Պանամա Խաղաղօվկիանոսյան ցուցահանդես
ԵրկիրԱՄՆ
Բացվել էՓետրվարի 20,1915
ԿազմակերպիչՉարլզ Կ․ Մուր
Այցելուներ18,876,438

Պանամա- Խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդես

խմբագրել

Պանամա-Խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսը համաշխարհային տոնավաճառ էր, որն անց է կացվել 1915 թվականի փետրվարի 20-ից դեկտեմբերի 4-ը՝ ԱՄՆԿալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում: Ցուցահանդեսի նպատակն էր՝ տոնել Պանամա ջրանցքի կառուցումը: Բայց քաղաքում խոսում էին, թե այն առիթ էր տոնելու քաղաքի վերականգնումը` 1906 թվականի երկրաշարժից հետո: Տոնավաճառը կառուցվել էր հյուսիսային ափի երկայնքով` 636 ակր (1 քառ. մետր, 2,6 կմ քառ.) տարածքում և գտնվում էր Պրեսիդիո զբոսայգու և Ֆորտ Մեյսոն բանակի միջև, որն այժմ հայտնի է որպես Մարինա շրջան:

Ցուցանմուշներ

խմբագրել

Ցուցահանդեսի ցուցանմուշների թվում էր Ք․ Փ․ Հանթինգթոնը` առաջին շոգեքարշը, որը գնվել էր Հարավային Խաղաղօվկիանոսյան երկաթուղային ցանցից: Այնուհետև շոգեքարշը ցուցադրվեց Սակրամենտոյում` Կալիֆորնիայի պետական երկաթուղային թանգարանում: Ստեղծվեց նաև հեռախոսային գիծ՝ դեպի Նյու Յորք որպեսզի մայրցամաքի բոլոր մարդիկ տեղյակ լինեին Խաղաղ Օվկիանոսի մասին: Ազատության զանգը Փենսիլվանիա նահանգի Փիլադելֆիա քաղաքից հասավ Սան Ֆրանցիսկո, որպեսզի մասնակցի ցուցահանդեսին[1]։ 1915 թվականի ամերիկյան Գրան պրիի և Վանդերբիլթի գավաթի ավտոմրցումներն անցկացվեցին փետրվարի 27-ին և մարտի 6-ին, 3.84 մղոն( 6.18 կմ) երկարությամբ շրջապտույտի վրա[2]: Ցուցահանդեսի ընթացքում Սմիթսոնյան ինստիտուտը նույնպես հանդես եկավ ցուցադրությամբ[3]:


Յումյան(鱼面), որը չինարենից նշանակում է ձկով արիշտա, պատրաստվում է Չինաստանի Յունմենգ քաղաքում, Ֆու գետի ձկով և ալյուրով: Յունմենգի յումյան Պանամա-Խաղաղօվկիանոսյան ցուցահանդեսի ժամանակ պարգևատրվել է արծաթե մեդալով[4][5]։

