Մարի Ժաննա Դյուբարի
Մարիա Ժաննա Դյուբարի (ֆր.՝ Marie-Jeanne Bécu), կոմսուհի Դյուբարի (comtesse du Barry, օգոստոսի 19, 1743[1][2][3][…], Vaucouleurs, Լոթարինգիա, Ֆրանսիայի թագավորություն - դեկտեմբերի 8, 1793[1][4][2][…], Փարիզ, Ֆրանսիա), Լյուդովիկոս 15-րդ թագավորի պաշտոնական սիրուհին, հարկահավաք Գոմարա դե Վոբերնի անօրինական դուստրը։ Բացի մոր (Բեկյու) և հոր (Գոմար) ազգանուններից, օգտագործել է նաև Լանժ (ֆր.՝ Lange) գրական անունը։
Մարի Ժաննա Դյուբարի ֆր.՝ Madame du Barry | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 19, 1743[1][2][3][…] |
Ծննդավայր | Vaucouleurs, Լոթարինգիա, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 8, 1793[1][4][2][…] (50 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Madeleine Cemetery |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն և Առաջին ֆրանսիական հանրապետություն |
Մասնագիտություն | royal mistress, կուրտիզանուհի, արվեստի կոլեկցիոներ, modiste և վաճառող |
Ամուսին | Guillaume Dubarry? |
Զբաղեցրած պաշտոններ | countess? |
Ստորագրություն | |
Madame du Barry Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԵրիտասարդության տարիներին մարմնավաճառ էր և դերձակուհի, այնուհետև բնակություն է հաստատել կոմս Դյուբարի տանը։ Լյուդովիկոս 15-րդը կազմակերպեց նրա ամուսնությունը կոմս Դյուբարիի եղբոր հետ, 1769 թվականին նրան ներկայացրեց պալատին։
Նախարար Շուազելը փորձում էր նրան տապալել, բայց արդյունքում հանգեց իր տապալմանը։ Չնայած Մարին գրեթե չէր խառնվում կառավարական գործերին, սակայն նպաստեց դուքս դ՛Էգիլոնի առաջխաղացմանը, և պաշտպանեց նրան խորհրդարանի դեմ։
Լյուդովիկոս 15-րդի մահից հետո նա ձերբակալել և բանտարկել են վանքում։ 1775 թվականի ապրիլին կոմսուհի Դյուբարին ազատ արձակվեց։ 1776 թվականին նախարար Մորեպան հասավ թագավորի թույլտվությանը, որպեսզի Մարին վերադառնա Լուվեսենի կալվածք, որը Լյուդովիկոս 15-րդը Դյուբարիին էր հանձնել դեռևս 1769 թվականին։
Կոմսուհի Դյուբարիի համար ոսկերիչ Բոեմերը պատրաստել է թանկարժեք վզնոց, որը Լյուդովիկոս 15-րդի մահից հետո անցել է խաբեբաների ձեռքը և դարձել աղմկահարույց գործի պատճառ (տես՝ Թագուհու վզնոցը)։
Կերպարը արվեստում
խմբագրելԳրականության մեջ
խմբագրել- Հանդիսանում է Ալեքսանդր Դյումայի «Ժոզեֆ Բալզամո» (Joseph Balsamo, 1846—1848) ի հերոսներից մեկը
- Հիշատակվել է նաև Ֆ. Մ. Դոստոևսկու «Ապուշը» և Թ. Դրայզերի «Ֆինանսստը» վեպերում
Թատրոնում
խմբագրելԴյուբարիին է նվիրված Կոլա Պորտերի մյուզիքլը (1939)։
Կինոյում
խմբագրելՄադամ դյու Բարի՝ չորս ֆիլմերի գլխավոր հերոսուհի.
- Ջ. Գորդոն Էդվարդսի համր ապավենը (ԱՄՆ, 1917)։ Մադամ դյու Բարիին մարմնավորում է Տեդա Բարան։
- Էռնստ Լյուբիչի համր ֆիլմը (Գերմանիա, 1919)։ Մադամ դյու Բարիին մարմնավորում է Պոլա Նեգրին։
- Ուիլյամ Դիտերլսի սև-սպիտակ ֆիլմը (ԱՄՆ, 1934)։ Մադամ դյու Բարիին մարմնավորում է Դոլորես դել Ռիոն։
- Քրիստիան-Ժակի գունավոր ֆիլմը (Ֆրանսիա, 1954)։ Մադամ դյու Բարիին մարմնավորում է Մարտին Կարոլը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
Գրականություն
խմբագրել- «Дюбарри, Мари-Жанна». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Ժաննա Դյուբարի» հոդվածին։ |