Մասնակից:Յան/Ավազարկղ 11
Հիմնարար իրավունքներ, այն իրավունքների ամբողջությունն են, որոնք ունեն էական իրավական պաշտպանություն՝ ցանկացած խախտում կանխելու համար։ Այս իրավունքները հատուկ սահմանված են Սահմանադրությամբ, կամ հաստատվել են իրավական ընթացակարգով։ ՄԱԿ-ի Կայուն զարգացման 17-րդ նպատակը, որը ձևակերպվել է 2015 թ․-ին, ընդգծում է մարդու իրավունքների խթանման և խաղաղության պահպանման միջև կապը[1]։
Կարևոր իրավունքների ցանկ
խմբագրելՈրոշ համընդհանուր ճանաչված իրավունքներ, որոնք համարվում են հիմնարար, այսինքն՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում կամ ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրում ընդգրկված իրավունքներն են՝
Հատուկ իրավասություններ
խմբագրելԿանադա
խմբագրելԿանադայում, Իրավունքների և ազատությունների խարտիան սահմանում է 4 հիմնական ազատություններ[10]։ Դրանք են՝
- Խղճի ազատություն և հավատքի ազատություն
- Մտքեր, համոզմունքներ, ազատ արտահայտում, ներառյալ մամուլի և այլ հաղորդակցության միջոցների ազատությունը
- Հավաքների ազատություն
- Ասոցիացիա։
Եվրոպա
խմբագրելԵվրոպական մակարդակում, հիմնարար իրավունքները պաշտպանվում են երեք օրենքներում՝
- Մարդու իրավունքների եվրոպական միության խարտիա
- Եվորպական միության հիմնարար իրավունքներ
- Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա
Ճապոնիա
խմբագրելՃապոնիայում, հիմնարար իրավունքները պաշտպանված են Ճապոնիայի սահմանադրությամբ, որոնք ներառում են՝[11]
- Քաղաքացիական ազատություններ, այդ թվում՝ ազատության իրավունքը և կարծիքի, մտքի, խղճի, կրոնի ազատ արտահայտման իրավունքը,
- Սոցիալական իրավունքներ, որոնք ընդգրկում են կրթության իրավունքը և բավարար կենսամակարդակի իրավունքը
Հնդկաստան
խմբագրելՀնդկաստանի սահմանադրությունը ճանաչել է 6 հիմնական իրավունքներ՝
- Օրենքի առաջ հավասարություն (Հոդված 14-18):
- Հոդված 14: Հավասարություն օրենքի առջև
- Հոդված 15: Կրոնի, ռասսայի, կաստայի, սեռի կամ ծննդյան վայրի հիման վրա խտրականության արգելք
- Հոդված 16: Պետական զբաղվածության հարցերում հավասարության իրավունք
- Հոդված 17: Անձեռնմխելիության վերացում
- Հոդված 18: Պաշտոնական կոչումների վերացում
- Խոսքի ազատություն (Հոդված 19, 22):
- Հոդված 19: Խոսքի, ինքնարտահայտման, հավաքների, միավորումների, տեղաշարժի և բնակության ազատությանը վերաբերող որոշակի իրավունքների պաշտպանություն
- Հոդված 20: Պաշտպանություն հանցագործությունների համար դատապարտվելու դեպքում
- Հոդված 21: Կյանքի և անձնական ազատության պաշտպանություն
- Հոդված 21-ի Ա։ Կրթության իրավունք
- Շահագործումից պաշտպանության իրավունք (Հոդվածներ 23-24):
- Հոդված 23: Մարդկանց թրաֆիքինգի և հարկադիր աշխատանքի արգելում
- Հոդված 24: Երեխաների աշխատանքի արգելում
- Խոսքի ազատություն (Հոդվածներ 25-28):
- Հոդված 25: Խղճի և կրոնի ազատություն, կրոնական ծեսեր կատարելու և կրոն քարոզելու ազատություն
- Հոդված 26: Կրոնական գործերի կառավարման ազատություն
