Մասնակից:Mariam2004/Չեմուչումիկ
«Չեմուչումիկ» (ռուս.՝ «Нехочуха»), մուլտիպլիկացիոն նկարված ֆիլմ երեխաների համար: Սա մի ծույլ տղայի պատմություն է, որը հայտնվում է Չեմուչումիկի երկրում և տեսնելով Մեծն Չեմուչումիկին՝ դադարում է ծույլ լինելուց:
Սյուժե
խմբագրելМальчик пришёл из школы, швырнул портфель в угол, прямо в кедах, не разуваясь, зашёл в свою комнату, включил телевизор и сел смотреть мультфильм «Ну, погоди!». Бабушка просит его сходить за молоком или убрать беспорядок, но тот отмахивается от неё. Он ничего не хочет делать, только смотреть мультфильмы и играть. Наигравшись, мальчик заваливается на кровать и мечтает: «Эх, была бы такая страна, где ничего не надо делать, только игры…»
Տղան գալիս է դպրոցից, պայուսակը դնում անկյունում՝ հենց կոշիկների վրա, գնում իր սենյակ, միացնում հեռուստացույցը և նստում դիտելու «Դե, սպասի՛ր» մուլտֆիլմը: Տատիկը խնդրում է նրան, որ գնա կաթ բերի կամ էլ հավաքի թափածը, բայց նա ձեռքը թափ է տալիս տատիկի ասածի վրա: Նա ոչինչ չէր ուզում անել, միայն նայել մուլտֆիլմներ և խաղալ: Տղան խաղալով փռվում է անկողնու վրա և երազում. «Ա՜խ, երանի լիներ այնպիսի մի աշխարհ, որտեղ ոչ մի բան հարկավոր չէր լինի անել, միայն խաղեր...»: Նա քնում է և երազ է տեսնում, ասես թե սենյակում հայտնվում է ռոբոտ: Նա տղային հրավիրում է Չեմուչումիկի երկիր: Հենց տղան համաձայնում է, սենյակը անհետանում է, հայտնվում է Չեմուչումիկի երկիրը: Ռոբոտը տղային տալիս է քաղցրավենիք, որը նա արագ ուտում է, մի քանի էկրաններով միացնում է մուլտֆիլմեր, ինչից տղայի գլուխը պտտվում է: Վերջում հայտնվում է Չեմուչումիկը, որը տղայի պես կարմրամազ էր, կրում էր նույն տիպի ջինս և շապիկ: Չեմուչումիկը ճարպի մեջ լողացող ծույլիկ էր, որը ուժ չուներ նույնիսկ ոտքը շարժել, և նրան անվանում էին Մեծն Չեմուչումիկ: Ուշքի գալով զվարճանքներից՝ տղան սարսափով նայում է այդ անբան մարդուն: Նա հանկարծ գիտակցում է, որ մեծն Չեմուչումիկը ոչ այլ ոք է, քան ինքը, որ դառնալու է հետագայում, եթե շարունակի ծուլանալ և մեծերի բոլոր խնդրանքներին պատասխանել «չեմ ուզում»: Սքանչելի երազը դառնում է սարսափելի, որտեղ սկզբում լավը թվացող ռոբոտները սկսում են հետապնդել նրան և բռնությամբ ստիպում են անձնատուր լինել ծուլության հաճույքներին: Սարսափահար տղան փորձում է փախչել, բայց ամենահաս ռոբոտը հրում է մահճակալը, որը թռչում է կարուսելով։ Արթնանալով սառը քրտինքի մեջ՝ տղան նայում է տատիկին և ուրախորեն համաձայնվում է մաքրել իր սենյակը։
Հեղինակներ
խմբագրել- Ռեժիսոր՝ Յուրի Բուտրին
- Սցենարիստներ՝ Կ. Պարսամյան, Արմեն Վաթյան
- Բեմադրող նկարիչ՝ Ա. Ելիզարով
- Մուլտիպլիկատոր նկարիչ՝ Սվետլանա Սիչկար, Միխայիլ Պերշին, Բորիս Տուզանովիչ, Ալեքսանդր Ֆեդուլով, Անդրեյ Կոլկով, Սեմյոն Պետեցկի
- Նկարիչներ՝ Զոյա Կրեդուշինսկայա, Իգոր Մեդնիկ, Լ. Դենիսովա, Տ. Ագաֆոնովա, Ելենա Կարավաեվա, Ի. Ժիգալովսկայա, Ժանն Կորյակինա
- Օպերատոր՝ Վլադիմիր Միլովանով
- Հնչյունային օպերատոր՝ Նելլի Կուդրինա
- Մոնտաժ՝ Գալինա Դրոբինինա
- Խմբագիրներ՝ Ալիսա Ֆեոդորիդի, Լ. Ռիբակովա (երաժշտական)
- Տնօրեն՝ Զիաիդա Սարաևա
- Դերերը հնչյունավորել են՝
- Զոյա Պիլնովա՝ «Չեմուչումիկ» տղան/ նրա ռոբոտ ուղեկցորդը
- Վյաչեսլավ Նեվիննի՝ Մեծն Չեմուչումիկ/ նրա ռոբոտը
- Տատյաննա Լեննիկովա՝ Տատիկ
- Վլադիմիր Ֆերապոնտով՝ գայլի ձայնը «Դե, սպասիր» մուլտֆիլմից
Երաժշտություն
խմբագրելՄուլտֆիլմում օգտագործվել են «Yakety Аxе» մեղեդին (բրիտանական «Բենի Հիլլի շոու» հեռուստատեսային շոուի գլխավոր երգը), կիթառահարը Չետա Ատկինսն էր, «Խաբեբաների ամրոց» մուլտֆիլմի երաժշտական թեմաներից մեկը, ինչպես նաև Ալլա Պուգաչովայի «Делу время…» երգի մեղեդին:
Գրականություն
խմբագրել- Митта Александр Наумович Чудо-кровать. — М.: Речь, 2000, 2015. — 24 с. — ISBN 978-5-9268-1802-1[1]