Մատնավանք (Խլաթի գավառ)
Մատնավանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում էր Խլաթ քաղաքից 5-6 կմ հարավ-արևմուտք։
Գյուղ | |
---|---|
Մատնավանք | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Խլաթի գավառակ |
Այլ անվանումներ | Մադնավանաք |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 103 մարդ (1909) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | մատնավանքեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Գյուղն ուներ բարձրահարկ անձավային գեղեցիկ բնակարաններ։ Գյուղի մոտակայքում գտնվում է Դիվակուլ կոչված խաչաքանդակ քարաժայռը, որի տակից սառնորակ աղբյուրներ են բխում։
1909 թվականին գյուղն ուներ 13 տուն՝ 103 հայ բնակչով։ 1895 թվականին Մատնավանքի հայ բնակչությունը կողոպտվել ու կոտորվել է թուրքերի կողմից։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայությունը ենթարկվել է բռնագաղթի և ոչնչացման։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն էր։
Գյուղի մոտակայքում գտնվում է Մատնավանք վանքը[1]։
Այժմ Մատնավանք գյուղը Խլաթ քաղաքի Կուլակսըզ (Kulaksız) անունով արվարձանն է։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 714
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն