Մարդու իրավունքները Եմենում
Մարդու իրավունքները Եմենում, իրավիճակը բավականին բարդ է։ Անվտանգության ուժերը պատասխանատու են խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքների և նույնիսկ արտադատական մահապատիժների համար[1]։ Սակայն, ըստ ԱՄՆ-ում Եմենի դեսպանատան տեղեկությունների, վերջին տարիներին եղել են որոշակի բարելավումներ, կառավարությունը ստորագրել է մի շարք մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրեր, և նույնիսկ մարդու իրավունքների նախարարի պաշտոնում նշանակել է կնոջ՝ Վահիբա Ֆերային[2]։ Այլ աղբյուրներ վկայում են, որ շատ խնդիրներ դեռևս պահպանվում են, բարեփոխումներ ամբողջությամբ չեն կատարվել, և մարդու իրավունքների խախտումներ գրանցվել են ավելի մեծ մասշտաբով, հատկապես կանանց, մամուլի ազատության, խոշտանգումների և դաժանությունների ոլորտներում[3]։ Հատկապես երկրի հարավում եղել են քաղաքացիների կամայական ձերբակալություններ, ինչպես նաև տների խուզարկություններ։ Երկարատև կալանքը լուրջ խնդիր է հանդիսանում. դատական կոռուպցիան, անարդյունավետությունն ու գործադիր միջամտությունը խաթարում են պատշաճ գործընթացը։ Ամբողջովին սահմանափակ են խոսքի ազատությունը, մամուլը և կրոնը[1]։
Պայմանագրեր
խմբագրելԵմենը հետևյալ համաձայնագրերի մասն է կազմում[2].
- Կանանց բոլոր տեսակի հարաբերությունների դիսկրիմինացիայի չեղարկման կոնվենցիա (CEDAW)
- Փախստականների կարգավիրճակների մասին կոնվենցիա
- Ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիա
- Միջազգային կոնվենցիա քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին
- Միջազգային կոնվենցիա Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին
- Միջազգային կոնվենցիա Ցեղասպանության վերացման մասին
- Միջազգային կոնվենցիա պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մասին
- Միջազգային կոնվենցիա կանանց քաղաքական իրավունքների մասին
- Ամուսնության նվազագույն տարիքի և ամուսնական պայմանագրի գրանցման կոնվենցիա
- Միջազգային կոնվենցիա մարդու առևտրի և շահագործման մասին
- Միջազգային կոնվենցիա ռասայական խտրականության արգելիքի բասին
- Միջազգային կոնվենցիա Երեխայի իրավունքների մասին
- Միջազգային կոնվենցիա Հակախոշտանգումների, դաժան վերաբերմունքի և դաժանության մասին
Կանայք
խմբագրելՉնայած Եմենի Սահմանադրությանը (ընդունվել է 1994 թվականին), որը նախատեսում է Եմենի քաղաքացիներին հավասար իրավունքներ, կանայք ցայսօր էլ պայքարում եբ տարբեր խոչընդոտների և երկրորդային կարգավիճակի դեմ։ Եմենի Անձնական օրենքների կարգավիճակը մասնավորապես, որը ներառում է հարցեր ամուսնության, ամուսնալուծության, երեխայի խնամակալության և ժառանգության մասին, համեմատած տղամարդկանց, կանանց տալիս է ավելի քիչ իրավունքներ, բացառում է կանանց որոշումների կայացման գործում և զրկում է նրանց ռեսուրսների և ակտիվների հասանելիությունից, և վերջիններիս վերահսկողությունից։
Ամուսնալուծության իրավունքը կանանց հավասարապես չի տրվում։ Կանանց մոտ ավելի դժվար է ամուսնուց բաժանվելը։ Տղամարդը կարող է բանավել կնոջից ըստ ցանկության։ Թեև տղամարդը կարող է ամուսնալուծվել դատարանում առանց արդարացնելով իր գործը, կին պետք է ներկայացնի համապատասխան հիմնավորումներ։ Կանայք ամուսնալուծության կարգով բախվում են բազմաթիվ գործնական, սոցիալական և ֆինանսական բացասական նկատառումների։ Ամուսնալուծության կարևոր դեպքերից մեկը, որը ստացել է միջազգային ճանաչում, եղել է Նուջուդ Ալիի հետ, ում հաջողվել է ամուսնալուծության հասնել տասը տարեկանում[4][5]։ Վերջինիս օգնել է եմենցի հայտնի կին իրավաբանը, ով հանձն էր առել այդ գործը[6]։
Կանանց հասանելիության մա��րական առողջապահության խիստ սահմանափակված է։ Կանանց համար դժվար է ստանալ հակաբեղնավորիչ միջոցներ, կանայք բուժվում են միայն իրենց ամուսնների թույլատվությունից հետո։ Եմենում բարձր է երեխաների մահացության ցուցանիշը[7]։
Մամուլի ազատություն
խմբագրել2005 թվականին Եմենը մամուլի ազատության պլանով 167 ժողովուրդների ցուցակում գտնվում էր 136-րդ հորիզոնականում[8]։ Կառավարությունը մենաշնորհել է հեռուստատեսությունը և ռադիոն, և արգելում է լրագրողներին հրապարակել «ոչ ճիշտ» տեղեկատվություններ[9]։ 2001 թվականին «Ալ-Շուրա» թերթի լրագրողը ստացել է մտրակի 80 հարված այն բանի համար, որ զրպարտել է Աբդուլ Մաջիդա ալ-Զինդանիին, ով երկրի իսպամիստական կուսակցության խոշորագույն ղեկավարն էր։
Կրոնի ազատություն