Բնիկ ներկայացուցչություն

խմբագրել

Ինը ամսյա ցուցահանդեսի ընթացքում մեծ հետաքրքրություն էր առաջացնում հնդկական մշակույթը` Հնդկաստանի կյանքին նվիրված բազում կոթողներով: Ցուցահանդեսի ամենահայտնի գործը Ջեյմս Էրլ Ֆրեյզերի արձանն էր՝ «Արահետի վերջը», որը պատկերում էր Հնդկաստանի կյանքը[6]: Ֆրեյզերի արձանը պատկերում էր բնիկ ամերիկացի տղամարդու, որը սայթաքել էր ձիուց: Սա արտացոլում էր ամերիկյան այն գաղափարը, որ բնիկ ամերիկացիները դատապարտված էին ոչնչացման: Ցուց��հանդեսը նվիրված էր ոչ միայն Պանամա ջրանցքի կառուցմանը, այլև ամերիկացի ժողովրդի ձեռքբերումներին: Ամերիկացիների, ինչպես նաև եվրոպացիների հաղթանակը բնիկների նկատմամբ կազմում էին այդ ձեռքբերումների մի մասը[7][8]: Բնիկ համայնքի դեմ տարած հաղթանակն արտահայտվում էր այնպիսի ստեղծագործությունների միջոցով, ինչպիսիք էին «Արահետի վերջը» և «Ռահվիրա»-ն, որը նվիրված էր Ֆրանցիսկո Պիզարոյին և Էռնան Կորտեսին[9]: Պանամա-Խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսը, նախորդ համաշխարհային ցուցահանդեսների համեմատությամբ, հնդկացիներին ներկայացրել է ավելի շատ իբրև ազնվականների, քան վայրի մարդկանց, սակայն նրանք դեռևս դատապարտված էին ոչնչացման։ Այս գաղափարներն արտահայտվել են ներկայացումներում, որոնք հայտնի են իբրև դիմակահանդեսներ, որտեղ բնիկ ամերիկացիները խաղում էին այնպիսի փոքր դերեր, ինչպիսիք են՝ «Կատալոնական վիշապներ, ջորեպաններ, Կարմելի հնդկացիներ»[10]։ Թեև «բնիկ ամերիկացիների վերջը» հռետորաբանություն էր, որը հեղինակել էին ցուցահանդեսի կազմակերպիչները, գիտնականները պնդում էին, որ իրականում բնիկ ամերիկացին կա և ամենևին էլ չի անհետացել։ Իրականում հնդկացիները ցուցահանդեսի մի մասն էին, բայց ներկա էին իբրև այցելուներ, կատարողներ և աշխատողներ[11]։ Վերջերս գիտնականները կենտրոնացել են Սան Ֆրանցիսկոյի 1915 թվականի համաշխարհային մրցակցային ցուցահանդեսի և Սան Դիեգոյի 1915 թվականի Պանամա-Կալիֆորնիա ցուցահանդեսի բնիկ ներկայացուցիչների վրա, որը ներկայացրել է հնդկացիների կյանքը ավելի մարդաբանական տեսանկյունից՝ ընդդեմ ամերիկյան գաղափարի [12]։

Կանայք և գենդերային դերեր

խմբագրել

Պանամա-Խաղաղօվկիանոսյան ցուցահանդեսի ընթացքում կանայք էին ղեկավարում իրենց խորհուրդը, որը հայտնի էր իբրև Սան Ֆրանցիսկոյի Պանամա-Խաղաղօվկիանոսյան ցուցահանդեսի կանանց խորհուրդ[13]։

 
 

Խորհուրդը, որը նաև կոչվում էր Տիկին ղեկավարների խորհուրդ, թույլատրում էր կանանց մասնակցել ցուցահանդեսի կազմակերպմանն առնչվող տարբեր հարցերի քննարկմանը։ Ավելին, այն տրամադրում էր քարոզչական հարթակ՝ քննարկելու կանանց իրավունքներն ու սոցիալական հարցերը։ Հաճախ պնդում էին, որ ցուցահանդեսը ներկայացնում էր տղամարդկանց գերակայությունը կանանց նկատմամբ՝ նրանց գրասենյակ չտրամադրելով[14]։ Բացի այդ, տղամարդիկ և կանայք տարբեր կերպ էին պատկերվում այն արվեստի գործերում, որոնք գովազդում էին ցուցահանդեսը։ Սպիտակամորթ կանայք հիմնականում ներկայացվում էին իբրև խնամատարներ, մինչդեռ տղամարդիկ՝ ուժեղ և հզոր հերոսներ, ինչպես «Հերկուլեսի 13-րդ փորձություն»-ը նկարում։ Այն ժամանակ գործածվում էր մի գաղափար` «Նոր կին», որն ավելի առաջադեմ էր և զարգացած թե խելքով և թե ֆիզիկապես[15]։ «Նոր կին» գաղափարը կապված էր արդարության, արդիականության և զարգացման ընդհանուր թեմային։ Քաղաքում արդարությունն ու անվտանգությունն բարձրացնելու նպատակով, ցուցահանդեսի կազմակերպիչներն օգտագործեցին «Նոր կին» գաղափարը` որպես գովազդային ռազմավարություն և ապացույց, որ Սան Ֆրանցիսկոն զարգացող և անվտանգ միջավայր է զբոսաշրջիկների համար[16]։ Տոնավաճառի ընթացքում` Կալիֆորնիայի արտադրանքը փառաբանելիս, կարելի էր տեսնել նահանգի բազմաթիվ կանանց, որոնք նկարվում էին տարբեր գյուղատնտեսական մթերքների և ապրանքների հետ: Նրանք սպիտակամաշկ, երիտասարդ և գեղեցիկ կանայք էին, որոնք հաճախ հայտնվում էին բազում թերթերի, հոդվածների և իրադարձությունների կիզակետում: Կանանց այս դրսևորումը ցույց էր տալիս, որ նրանք չունեին ոչինչ` բացի արտաքին գեղեցկությունից` ոչ խելք, ոչ էլ ֆիզիկական ունակություններ: Կանանց խորհրդի ամենահիշարժան նվաճումներից մեկը՝ կանանց, մասնավորապես` մայրերին նվիրված արձանի տեղադրումն էր, որը հայտնի էր Ռահվիրա Մայր անունով[17][18][19]:

