Մարատ Ջանվելյան
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Մարատ Գեղամի Ջանվելյան (հունիսի 18, 1948, Կոթիգեղ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 26, 2017)[1], հայ անասնաբույժ։ «Արզնի» տոհմային տնտեսության հիմնադիր։
Մարատ Ջանվելյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1948 |
Ծննդավայր | Կոթիգեղ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 26, 2017 (68 տարեկան) |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1979) |
Մասնագիտություն | անասնաբույժ և անասնապահ |
Աշխատավայր | Գետամեջի թռչնաբուծական տոհմային գործարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | maratjanvelyan.wordpress.com |
Կենսագրություն
խմբագրելՄարատ Ջանվելյանը ծնվել է 1948 թ.հունիսի 18-ին Նոյեմբերյանի շրջանի (այժմ Տավուշի մարզի) Կոթի գյուղում՝ ծառայողի ընտանիքում։ 1955-1963 թթ. սովորել է Կոթի գյուղի միջնակարգ դպրոցում։ 1963-1966 թթ. աշխատել է որպես անասնապահ։ 1966-1972 թթ. սովորել է Ստեփանավանի Անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումում։ 1968-1970 թթ.` ծառայել է Խորհրդային բանակում։ 1972-1975 թթ. աշխատել է Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկայում որպես արտադրության պետ։ 1974-1979 թթ. սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում։ 1975-1985 թթ. աշխատել է Սովետաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում որպես արտադրության պետ, ապա արտադրության գծով տնօրենի տեղակալ, այնուհետև` տնօրեն, 1985-1992 թթ.՝ Բարձրաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում՝ որպես տնօրեն։ 1990-1994 թթ. մասնակցել է Կոթի գյուղի ինքնապաշտպանական գործողություններին։ 1990-1994 թթ. Կոթիում հիմնել է անասնապահական համալիր։
1996 թ. ստեղծել է «Արզնի» ընկերությունը, որը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն թռչնա-անասնապահական համալիրը[2]։
Մահացել է 2017 թ. մարտի 26-ին։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած էր, ուներ 3 զավակ, 9 թոռ։
Պարգևներ և շնորհակալագրեր
խմբագրելՀՀ նախագահի 2001թ.սեպտեմբերի 20-ի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, պարգևատրվել է Կոտայքի մարզպետարանի ոսկե հուշամեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալով, մի շարք այլ մեդալներով և պատվոգրերով։
- Անանիա Շիրակացու մեդալ, ՀՀ նախագահի 2001 թ. սեպտեմբերի 20-ի հրամանագիր
- «Կոտայքի մարզպետարանի» ոսկե հուշամեդալ
- «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մահացել է Մարատ Ջանվելյանը». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Մարատ Ջանվելյանը կյանքի 50 տարին նվիրել է հայրենական արտադրության զարգացմանը». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.