Լոնդոնի լեզվի դպրոցի ուսանողներ

Լեզվի դպրոց՝ հաստատություն, որտեղ դասավանդվում է օտար լեզու: Լեզվի դպրոցում անցկացվող դասերը սովորաբար ուղղված են, ինչ որ կոնկրետ հմտություն զարգացնելու վրա, օրինակ, օտար լեզվի հաղորդակցական հմտություններին: Նման դպրոցներում լեզուների ուսուցումը սովորաբար լրացնում է ֆորմալ կրթությունը կամ օտար լեզվի արդեն մեր ունեցած գիտելիքները: Ուսանողները տարբերվում են ըստ տարիքի, կրթության մակարդակի, աշխատանքային փորձի: Նրանց սովորաբար հնարավորություն է տրվում ընտրելու կոնկրետ դասընթաց՝ ըստ իրենց լեզվի իմացության մակարդակի: Համաձայն լեզուների ընդհանուր եվրոպական շրջանակի (անգլ.՝ CEFR)[1], կան լեզվի վեց մակարդակներ, որոնք սահմանում են ուսանողների լեզվի իմացությունը՝ հիմնվելով նրանց խոսելու, գրելու և կարդալու հմտությունների վրա: Այնուհետև, ուսանողները ներգրավվում են այն դասընթացին, որը համապատասխանում է նրանց ունեցած հմտություններին:

Կառուցվածք

խմբագրել

Որպես կանոն, նոր ուսանողները անցնում են տեղաբաշխման թեստ, որը ուսուցիչներին հնարավորություն է տալիս որոշել, թե որն է ամենահամապատասխան մակարդակը տվյալ աշակերտի համար: Դասընթացները կարող են կազմակերպվել խմբակային կամ անհատական: Մասնավոր լեզվի դպրոցները հիմնականում բաց են ամբողջ տարի և հագեցած են մանկավարժական նյութերով (գրքեր, մագնիտոֆոններ, տեսանյութեր, լեզվի լաբորատորիաներ, գրադարան և այլն):

Կազմակերպություն

խմբագրել

Լեզվի դպրոցների մեծ մասը մասնավոր են և շահույթ հետապնդող: Վճարները տարբերվում են՝ կախված բազմաթիվ գործոններից, ներառյալ՝ ապրելու համար նախատեսված տեղական ծախսերը, փոխարժույթները և լեզվի պահանջարկն այն տարածքում, որտեղ գտնվում է դպրոցը: Լեզվի դպրոցները կամ անկախ կազմակերպություններ են, կամ կորպորատիվ մասնաճյուղեր։

Ուսուցիչներ

խմբագրել

Ուսուցիչները պետք է տիրապետեն դասավանդվող լեզվին որպես մայրենի լեզվու կամ ձեռք բերված կարողությունների չափով։ Պետք է ունենան պաշտոնական որակավորումներ լեզու դասավանդելու համար, սակայն սա կարող է տարբերվել կախված դպրոցից, տարածաշրջանից կամ երկրից։ Սա ապահովում է լեզվի դպրոցի որակը և ուսանողներին տալիս ավելի հարուստ փորձ: Ուսուցիչները կարող են ունենալ մանկավաժության բակալավրիատի, մագիստրոսի կամ ասպիրանտի որակավորում, փորձը և դասավանդման ուժեղ հմտությունները լեզվի դպրոցի ուսուցիչների հավաքագրման հիմնական չափանիշներն են:

Կացարան

խմբագրել

Շատ լեզվի դպրոցներ իրենց ուսանողներին առաջարկում են տարբեր տեսակի կացարաններ՝ հյուրընկալող ընտանիք, համալսարանական կացարաններ, հանրակացարաններ կամ հյուրանոցներ:

Որակավորումներ

խմբագրել

Ուսանողների մեծ մասը հանձնում են միջազգային լեզվի քննություն և ստանում միջազգայնորեն ճանաչված որակավորում:

Միջազգային լեզվի քննություններ

խմբագրել

Լեզվի դպրոցները սովորաբար առաջարկում են հատուկ ծրագրեր նրանց համար, ովքեր ցանկանում են նախապատրաստվել միջազգային ճանաչված լեզվի քննություններին, ինչպիսիք են.