Ճարտարապետություն

խմբագրել

Կենտրոնում Գանձերի աշտարակն էր, որն ուներ 435 ոտնաչափ բարձրություն և զարդարված էր 100,000 Novagem թանկարժեք քարերով:Ցերեկը գունավոր քարերը փայլում էին արևի տակ, իսկ գիշերը՝ լուսավորվում էին ավելի քան 50 հզոր էլեկտրական լուսարձակներով: Էներգիայի շատրվանը ցայտում էր աշտարակի դիմաց` Հարավային այգիների կենտրոնում: Շատրվանն արևմուտքում սահմանակից էր Այգեգործության պալատին, իսկ արևելքում` Փառատոնի սրահին: Աշտարակի կամարը ծառայում էր որպես դարպաս դեպի Տիեզերքի արքունիք, որը տանում էր դեպի արևմուտք` 4 Եղանակների արքունիք և դեպի արևելք` Հարստության արքունիք : Այս արքունիքները կազմեցին տոնավաճառի համար նախատեսված ցուցահանդեսի առաջնային տարածքը, որում ներառված էին Սննդամթերքի պալատը, Կրթության և Սոցիալական տնտեսության պալատը, Գյուղատնտեսության պալատը, Ազատ արվեստների պալատը, Տրանսպորտային պալատը, Արդյունաբերողների պալատը, Հանքերի և Մետաղագործության պալատը և Տարատեսակ արդյունաբերությունների պալատը: Ամենաընդարձակ սրահը` Մեքենաների պալատը, գտնվում էր Կենտրոնական արքունիքի արևելյան ծայրում: Գեղարվեստի պալատը գտնվում էր Կենտրոնական արքունիքի արևմտյան ծայրում: Իսկ ներքևում` Ազգերի պողոտայում էին գտնվում ազգերի և նահանգների շենքերը, որոնք ցուցադրում էին տվյալ տարածքին բնորոշ սովորույթներն ու մթերքները: Տոնավաճառի հակառակ կողմում` Ֆորտ Մեյսոնի մոտ էր գտնվում "The Zone"-ը, որը հանրաճանաչ զվարճանքների և կրպակների պողոտա էր:

