Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարիա Գևորգյան (դեկտեմբերի 21, 1994(1994-12-21)[1], Երևան, Հայաստան), հայ շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր[4]։ Հայաստանի շախմատի կանանց հնգակի[5] չեմպիոն (2016, 2017[6], 2019, 2020, 2023)։ Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ։

Մարիա Գևորգյան
Պետություն(ներ) Հայաստան
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 21, 1994(1994-12-21)[1] (29 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Կոչումկանանց ՖԻԴԵ-ի վարպետ, կանանց միջազգային վարպետ[2] և կանանց գրոսմայստեր[3]
Առավելագույն վարկանիշ2257 (2016, մայիս)
Ներկայիս վարկանիշ2225
ՖԻԴԵ համար13300270
365chessMaria_Gevorgyan
Chesstempo համար71886
ICCF համար71886
 Maria Gevorgyan Վիքիպահեստում

Շախմատային կարիերան

խմբագրել

Մարիա Գևորգյանը ծնվել է 1994 թվականին։ Շախմատ խաղալ սովորել է պապիկից՝ մարզական լրագրող Դերենիկ Գևորգյանից։ Երեք տարեկանում գիտեր խաղաքարերը և նրանց քայլերը։ Յոթ տարեկանից հաճախել է շախմատի մարզադպրոց, իսկ հետո՝ շախմատի ակադեմիա։ Եղել է Վահան Խաչատրյանի, Արսեն Եղիազարյանի սանը[7]։ Այժմ մարզվում է Էրեբունու շախմատի դպրոցում՝ գրոսմայստեր Հրայր Սիմոնյանի մոտ[8]։ 2014 և 2015 թվականներին եղել է Հայաստանի շախմատի կանանց փոխչեմպիոն։ 2016 թվականին Հայաստանի շախմատի կանանց 71-րդ առաջնությունում 9 հնարավորից վաստակել է 8,5 միավոր և մրցաշարի ավարտից 1 տուր առաջ դարձել չեմպիոնուհի՝ միաժամանակ ընդգրկվելով Հայաստանի շախմատի կանանց հավաքականի կազմում[9][10]։

2017 թվականի հունվարին Մարիան, 9 հնարավորից վաստակելով 6½ միավոր, կրկին հռչակվեց Հայաստանի չեմպիոնուհի՝ պահպանելով իր տեղը Հայաստանի հավաքականի կազմում[11]։

2019 թվականի հունվարին Մարիան, 8 հնարավորից վաստակելով 7 միավոր, երրորդ անգամ դարձավ հանրապետության չեմպիոնուհի[12]։

2020 թվականին, 9 հնարավորից վաստակելով 8 միավոր, նա ևս մեկ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնուհու տիտղոսը[13]։

Հայաստանի չեմպիոնի կոչումը հինգերորդ անգամ Մարիան նվաճեց 2023 թվականի հունվարի 21-ին՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր[14]։

  Պատասխանատվությունն ավելի է մեծացել։ Ցանկացած մարզիկի համար մեծ պատիվ է համալրել ազգային հավաքականի կազմը։ Այն հանգամանքը, որ այս տարի օլիմպիադան կայանալու է Բաքվում, առավել պարտավորեցնող է։ Եթե որոշում կայացվի մասնակցության վերաբերյալ և թիմը մեկնի Բաքու, ես կլինեմ թիմակիցներիս կողքին։ Ցանկանում եմ, որ Հայաստանի կանանց հավաքականն իր ներուժով մոտենա տղամարդկանց հավաքականին, ունենա նմանատիպ հաջողություններ՝ գրանցելով բարձր արդյունքներ։ Ես էլ ցանկություն ունեմ արժանանալ գրոսմայստերի կոչման և դառնալ աշխարհի չեմպիոն[15]։  

Մասնակցել է միջազգային բազմաթիվ մրցաշարերի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 chessgames.com — 2001.
  2. FIDE Ratings and Statistics
  3. FIDE FIDE Standard Ratings as of 31 October 2019 — 2019.
  4. Անձնական տվյալները՝ ՖԻԴԵ֊ի կայքում
  5. LLC, Helix Consulting. «Մարիա Գևորգյանը՝ շախմատի Հայաստանի կանանց առաջնության հաղթող - Սպորտային լուրեր». www.armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  6. «Մարիա Գևորգյանը՝ Հայաստանի շախմատի կանանց առաջնության չեմպիոն». Sportal.Am. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.(չաշխատող հղում)
  7. «Мария Геворгян: "Не люблю ничьи!"». ww.w.golosarmenii.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.(չաշխատող հղում)
  8. «Մարիա Գևորգյան. «Շախմատը բնավորության գիծ է»». www.ankakh.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.(չաշխատող հղում)
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  10. https://chessdailynews.com/maria-gevorgyan-wins-71st-armenian-womens-championship-with-8-59/
  11. «Մարիա Գևորգյանը` Հայաստանի շախմատի կանանց չեմպիոնուհի». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2017 Հունվար 21-ին.
  12. «Մարիա Գևորգյանը՝ շախմատի Հայաստանի կանանց առաջնության հաղթող». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  13. Մարիա Գևորգյանն արժանիորեն դարձավ շախմատի կանանց Հայաստանի չեմպիոն
  14. «nfl-is-highest-valued-pro-sports-league». doi:10.1177/237455680326.n4. Վերցված է 2023 թ․ հունվարի 21-ին.
  15. http://www.ankakh.com/article/32289/maria-gyevvorgyan--%C2%ABshakhmate-bnavvoruthyan-gits-e%C2%BB
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Գևորգյան» հոդվածին։