խմբագրելՍահմանադրությունը նախատեսում է կրոնական ազատություն, և կառավարությունը գործնականում ընդհանուր առմամբ հարգում է այդ իրավունքը, սակայն կան որոշ սահմանափակումներ։ Սահմանադրությունը որպես երկրի պետական կրոն ընդունել է իսլամը, իսկ օրենսդրության աղբյուրը Շարիաթն է (կրոնական և իրավական օրենքների ժողովածու)։ Մուսուլմանները և կրոնական խմբերի հետևորդները իսլամից բացի ազատ են երկրպագել ըստ իրենց համոզմունքների, սակայն կառավարությունը արգելում է իսլամի դավանափոխությունը և մուսուլմանների հոգեորսությունը։
Թեև կրոնական խմբերի հարաբերությունները շարունակում են նպաստել կրոնի ազատությանը, կան որոշ հաղորդումներ կրոնական հավատքի կամ դավանանքի հետ կապված հասարակական չարաշահումների և խտրականությունների վերաբերյալ։ Առանձին հարձակումների են ենթարկվել հրեաները[10]։
ԼԳԲՏ
խմբագրելԸստ կրոնական և իրավական օրենքների ժողովածուի՝ Շարիաթի, Եմենում նույնասեռականությունը անօրինական է։ Եմենում ԼԳԲՏ անձնք, ամենայն հավանականությամբ, տառապում են խտրականությամբ, իրավական և սոցիալական մարտահրավերներով։ Նույնասեռականներին հատկացվող պատիժը տատանվում է ծեծից մինչև մահվան սահմանում[11]։ Եմենը աշխարհի այն յոթ պետություններից է, որտեղ կիրառվում է մահապատիժ մեծահասակների նույն սեռերի միջև կատարվող սեռական ակտերի համար[12]։
Գեյերի և լեզբուհիների վեբկայքերը կառավարության կողմից փակվել են[13]։
2007 թվականից արևելյան երկրներում չկայից հանրային կամ կիսա-հասարակական տարածքներ գեյերի համար[14]։ Ըստ պաշտոնական տվյալների, Եմենում գեյեր չկան[14]։
Շարիաթի արդունքում ԼԳԲՏ անձինք սպանվել են հարձակումների ժամանակ[15]։ Կառավարությունը իր իր միասեռական քաղաքացիներին չի պաշտպանում բռնություններից։
Մարդու շահագործում
խմբագրելՄիացյալ Նահանգների պետքարտուղարությունը 2013 թվականին իր «Մարդկանց թրաֆիքինգ»-ի զեկույցում դասակարգել Եմեն որպես 3-րդ աստիճանի երկիր[16], ինչը նշանակում է, որ իր կառավարությունը ամբողջությամբ չի կարողանում բավարարել մարդու թրաֆիքինգի նվազագույն չափանիշները և ջանք էլ չի գործադրում վերջինիս մակարդակի բարձրացման համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Derechos: Human Rights in Yemen». Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
- ↑ 2,0 2,1 Embassy of Yemen: Human Rights and Women's issues Արխիվացված 2007-05-19 Wayback Machine accessed 9-8-2006
- ↑ Human Rights Watch: World Report 2001 on Yemen accessed 9-8-2006
- ↑ Daragahi, Borzou (June 11, 2008), Yemeni bride, 10, says I won't, Los Angeles Times, Վերցված է 16 February 2010-ին
- ↑ Walt, Vivienne (3 February 2009), A 10-Year-Old Divorcée Takes Paris, Time/CNN, Արխիվացված է օրիգինալից 26 August 2013-ին, Վերցված է 16 February 2010-ին
- ↑ Madabish, Arafat (28 March 2009), Sanaa's first woman lawyer, Asharq Alawsat: English edition, Արխիվացված է օրիգինալից 11 May 2011-ին, Վերցված է 16 February 2010-ին
- ↑ «IRIN - Early marriage a challenge to development, experts say». IRIN. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Reporters Without Borders: 2005 Annual Worldwide Press Freedom Index Արխիվացված Ապրիլ 19, 2008 Wayback Machine accessed 8-8-2006
- ↑ Reporters Without Borders: 2004 report on Yemen Արխիվացված 2006-08-28 Wayback Machine accessed 9-8-2006
- ↑ United States Bureau of Democracy, Human Rights and Labor. Yemen: International Religious Freedom Report 2007. This article incorporates text from this source, which is in the public domain.
- ↑ New book details increase in antigay violence worldwide(չաշխատող հղում)
- ↑ «World Day against Death Penalty: 7 countries still put people to death for same-sex acts». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Study: 25 countries block Web sites, including those with gay content - News - Advocate.com». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
- ↑ 14,0 14,1 «And then there was Yemen.». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Yemen: 25-year-old man shot dead for being gay». PinkNews. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Trafficking in Persons Report: Country Narratives T - Z and Special Case» (PDF). United States Department of State. 2013. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Human Rights Watch: Yemen
- Censorship in Yemen Արխիվացված 2006-10-02 Wayback Machine - IFEX