- Հոդված 27: Ազատություն որևէ կոնկրետ կրոն քարոզելու համար հարկեր վճարելուց
- Հոդված 28: Ազատություն կրոնական դասերին հաճախելուց կամ որոշակի ուսումնական հաստատություններում պաշտամունք իրականացնելուց
- Մշակութային և կրթական իրավունքներ (Հոդվածներ 29-30):
- Հոդված 29: Փոքրամասնությունների շահերի պաշտպանություն
- Հոդված 30: Փոքրամասնությունների՝ ուսումնական հաստատություններ ստեղծելու և կառավարելու իրավունքը
- Իրավական պաշտպանության սահմանադրական միջոցների իրավունք (հոդվածներ 32 և 226)[12]։
- Հոդված 32: Հիմնարար իրավունքների կիրարկումն ապահովելու համար Գերագույն դատարան դիմելու իրավունքը
- Հոդված 226: Բարձրագույն դատարանների իրավասությունը որոշակի դատական կարգադրություններ ազդարարելու համար՝ հիմնարար իրավունքների կիրարկումն ապահովելու համար[13],
ԱՄՆ
խմբագրելԹեև շատ հիմնարար իրավունքներ նույնպես լիովին համարվում եմ մարդու իրավունքներ, այս կամ այն իրավունքը հիմնարար դասելը պահանջում է հատուկ իրավական չափանիշներ, որոնք դատարանները օգտագործում եմ սահմանափակող պայմանները որոշելու համար, որոնց համաձայն Միացյալ Նահանգների կառավարությունը և տարբերի նահանգների կառավարությունները կարող են սահմանափակել այդ իրավունքները։ Նման իրավական համատեքստում դատարանները որոշում են, թե արդյոք իրավունքները հիմնարար են՝ ուսումնասիրելով այդ իրավունքների պատմական հիմքերը և որոշելով, թե արդյոք դրանց պաշտպանությունը երկարատև ավանդույթի մաս է կազմում։ Մասնավորապես, դատարաններն ուշադրություն են դարձնում այն հարցին, թե արդյոք այդ իրավունքն այնքան է արմատավորված մեր ժողովորդի ավանդույթների և գիտակցության մեջ, որ համարվի հիմնարար[14]։ Այլ կերպ ասած, պետությունները կարող են ընդլայնել հիմնական իրավունքները, բայց երեբեք չեն կարող սահմանափակել դրանք և հազվադեպ են խախտում դրանք օրենսդրական ընթացակարգերի միջոցով։ Ցանկացած նման փորձ, այն վիճարկելու դեպքում, կարող է հանգեցնել դատարանում մանրակրկիտ քննության։
Ամերիկյան սահմանադրական իրավունքում, հիմնարար իրավունքները հատուկ նշանակություն ունենԱՄՆ Սահմանադրության համաձայն։ ԱՄՆ Սահմանադրության մեջ թվարկված իրավունքները ԱՄՆ-ի գերագույն դատարանի կողմից ճանաչվում են որպես հիմնական։ Գերագույն դատարանի կարծիքով, թվարկված իրավունքները այնքան հիմնարար են, որ ցանկացած օրենք, որը սահմանափակում է այդպիսի իրավունք, պետք է և ծառայի պետական կարևոր նպատակին:
Միացյալ Նահանգների իրավունքների օրինագծի նախնական մեկնաբանությունն այն էր, որ միայն դաշնային կառավարությունը պարտավոր էր պահպանել այն։ 1835 թ․-ին, ԱՄՆ-ի գերագույն դատարանը Barron v. Baltimore գործում միաձայն որոշեց, որ իրավունքների օրինագիծը չի տարածվում նահանգների վրա։ 1868 թ․-ին Քաղաքացիական պատերազմը ԱՄՆ-ում վերականգման ժամանակաշրջանում, ընդունվել է 14-րդ փոփոխությունը, որի նպատակն էր շտկել դրույթը և մասնավորապես տարածել սահմանադրության գործողությունը որպես ամբողջություն ԱՄՆ-ը բոլոր նահանգներում։ 1873 թ․-ին Գերագույն դատարանը, ըստ էության, չեղյալ հայտարարեց 14-րդ փոփոխության հիմնական ձևակերպումը, որը երաշխավորում է բոլոր արտոնությունները կամ անձեռնմխելիությունները ԱՄՆ բոլոր քաղաքացիների համար, մի շարք դեպքերում, որոնք կոչվում էին սպանդի դեպքեր։ Այս և այլ որոշումները թույլ տվեցին, որ ազատ արձակումից հետո ռասայական խտրականությունները հիմնականում չթուլանա։