Շինարարություն

խմբագրել

1915 թվականի վերջին տոնավաճառի գրեթե բոլոր կառույցներն ու տեսարժան վայրերը քանդվեցին, որովհետև կառուցված էին ժամանակավոր նյութերից (հիմնականում`սվաղի և կոշտ թելի համադրությունից): Բեռնար Մեյբեկի Գեղարվեստի պալատը, որը ենթադրաբար պետք է քանդվեր, (քանի որ ճարտարապետը կարծում էր, որ յուրաքանչյուր նշանավոր քաղաքի անհրաժեշտ էին ավերակներ) ցուցահանդեսի միակ շենքն էր, որը մնաց կանգուն` դանդաղ ավերվելով [20] (չնայած ցուցահանդեսի ընթացքում սրահում ցուցադրվում էր նկարչությունն ու ճարտարապետությունը, Երկրորդ համշխարհյաին պատերազմի ժամանակ այն վերածվել էր ավտոտնակի՝ մեքենաների համար): Պալատը, ներառյալ սյունաշարքը` սգավոր կանանց քանդակներով և կլոր գմբեթով, լիովին վերակառուցվել է 1960-ականներին, իսկ 2006 թվականի սկզբին ավարտվել է սեյսմիկ վերափոխումը: Exploratorium-ը, որն ինտերակտիվ գիտությունների թանգարան է, 1969-2013 թվականներին զբաղեցնում էր պալատի հյուսիսային մասի 2/3-ը, իսկ 1970 թվականից քաղաքային Գեղարվեստի թատրոնի պալատը` հարավային մասի 1/3-ը:

 

Այլ կանգուն շենքեր

խմբագրել
 

Ցուցահանդեսից հետո կանգուն են մնացել (բացի Գեղարվեստի պալատից) այնպիսի կառույցներ, ինչպիսիք են՝ Bill Graham Civic Auditorium-ը Քաղաքացիական Կենտրոն Պլազայում և ճապոնական Tea house-ը, որը ներկայումս ռեստորան է: Պահպանվում են նաև ցուցահանդեսի ժամանակ գործարկվող Overfair երկաթուղու 1/3-րդ մասշտաբի շոգեքարշները: Դրանք դեռևս գործում են Սվանտոն Խաղաղօվկիանոսյան երկաթուղային ընկերությունում, որը գտնվում է Կան Պոլի Սան Լուիս Օբիսպոյի Սվանտոն ագարակում` Սանտա Կրուզ քաղաքի հյուսիսում[21][22]: Պատվո Լեգիոն թանգարանը, որը գտնվում է Լինքոլն այգում, նվիրված էր շաքարի կապիտալիստ և ազնվացեղ մրցաձիերի սեփականատեր Ադոլֆ Բ. Սպրեկելսի կնոջը`Ալմա դե Բրետևիլ Սպրեկելսին[23]: Այս շինությունը 1915 թվականի Պանամա Խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսի Ֆրանսիական տաղավարի ճիշտ կրկնօրինակն է, որն իր հերթին Palais de la Légion d'Honneur շենքի 3/4 մասշտաբի տարբերակն էր, որն ըստ Ջորջ Ապլեգարթի և Հ. Գիյոմի կոչվում էր Hôtel de Salm in Paris։ Ցուցահանդեսի ավարտին Ֆրանսիայի կառավարությունը Սպրեկելսին թույլատրեց կառուցել Ֆրանսիական տաղավարի մշտական կրկնօրինակը, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով այն հետաձգվեց մինչև 1921 թվականը[24]:

