Մարաթոն
քաղաք Հունաստանում
Մարաթոն (հուն․՝ Μαραθώνας), բնակավայր Հունաստանում, Ատտիկայի համանուն հարթավայրում՝ Աթենքից 40 կմ հյուսիս-արևելք։ Մարաթոնի մոտ մ. թ. ա. 490 թվի սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել հույն-պարսկական պատերազմն��րի առաջին խոշոր ճակատամարտը։ Հունական զորքը (շուրջ 10 հազար հոպլիտներ՝ ծանրազեն հետևակը) Միլտիադեսի հրամանատարությամբ պարտության է մատնել պարսկական զորքը (մոտ 20 հազար նետաձիգներ ու հեծելազորայիններ)՝ Դատիսի գլխավորությամբ։ Պարսիկները դիմել են փախուստի՝ թողնելով 6400 սպանված, հույներից սպանվել է 192 մարդ։ Մարաթոնի մոտ հույների հաղթանակը բարոյական մեծ նշանակություն է ունեցել հույն-պարսկական պատերազմների ամբողջ ընթացքի համար։
Քաղաք | ||
---|---|---|
Մարաթոն | ||
Μαραθώνας | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Մարաթոն և Commune of Marathon? | |
Մակերես | 97,06 կմ² | |
ԲԾՄ | 28 մ | |
Բնակչություն | 8 882 մարդ | |
Խտություն | 92 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 2294 | |
Փոստային դասիչ | 190 07 | |
Ավտոմոբիլային կոդ | YX, YY, ZX, ZY | |
Պաշտոնական կայք | marathon.gr | |
| ||
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարաթոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 296)։ |