Ավելի ուշ Գերագուն դատարանի դատավորները գտան այդ սահմանափակումները շրջանցելու միջոց ՝ առանց սպանդի նախադեպը վերացնելու․ նրանք մշակեցին հայեցակարգ, որը կոչվում էր ընտրովի ինկորպորացիա։ Այս իրավական տեսության համաձայն, դատարանն օգտագործեց 14-րդ փոփոխության մնացած դրույթները հավասար պաշտպանության և պատշաճ ընթացակարգի վերաբերյալ՝ ներառելու պետությունների դեմ իրավունքի օրինագծի առանձին տարրեր։ Այս չափանիշը, որը սովորաբար օգտագործվում է պատշաճ ընթացակարգի դրույթներին համապատասխան ֆունդամենտալությունը որոշելու համար, այն է, որ ենթադրյալ իրավունքը պետք է սահմանվի կարգադրված ազատության հայեցակարգում կամ խորապես արմատավորվի այդ երկրի պատմության և ավանդույթների մեջ[15]։
Սա սկիզբ դրեց շարունակական գործընթացի, որի ընթացքում մեկը մյուսի հետևից ներառվեցին իրավունքների օրինագծում ամրագրված բոլոր անհատական իրավունքները։ Գործընթացը տևեց ավելի քան հարյուր տարի, և խոսքի ազատության դրույթի առաջին փոփոխությունը կիրառվեց առաջին անգամ 1925 թվականին Հիտլոն ընդդեմ Նյու Յորքի գործով։ Վերջին փոփոխությունը, որն ամբողջությամբ համարվում էր որպես հիմնարար, Մակ Դոնալդն ընդդեմ Չիկագոյի գործում անձնական ինքնապաշտպանության համար զենք պահելու և կրելու իրավունքի երկրորդ փոփոխությունն էր 2010 թվականին, իսկ 2019 թ․-ին Տիմբսն ընդդեմ Ինդիանայի գործում չափազանց մեծ տուգանքների սահմանափակումների ութերորդ փոփոխությունը։
Փոփոխությունների ոչ բոլոր դրույթներն էին ընդգրկված։ Օրինակ՝ պետությունները պարտավոր չեն պահպանել հինգերորդ փոփոխության պահանջը մեծ ժյուրիի կողմից մեղադրանք առաջադրելու համար։ Շատ նահանգներ նախընտրում են նախնական լսումներ անցկացնել երդվյալ ատենակալների դատարանի փոխարեն։ Հնարավոր է, որ ապագա գործերում կարող են ներառել պետությունների դեմ ուղղված իրավունքների օրինագծի լրացուցիչ դրույթներ։
Իրավունքների օրինագիծը թվարկում է հատուկ իրավունքներ։ Գերագույն դատարանը ընդլայնեց հիմնական իրավունքները՝ ճանաչելով մի քանի հիմնարար իրավունքներ, որոնք հատուկ նշված չեն Սահմանադրության մեջ, սակայն չսահամանափակելով ստորև նշվածներով՝
- Միջպետական ուղևորությունների իրավունք[16]
- Երեխաների ծնող լինելու իրավունք[17]
- Գաղտնիության իրավունք [18]
- Ամուսնության իրավունք[19]