Հիշատակումներ

խմբագրել
 

ԱՄն փոստային բաժանմունքը թողարկել էր փոստային նամականիշների շարք` հիշատակելու ցուցահանդեսը նկարներով, որոնք պատկերում էին Վասկո Նունեզ դե Բալբոային (1 ցենտ), Պանամա ջրանցքի Պեդրո Միգել կողպեքները (2 ցենտ), Ոսկե Դարպասը (5 ցենտ) և Սան Ֆրանցիսկո ծովածոցի հայտնաբերումը (10 ցենտ): Նամականիշներն առաջին անգամ վաճառքի հանվեցին 1963 թվականին` առաջիկա իրադարձությանը նպաստելու համար, իսկ ներկայացվեցին` 10-ը: Նամականիշների գներն այսօր շատ են տատանվում: 1913 թվականի 2 ցենտը արժեր մեկ դոլար` օգտագործված վիճակում, մինչդեռ նարնջագույն-դեղին չօգտագործված 10 ցենտը, որը հազվադեպ է հանդիպում, 1915 թվականին կարող էր արժենալ մինչև հազար ԱՄՆ դոլար[25]: ԱՄՆ Կոնգրեսը թույլատրել է Սան Ֆրանցիսկոյի դրամահատարանին (որը նաև հայտնի է իբրև «Գրանիտե տիկին») թողարկել 5 հուշադրամների շարք: Տվյալ հուշադրամները 1915 թվականի Պանամա Խաղաղօվկիանոսյանի արծաթե կես դոլարն էր և 4 ոսկեդրամը: Ոսկեդրամները կոչվեցին $1, $2 1⁄2 (քառորդ արծիվ) և $50 (երկու տեսքով՝ կլոր մետաղադրամ և անսովոր ութանկյունաձև մետաղադրամ): Պանամա Խաղաղօվկիանոսյան մետաղադրամներն առաջին հուշադրամներն էին, որոնք կրում էին «Մեր հույսը Աստված է» նշանաբանը և առաջինն էին, որոնք հատվեցին մասնաճյուղի դրամահատարանում[26]: Երկու ցածրարժեք ոսկեդրամները քիչ են հանդիպում, մինչդեռ $50-ը չափազանց հազվադեպ են: Արծաթե կես դոլարը 27,134 հատ մանրադրամ արժեր, իսկ անշուք, մաշված վիճակում` մի քանի հարյուր դոլար: Նումիսմատիստ Ֆարան Զերբը վերահսկել է հուշամեդալների շարքի ստեղծումը. պարգևատրման մեդալ, հուշանվեր մեդալ և պատվոգիր[27]: 2015 թվականին Կալիֆորնիայի պատմական ընկերությունը, Մեյբեկի հիմնադրամը և Նորարարություն Hangar-ը կհամագործակցեն Սան Ֆրանցիսկոյի հետ` հիշատակելու 1915 թվականի Պանամա Խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսի 100-ամյակը[28]: 2015 թվականի հունիսի 20-ին Գեղարվեստի պալատում տեղի ունեցավ հիշատակի համերգ` նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ` նշելու ցուցահանդեսի 100-ամյակը: Հետագայում նկա��ահանվել է ֆիլմ «Երբ աշխարհը եկավ Սան Ֆրանցիսկո», որը պատմում է ցուցահանդեսի մասին: Այս ֆիլմը նկարահանվել է գրող և ռեժիսոր Ռ. Քրիստիան Անդերսոնի կողմից: Դա հարյուրամյակի տոնակատարության պաշտոնական մի մասն էր, որը գոհունակության արժանացավ Կալիֆորնիայի պատմական հասարակության կողմից: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 2015 թվականի հոկտեմբերի 30-ին Golden Gate այգում` Երիտասարդական Գեղարվեստի թատրոնում[29]:

