիպ մշակումը, Voyager, 1996 թվական։
- Ընտրություն ըստ Թյուրինգի, Հարի Հարիսոնի հետ համահեղինակ, Warner Books, Նյու Յորք, 1992 թվական. Գիտաֆանտաստիկ թրիլլեր է դեպի 2023 թվական գերխելացի ռոբոտ ստեղծելու մասին։
- Զգացմունքային մեքենա(անգլ.), Simon and Schuster, նոյեմբեր 2006. ISBN 0-7432-7663-9
- Մինսկին ընկերություն էր անում Յեյլի համալսարանի (Yale University) քննադատ Հարոլդ Բլումի հետ, ով նրա մասին արտահայտվում էր ոչ այլ կերպ, քան «չարագործ Մառվին Մինսկի»
Տես նաև
խմբագրել- Ջոն Մաքքարթին (John McCarthy)
- Ռիչարդ Սթոլման՝ հեռացվել է աշխատանքից 88-ամյա ծերունուն մեղքի մեջ կասկածելու համար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Marvin Minsky, Pioneer in Artificial Intelligence, Dies at 88 // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2016. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 http://amturing.acm.org/award_winners/minsky_7440781.cfm
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.computerhistory.org/fellowawards/hall/bios/Marvin,Minsky/
- ↑ 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
- ↑ https://edition.cnn.com/2016/01/26/us/marvin-minsky-obit-feat/
- ↑ (unspecified title) — Prometheus Books, 2001. — P. 74. — ISBN 978-1-57392-932-5
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 http://web.media.mit.edu/~minsky/minskybiog.html
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 11,22 11,23 11,24 11,25 11,26 11,27 11,28 11,29 11,30 11,31 11,32 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://www.optica.org/get_involved/awards_and_honors/awards/award_descriptions/rwwood/
- ↑ https://aaai.org/about-aaai/aaai-awards/the-aaai-fellows-program/elected-aaai-fellows/
- ↑ https://www.cavavub.be/nl/eredoctoraten
- ↑ https://www.nytimes.com/1952/07/21/archives/dr-gloria-rudisch-wed-i-becomes-bride-of-marvin-leei-minsky-harvard.html
- ↑ Scientific American, 1993
- ↑ Pearson, Michael (2016 թ․ հունվարի 26). «Pioneering computer scientist Marvin Minsky dies at 88». CNN. էջեր 12–27. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Admin (2016 թ․ հունվարի 14). «Alcor Scientific Advisory Board». Alcor website. Wayback Machine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Computer cryonicists». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Kurzweil, Ray (2016 թ․ ապրիլի 4). «Ray Kurzweil Remembers Marvin Minsky». YouTube. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին. 10:35-11:26: «The night he died I got frantic calls from Alcor: Where’s his body? … and I did hear back that they resolved the issue, although apparently on Wikipedia it says they don’t know if it’s resolved; do people know? It was resolved … I predict by 2045 we’ll be able to revive Marvin …»
- ↑ «A-1700, Case Summary, Patient 144». Alcor News. 2016 թ․ հունիսի 12. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. «On January 25, 2016, Alcor was notified ... that the member had been pronounced legally dead the previous day in Massachusetts after suffering a cerebral hemorrhage ... After some delays locating the member without information from the family, cooling to dry ice temperature began on January 27 followed by subsequent transport to Alcor and cooling to liquid nitrogen temperature for long-term storage.»
- ↑ Extropy Institute Directors & Advisors
- ↑ «Alcor: Scientific Advisory Board». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Minsky -thread.html». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Artificial stupidity — Salon.com
- ↑ [1]
- ↑ https://habr.com/ru/news/t/467717/
Արտաքին հղումներ
խմբագրել- Մարվին Մինսկու գլխավոր էջը(անգլ.)
- Հարցազրույց Մարվին Մինսկու հետ Արխիվացված 2012-07-16 Wayback Machine(անգլ.)
- «Գիտակցությունը որպես մեծ ճամպրուկ։ Զրույց Մարվին Մինսկու հետ։»(անգլ.), «Edge» ամսագիր
- Մարվին Մինսկու բարդ համակարգերի վերաբերյալ միջազգային կոնֆերանսի ելույթի տեսաձայնագրությունը:(անգլ.), Նոր Անգլիայի բարդ համակարգերի ինստիտուտ (NECSI)
- Usenet-Մարվին Մինսկու հետ նամակագրությունը(անգլ.) (Google Groups արխիվ)
- «Զգացմունքային տիեզերք»։ Տեսանյութ Մարվին Մինսկու հետ(անգլ.)
- Horgan J. Profile: Marvin L. Minsky: The Mastermind of Artificial Intelligence(անգլ.) // Scientific American : журнал. — New York: Scientific American, Inc., 1993. — № 269 (5). — С. 14–15. Архивировано из первоисточника 17 Դեկտեմբերի 2013.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարվին Լի Մինսկի» հոդվածին։ |