Կառավարության օրենքով կամ քաղաքականությամբ այդ իրավունքների վրա դրված ցանկացած սահմանափակում ենթակա է մանրակրկիտ ստուգման։ Եթե որևէ իրավունք մերժվում է բոլորի կողմից, ապա դա ըստ էության պատշաճ ընթացակարգի հարց է։ Եթե որևէ իրավունք որոշների կողմից մերժվում է, իսկ որոշների կողմից՝ ոչ, ապա դա նաև հավասար պաշտպանության խնդիր է։ Այնուամենայնիվ, ցանկացած գործողություն, որը սահմանափակում է իրավունքը, համարվում է հիմնարար, ինչպես նաև խախտում է հավասար պաշտպանությունը, դեռևս ենթարկվում է ավելի խիստ վերահսկողության` ի տարբերություն ռացիոնալ հիմքի ստուգմանը, որը թույլ է տալիս մանրակրկիտ ուսումնասիրել կառավարության գործողությունների կամ օրենքի վավերականությունը։
Լոխների դարաշրջանում, պայմանագրերի ազատության իրավունքը համարվում էր հիմնարար, ուստի այդ իրավունքի սահմանափակումները ենթարկվում էին խիստ վերահսկողության։ Այնուամենայնիվ, 1937 թվականի Գերագույն դատարանի որոշումից հետո «West Coast Hotel Co. v. Parrish» գործի վերաբերյալ, պայմանագրի կնքման իրավունքը զգալիորեն պակաս կարևոր է դարձել պատշաճ իրավական համակարգի համատեքստում, և դրա սահմանափակումները գնահատվել են ռացիոնալ հիմքի ստանդարտի համաձայն։
Տես նաև
խմբագրել- Եվորպական միության հիմնարար իրավունքների գործակալություն
- Անօտարելի իրավունքներ
- Մարդու իրավունքներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Doss, Eric. «Sustainable Development Goal 16». United Nations and the Rule of Law (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-09-25-ին.
- ↑ «International Covenant on Civil and Political Rights Article 1».
- ↑ 3,0 3,1 «International Covenant on Civil and Political Rights Article 9».
- ↑ «International Covenant on Civil and Political Rights Article 12».
- ↑ «International Covenant on Civil and Political Rights Article 17».
- ↑ 6,0 6,1 6,2 «International Covenant on Civil and Political Rights Article 18».
- ↑ «International Covenant on Civil and Political Rights Article 19».
- ↑ «International Covenant on Civil and Political Rights Article 21».
- ↑ «International Covenant on Civil and Political Rights Article 22».
- ↑ «Canadian Charter Of Rights And Freedoms». Efc.ca. Արխիվացված է օրիգինալից 2018-12-12-ին. Վերցված է 2012-11-05-ին.
- ↑ «Introduction». Ministry of Foreign Affairs of Japan. Վերցված է 2022-02-23-ին.
- ↑ «The Constitution of India» (PDF). Legislative Department, Ministry of Law and Justice, Government of India. November 26, 2021. էջեր 37–51. Վերցված է May 16, 2022-ին.
- ↑ «List of Important Articles in Constitution of India». Adda247 (ամերիկյան անգլերեն). 28 June 2023. Վերցված է 5 July 2023-ին.
- ↑ Snyder v. Massachusetts, 291 U.S. 97, 105 (1934).
- ↑ https://scholar.google.com/scholar_case?case=14074967920400304312&q=lutz+york&hl=en&as_sdt=2,48.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն); Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Constitution Annotated». Congress.gov. Արխիվացված է օրիգինալից 9 February 2022-ին. Վերցված է 13 August 2021-ին.
- ↑ Troxel v. Granville
- ↑ see Union Pacific R. Co. v. Botsford, 141 U.S. 250 (1891)
- ↑ Loving v. Virginia & Obergefell v. Hodges