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Liberty Bell Attracts Crowd in Greenville During 1915 Stop». Greenville Advocate. July 3, 2007.
  2. Nye, Doug (1978). The United States Grand Prix and Grand Prize Races, 1908-1977. Garden City, NY. էջեր 32–33. ISBN 978-0-385-14203-8. {{cite book}}: Invalid |ref=harv (օգնություն); Text "Doubleday]]" ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Brochure for the Panama-Pacific International Exposition». Վերցված է 25 May 2012-ին.
  4. http://www.boyar.cn/article/2009/11/05/255803.shtml 1911年鱼面作为云梦名产参加巴拿马举行的万国博览会,以“银丝鱼面”获银质奖。
  5. http://www.yunmengnet.com/zt/dmpczl1/201706/t20170605_84781.shtml 百年前的1915年,云梦鱼面就在巴拿马万国博览会上荣获银质奖;
  6. Markwyn, Abigail. “Beyond The End of the Trail: Indians at San Francisco’s 1915 World’s Fair.” Ethnohistory, vol. 63, no. 2, Apr. 2016, pp. 273–300. EBSCOhost, doi:10.1215/00141801-3455299.
  7. Munro, Lisa. “Investigating World’s Fairs: An Historiography.” Studies in Latin American Popular Culture, vol. 28, Jan. 2010, pp. 80–94. EBSCOhost, doi:10.1353/sla.0.000
  8. Munro, Lisa. “Investigating World’s Fairs: An Historiography.” Studies in Latin American Popular Culture, vol. 28, Jan. 2010, pp. 80–94. EBSCOhost, doi:10.1353/sla.0.000
  9. Markwyn, Abigail. “Beyond The End of the Trail: Indians at San Francisco’s 1915 World’s Fair.” Ethnohistory, vol. 63, no. 2, Apr. 2016, pp. 273–300. EBSCOhost, doi:10.1215/00141801-3455299.
  10. Munro, Lisa. “Investigating World’s Fairs: An Historiography.” Studies in Latin American Popular Culture, vol. 28, Jan. 2010, pp. 80–94. EBSCOhost, doi:10.1353/sla.0.000
  11. Munro, Lisa. “Investigating World’s Fairs: An Historiography.” Studies in Latin American Popular Culture, vol. 28, Jan. 2010, pp. 80–94. EBSCOhost, doi:10.1353/sla.0.000
  12. Krasniewicz, Louise. “All the World in One Place.” Expedition, vol. 57, no. 1, Spring 2015, pp. 7–13. EBSCOhost, search.ebscohost.com/login.aspx?direct=true&db=a9h&AN=102888163&site=ehost-live.
  13. Markwyn, Abilgail M. “Queen of the Joy Zone Meets Hercules: Gendering Imperial California at the Panama-Pacific International Exposition.” Western Historical Quarterly, vol. 47, no. 1, Spring 2016, pp. 51–72. EBSCOhost, doi:10.1093/whq/whv039
  14. Markwyn, Abigail M. “Queen of the Joy Zone Meets Hercules: Gendering Imperial California at the Panama-Pacific International Exposition.” Western Historical Quarterly, vol. 47, no. 1, Spring 2016, pp. 51–72. EBSCOhost, doi:10.1093/whq/whv039
  15. Markwyn, Abigail M. “Queen of the Joy Zone Meets Hercules: Gendering Imperial California at the Panama-Pacific International Exposition.” Western Historical Quarterly, vol. 47, no. 1, Spring 2016, pp. 51–72. EBSCOhost, doi:10.1093/whq/whv039.
  16. Markwyn, Abigail M. “Queen of the Joy Zone Meets Hercules: Gendering Imperial California at the Panama-Pacific International Exposition.” Western Historical Quarterly, vol. 47, no. 1, Spring 2016, pp. 51–72. EBSCOhost, doi:10.1093/whq/whv039.
  17. Markwyn, Abigail M. “Queen of the Joy Zone Meets Hercules: Gendering Imperial California at the Panama-Pacific International Exposition.” Western Historical Quarterly, vol. 47, no. 1, Spring 2016, pp. 51–72. EBSCOhost, doi:10.1093/whq/whv039.
  18. “The Pioneer Mother’s Monument—What it Should Be,” San Francisco Call , 26 June 1914 and Frink, “Pioneer Mother Monument,” 103–4
  19. Simpson, Problems Women Solved , 148, 151; and “Motherhood Monument to be dedicated to Pioneer Mothers,” folder 11, box 52, San Francisco Misc/Ephemera Oversize Pamphlets Relating to the Panama-Pacific International Exposition, Panama-Pacific International Exposition Company Papers, California Historical Society, San Francisco.
  20. McCoy, Esther (1960). Five California Architects. New York: Reinhold Publishing Corporation. էջ 6. ASIN B000I3Z52W.
  21. «Swanton Pacific Railroad Society».
  22. «Swanton Pacific Railroad Facebook Page».
  23. «About ArtPoint». Արխիվացված է օրիգինալից 2008-06-25-ին. Վերցված է 2008-12-12-ին.
  24. «History of the Legion of Honor | Legion of Honor».
  25. «Auction Sale 1040 — Outstanding United States Stamps».
  26. «1915 Panama Pacific Exposition Coinage». www.pdxcoinclub.org.
  27. «Panama-Pacific Expo 5 Coin Set on exhibit at Santa Clara Expo : Coin Collecting News». www.coinlink.com. Վերցված է 2017-06-05-ին.
  28. «Home - Panama-Pacific International Exposition». Panama-Pacific International Exposition.
  29. When the World Came to San Francisco, ppie100.org