Մառլոն Բրանդո
Մառլոն Բրանդո (անգլ.՝ Marlon Brando, ապրիլի 3, 1924[1][2][3][…], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ[4] - հուլիսի 1, 2004[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, կինոռեժիսոր և հասարակական ակտիվիստ։ Նրան է վերագրվում Ստանիսլավսկու դերասանական սիստեմի զարգացումը և տարածումը։ Կինոաշխարհում հանդիսանալով մշակութային իկոնա, Բրանդոն առավել հայտնի է իր Օսկար շահած դերերով որոնք են՝ Թերի Մալոյ «Նավահանգստում» 1954 թվականին, Վիտո Կոռլեոնե «Կնքահայրը» 1972 թվականին։ Բացի այս նրան մեծ ճանաչում բերեցին «Ցանկություն» տրամվայը» 1951 թվականին նկարահանված ֆիլմում Սթենլի Կովալսկիին մարմնավորած իր դերը ինչպես նաև «Վիվա Սապատա», «Հուլիոս Կեսար» և «Վայրենին» ֆիլմերում իր մարմնավորած կերպարները։ 1960-ականներից հետո նա արդեն հասել էր իր արտիստական կարիերիայի գագաթնակետին, որոնցից առավել հայտնի են «Արտացոլումներ ոսկե աչքում», «Վերջին տանգոն Փարիզում» և «Ապոկալիպսիսը հիմա», որոնք նկարահանվել են 1967, 1972 և 1979 թվականներին համապատասխանաբար։ Բրանդոն նաև ակտիվիստ էր որն աջակցում էր Սևամորթների իրավունքների համար պայքարին ինչպես նաև Տեղացի հնդկացիների իրավունքի համար պայքարին, վերջինիս համար նա հրաժարվել է 1973 թվականին իրեն շնորհված Օսկար մրցանակի արձանիկից։
Մառլոն Բրանդո անգլ.՝ Marlon Brando | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1924[1][2][3][…] |
Ծննդավայր | Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ[4] |
Մահացել է | հուլիսի 1, 2004[1][2][3][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Գերեզման | Տահիտի[5] և Մահվան հովիտ[5] |
Կրթություն | դերասանության ստուդիա, Shattuck-Saint Mary's?[6], Նոր Դպրոց[6], Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա և Libertyville High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասան, թատրոնի դերասան, հեռուս��ատեսային դերասան և ռեժիսոր |
Ժանրեր | վեսթեռն |
Ընտրանի | Կնքահայրը, Ապոկալիպսիսը հիմա, Տրամվայ «Ցանկություն», Նավահանգստում, One-Eyed Jacks?, Last Tango in Paris? և Burn!? |
Ծնողներ | հայր՝ Marlon Brando, Sr.?, մայր՝ Դոդի Բրանդո |
Ամուսին(ներ) | Anna Kashfi?[6], Մովիտա Կաստանեդա[6] և Tarita Teriipaia? |
Համատեղ ապրող(ներ) | Իրեն Պապաս[7] |
Երեխա(ներ) | Սթիվեն Բլեքհարթ, Cheyenne Brando?, Christian Brando?, Simon Teihotu Brando?, Rebecca Brando? և Miko Castaneda Brando? |
Պարգևներ և մրցանակներ | |
marlonbrando.com | |
1951 թվականին Բրանդոն ներկայացվեց Օսկարի «Ցանկություն» տրամվայը» ֆիլմում Սթենլի Կովալսկիին մարմնավորած իր դերի համար։ Հետագայում նա առավել հայտնի դարձավ 1954 թվականին նկարահանված «Նավահանգստում» ֆիլմում իր՝ Թերի Մալոյ կերպարով, և դրանից մեկ տարի առաջ նկարահանված «Վայրենին» ֆիլմում իր խաղացած դերով, վերջինս մինչև հիմա շարունակում է մնալ փոփ մշակույթի ճանաչված կերպարներից մեկը։ Բրանդոն Օսկարի է ներկայացվել նաև «Վիվա Սապատա» ֆիլմում Էմիլիանո Սապատային մարմնավորելու համար, Շեքսպիրի հայտնի «Հուլիոս Կեսար» դրամայի հիման վրա նկարահանված ֆիլմում որտեղ նա պատկերում էր Մարկոս Անտոնիոսին, և Ջեյմս Միչեների «Սայոնարա» վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմում Լլոյդ Գրուվերի կերպարը մարմնավորելու համար։ Բրանդոն ընդգրկված է ամենաշատ վարձատրվող կինոաստղերի ցանկում 3 անգամ մեկ տասնամյակի ընթացքում՝ զբաղեցնելով 10 հորիզոնականը 1954 թվականին, 6 հորիզոնականը 1955 թվականին և 4 հորիզոնականը 1958 թվականին։
8 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել է 2 Օսկար, 6 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 2-ը[12]։
Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված 1999 թվականին հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 4-րդ տեղում է։ Բրանդոն մեկն էր այն երեք դերասաններից, մյուս երկուսը Չարլի Չապլինն և Մերիլին Մոնրոն են, որն ընդգրկվել է աշխարհահռչակ «Թայմ» (Time) ամսագրի 1999 թվականին լույս տեսած «Դարի ամենակարևոր 100 մարդկանց» ցուցակում[13]։
Ֆիլմագրություն
խմբագրելԽաղացել է 40-ից ավելի ֆիլմերում, որոնցից առավել հիշարժան են՝
- 1951 թվական՝ «Ցանկություն» տրամվայը»
- 1952 թվական՝ «Վիվա Սապատա»
- 1953 թվական՝ «Հուլիոս Կեսար»
- 1954 թվական՝ «Նավահանգստում»
- 1958 թվական՝ «Երիտասարդ առյուծներ»
- 1962 թվական՝ «Ապստամբություն Բաունտիի վրա»
- 1967 թվական՝ «Կոմսուհին Հոնկոնգից»
- 1972 թվական՝ «Կնքահայրը»
- 1972 թվական՝ «Վերջին տանգոն Փարիզում»
- 1978 թվական՝ «Սուպերմեն»
- 1979 թվական՝ «Ապոկալիպսիսը հիմա»
- 1990 թվական՝ «Նորեկը»
- 1995 թվական՝ «Դոն Ժուան դե Մարկո»
- 1996 թվական՝ «Դոկտոր Մորոյի կղզին»
- 1998 թվական՝ «Հեշտ փողեր»
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Բրանդոն ինքն է հեղինակը Կնքահայրը ֆիլմում իր հայտնի կերպարի՝ Վիտո Կոռլեոնեի։ Ասում են, որ նա նկարել է մատիտով իր բեղերը, ապա անձեռոցիկ դրել բերանում՝ երկու կողմերում, իսկ մեծ փորի տպավորություն թողելու համար լրացուցիչ շորեր հագել, և կանգնելով հայելու առաջ արտասանել հետևյալ խոսքերը, «Սա այն է ինչ հարկավոր է»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118514377 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Find A Grave — 1996.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Freebase — 2007.
- ↑ https://m.imdb.com/name/nm0660327/trivia
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ 9,0 9,1 https://www.goldenglobes.com/person/marlon-brando
- ↑ Emmys.com
- ↑ https://walkoffame.com/marlon-brando/
- ↑ http://www.imdb.com/name/nm0000008/awards?ref_=nm_awd
- ↑ "Time 100 Persons of the Century." Արխիվացված 2008-11-22 Wayback Machine Time, Հունիս 14, 1999.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մառլոն Բրանդո» հոդվածին։ |