Որոշ կազմակերպություններ համատեղում են լեզվի ուսուցումը ճամփորդության հետ դեպի այն երկրներ, որտեղ ուսուցանվող լեզուն համարվում է մայրենի լեզու: Նման ճանապարհորդությունների հիմնական նպատակն է հնարավորություն տալ ուսանողներին ուսումնասիրել և հասկանալ այն երկրի լեզուն ու մշակույթը, որտեղ դասավանդվող լեզուն համարվում է մայրենի լեզու։

Լեզվի դասեր

խմբագրել

Անգլերեն

խմբագրել

Համաշխարհային մասշտաբով, անգլերեն լեզվի դպրոցները այլ լեզուների դպրոցների նկատմամբ ամենամեծ պահանջարկն ունեն: Ավելի քան մեկ միլիարդ մարդ սովորում է անգլերեն որպես երկրորդ կամ օտար լեզու[2]: Միայն Միացյալ Նահանգներում ոչ ակադեմիական պայմաններում անգլերեն սովորող չափահասների մեկ երրորդը սովորում են այն որպես երկրորդ լեզու[3]: Անգլերենի դասավանդումը գրանցել է պահանջարկի ամենաբարձր աճը՝ 67%, վերջին երեք տարիների ընթացքում: Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան համաշխարհային անգլալեզու ճամփորդությունների շուկայում ամենամեծ խաղացողներն են, որոնք կազմում են 2013 թվականին ստացված ընդհանուր եկամուտի 62%-ը և ուսանողների 65,5%-ը ողջ աշխարհում[4]:

Ավելին, անգլերեն լեզվի դպրոցները թվով ամենաշատն են ասիական երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան, քանի որ արևմտյան մշակույթը մեծ ազդեցություն ունի անգլերենի աճող պահանջարկի վրա բիզնեսում և մշակութային համատեքստերում:

Այլ եվրոպական լեզուներ

խմբագրել

Իսպաներենը երկրորդ ամենատարածված լեզուն է լեզվական ճանապարհորդությունների շուկայում, որին հաջորդում են ֆրանսերենը, իտալերենը և գերմաներենը: Մինչդեռ ֆրանսերենի, իտալերենի և գերմաներենի պահանջարկը նվազում է, վերջին տարիներին զգալիորեն աճել է մի շարք այլ լեզուների պահանջարկը ինչպիսիք են չինարենը և արաբերենը[5]։ Ընդհանուր առմամբ իսպաներեն լեզվի դպրոցները մեծ տարածում են գտել Լատինական Ամերիկայում և Իսպանիայում: Իսկ իտալերենի լեզվի դպրոցները մեծ ճանաչում են վայելում Իտալիայում:

Չինարեն

խմբագրել

Չինարենը՝ լեզուն որպես երկրորդ կամ օտար լեզու սովորողների շրջանում, երկրորդ ամենատարածված լեզուն է, և դրա պահանջարկը գնալով բարձրանում է: Վերջին երկու տասնամյակների ընթացքում Միացյալ Նահանգներում և Միացյալ Թագավորությունում ստանդար չինարեն (մանդարին) դասավանդող լեզվի դպրոցների թիվն ավելացել է:

Արաբերեն

խմբագրել

Վերջին տասնամյակում արաբերենը նույնպես մեծ տարածում է գտել: Հիմնական խթաններից են իսլամի շարունակական աճն ամբողջ աշխարհում (Ղուրանի սուրբ գիրքը արաբերեն է), ինչպես նաև մշակութային, տնտեսական և քաղաքական մի շարք գործոններ[6]:

Հինդի լեզվի կարևորությունը սկսեց աճել հնդկական թերակղզու մշակույթի հետ մեկտեղ, որի պատճառ են հանդիսացել վերջին տարիների արտաքին քաղաքականությու��ը, համաշխարհային մրցունակությունը և երկրից արտագաղթը: Հինդին որպես օտար լեզու սկսեց ներմուծվել ամերիկյան որոշ դպրոցներում 2000-ական թվականներին։ Պահանջվում էին լեզվի այնպիսի դասավանդողներ, որոնք դասավանդելու էին մանկապարտեզից մինչև համալսարան՝ որպես Ազգային անվտանգության լեզվական նախաձեռնության մի մաս[7]:

Ռուսերեն

խմբագրել

Վերջին տասնամյակում ռուսերենը նույնպես մեծ համբավ է վայելում: Հիմնական խթաններն են՝ ռուսական գիտության շարունակական աճն ամբողջ աշխարհում, ինչպես նաև մշակութային, տնտեսական և քաղաքական մի շարք գործոններ:

Տես նաև

խմբագրել


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Common European Framework of Reference for Languages: Learning, teaching, assessment (CEFR)». Վերցված է 17 December 2016-ին.
  2. «How many people learn English globally?». Վերցված է 17 December 2016-ին.
  3. «How large is the English learning market worldwide?». Արխիվացված է օրիգինալից 20 December 2016-ին. Վերցված է 17 December 2016-ին.
  4. «dec13main.indd». Վերցված է 17 December 2016-ին.
  5. «Most Popular Foreign Languages». Forbes. Վերցված է 2013-12-20-ին.
  6. «A God-given way to communicate». Economist. 22 April 2010. Վերցված է 2015-03-04-ին.
  7. Hemali Chhapia (March 23, 2008). «India shining: US headhunts Hindi teachers». Times of India.

Արտաքին հղումներ

խմբագրել