Մարին Դրինով
Մարին Ստոյանի Դրինով (բուլղար․՝ Марин Стоянов Дринов, Ռուսաստանում՝ Марин Степанович Дринов, հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1838[1][1][2][…], Պանագյուտիշտե, Օսմանյան կայսրություն - փետրվարի 28 (մարտի 13), 1906[3][4], Խարկով, Ռուսական կայսրություն), բուլղարացի պատմաբան և լեզվաբան, բուլղարական ազգային վերածննդի հասարակական գործիչ, կյանքի մեծ մասն աշխատել է Ռուսական կայսրությունում։ Բուլղարական պատմագրության հիմնադիրներից մեկն է, Բուլղարական գրական ընկերության առաջին նախագահը (այժմ՝ Բուլղարիայի գիտությունների ակադեմիա)։
Մարին Դրինով Марин Дринов | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1838[1][1][2][…] Պանագյուտիշտե, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | փետրվարի 28 (մարտի 13), 1906[3][4] (67 տարեկան) Խարկով, Ռուսական կայսրություն բնական մահով |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Բնակության վայր(եր) | Բուլղարիա, Ռուսական կայսրություն Ավստրիա Իտալիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Ազգություն | բուլղարացի |
Մասնագիտություն | միջնադարագետ, պատմաբան, համալսարանի դասախոս և սլավոնագետ |
Հաստատություն(ներ) | Խարկովի ազգային համալսարան |
Գործունեության ոլորտ | պատմություն և բանասիրություն |
Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Բուլղարիայի գիտությունների ակադեմիա, Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ |
Կոչում | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | բուլղարերեն[5] |
Marin Drinov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԻնչպես իր ժամանակի շատ բուլղարացի մտավորականները, Դրինովը երիտասարդ տարիքում արտագաղթել (1858) և կրթություն է ստացել Ռուսաստանում։ Սովորել է Կիևի հոգևոր ճեմարանում, ապա Մոսկվայի համալսարանում։ 1865-1871 թթ. աշխատել է Ավստրիայում և Իտալիայում՝ փնտրելով այնտեղ բուլղարական պատմության վերաբերյալ փաստաթղթեր, որոշ ժամանակ ապրել է Պրահայում։
1869 թ. դարձել է Բուլղարական գրական ընկերության հիմնադիրներից և առաջին ներկայացուցիչներից մեկը (Բրիելա, Ռումինիա)։ Ստացել է մագիստրոսի կոչում և դարձել սլավոնականության դասախոս Խարկովի համալսարանում, 1876 թվականից՝ պրոֆեսոր։ Հեղինակել է աշխատանքներ բուլղար ժողովրդի, բուլղարական եկեղեցու, սլավոնների հնագույն պատմության, սլավոնա-բյուզանդական հարաբերությունների վերաբերյալ։
1878 թ. Բուլղարիայի ազատագրումից հետո Դրինովը վերադառնում է հայրենիք և դառնում (երկրի ժամանակավոր ռուսական կառավարման կազմում) կրթության և կրոնի հարցերի նախարար։ Բուլղարական պետության հայր-հիմնադիրներից մեկն է։ Ավստրիական կառավարության առաջարկին՝ Բուլղարիայի մայրաքաղաք հռչակել Վելիկո Տարնովոն, պնդում է, որ այն դառնա Սոֆիան։ Սոֆիայում հիմնադրել է ազգային գրադարանը։
1879 թ. Դրինովը վերադարձել է Խարկով, որտեղ շարունակել է աշխատանքը մինչև կյանքի վերջ։ Եղել է Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1898), բազմաթիվ արտասահմանյան գիտական ընկերությունների անդամ։
Մահացել է 1906 թ. մարտի 13-ին տուբերկուլյոզից։
Աշխատություններ
խմբագրել- Дринов, М. Поглед върху произхождението на българския народ и началото на българската история. Пловдив-Русчук-Велес, 1869
- Дринов, М. Исторически преглед на Българската църква от самото ѝ начало и до днес. Виена, 1869
- Дринов, М. Заселение Балканского полуострова славянами. — Чтения в Императорском обществе истории и древностей российских при Московском университете, 1872, № 4, 1-175(չաշխատող հղում)
- Дринов, М. Южные славяни и Византия в Х веке. — Чтения в Императорском обществе истории и древностей российских при Московском университете, 1875, № 3, III. Материалы славянские, 1-152(չաշխատող հղում)
- Дринов, М. О некоторых трудах Димитрия Хоматиана, как историческом материале. I. — Византийский временник, Т. I (1894), 319—340
- Дринов, М. О некоторых трудах Димитрия Хоматиана, как историческом материале. II. — Византийский временник, Т. II (1895), 1-23
Գրականություն
խմբագրել- Сборниче за юбилея на професора Марин С. Дринов 1869—1899. Нареди и издаде Българското книжовно дружество в София. С., 1900
- Дринов, М. Съчинения. Т. I. Трудове по българска и славянска история. София, 1909
- Дринов, М. Съчинения. Т. II. Трудове по българска църковна история. Трудове по езикознание, литературна история, етнография и народни умотворения. София, 1911
- Дринов, М. Съчинения. Т. III. С., 1915
- Дринов, М. Избрани съчинения. Т. I—II. Под ред. на Иван Дуйчев. София, 1971.
- Изследвания в чест на Марин С. Дринов. София, 1960.
- Кирило-Методиевска енциклопедия. Т. I. София, 1985, 614—616.
- Gjuzelev, V. Marin Drinov (1838—1906) — Begründer der bulgarischen Slawistik und Mediävistik, Palaeobulgarica, XVII (1993), № 4, 107—126.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 4,0 4,1 4,2 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարին Դրինով» հոդվածին։ |