Լոկի Լաֆեյսոն (անգլ.՝ Loki Laufeyson),[1] որդեգրումով հայտնի որպես՝ Լոկի Օդինսոն (անգլ.՝ Loki Odinson) և տիտղոսով որպես՝ ստի Աստված[2][3]՝ Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք (ՄԿՏ) մեդիաֆրանշիզայի հերոս, հիմնված Marvel Comics–ի համանուն հերոսից և Սկանդինավյան դիցաբանության համանուն Ասծուց։ Նրա դերը կատարում է Թոմ Հիդելսթոնը։ Լոկին առաջին անգամ հայտնվում է «Թոր» ֆիլմում (2011) և այդ ժամանակից ի վեր դարձել է կարևոր երկրորդական գործիչ ՄԿՏ–ում։

2021 թվականի դրությամբ նա հայտնվել է վեց ֆիլերում, «Լոկի» հեռուստասերիալում տանում է գլխավոր դերը, հայտնվում է «ինչ, եթե․․․?» մուլտֆիլմում[4] և «բարություն, Բարթ և Լոկի» և Լոկի կարճամաետրաժ ֆիլմում, որը «Սիմփսոնները» մուլֆիլմի ֆրաշիզային ծառայում է, որպես քրոսովեր[5]։

Լոկի հերոսը ունեցել է բնութագրերի և սյուժեի գծերի շարք Marvel Comics–ի հերոսի պատմության ընթացքում։ Ինչպես կոմիքսներում, Լոկին, ինչպես կանոն, ՄԿՏ–ում չարագործ է եղել, տարբեր ձևերով փորձելով նվաճել Ասգարդը կամ երկիրը՝ միանալով ավելի հզոր չարագործներին, նրա նպատակներին հասնելու համար։ Նա հատուկ թշնամանք է տածում նրա խորթ եղբոր՝ Թորի հանդեպ, և եղել է, որ նա տարբեր ձևերով համագործակցում է Թորի կամ ուրիշների հետ, այնուհետև դավաճանում է նրան և պարբերաբար վերադառնում է թվացյալ մահից հետո։ Ֆիլմերում և հեռուստասերիալում իր զարգացման մեջ նա դառնում է ոչ այնքան չարագործ, որքան հակահերոս։

Բացի հենց հերոսից, MCU(ՄԿՏ)–ում հայտնվեցին մի քանի այլընտրանքային Լոկիի տարբերակներ, այդ թվում 2012 թվականի տարբերակը, Սիլվիան, սովորական Լոկին, երեխա Լոկին և շատ ուրիշներ։

Հայեցակարգ և ստեղծում

խմբագրել

Առասպելական կերպար՝ Լոկին, նախորդում էր Թորին Marvel Comics–ում նրա առաջին անգամ հայտնվելու ժամանակ, պատկերված Գիտական ֆանտաստիկական/Ֆենտեզիական անթոլոգիայով, Timely Comics հրատարակչության «Venus» #6 (օգոստոս 1949) անվան տակ, որպես Ստորերկրյա աշխարհ վտարված՝ օլիմպիական Աստվածների անդամ։ Սակայն Լոկիի ներկայիս տարբերակը պաշտոնապես հայտնվել է «Journey into Mystery» կոմիքսում #85 (հոկտեմբեր 1962), որտեղ Լոկին նորից ներկայացված է որպես Թորի թշնամի։ Ներկա Լոկին ներկայացվել է եղբայներ և համահեղինակներ՝ Սթեն Լիի և Լարրի Լիբերի կողմից, և նրա ոճը վերաշակված է եղել Ջեք Կյորբիի կողմից։ Որպես Թորի ոխերիմ թշնամի՝ Լոկին հաճախ հայտնվում էր Թորի հետ կապված կոմիքսներում, ինչպիսիք են «Journey into Mystery»-ն և «Thor»-ը, ինչպես նաև ուրիշ կոմիքսներում Մարվելի աշխարհում, ինչպիսիք են «The Avengers»–ը և «X-Men»–ը[6] ինչպես նաև «Սարդ–մարդ» և «The Defenders» կոմիքսների սերիաներում կարճ հայտնությունների մեջ։

Թորի մասին կոմիքսների կերպարների խաղային էկրանավորումների ժամանակ առաջարկվում էին տարբեր ժամանակաշրջաններում, բայց հաջողության չհասան։ 2000–ականների կեսերին Քևին Ֆայգին հասկացավ, որ Marvel–ը առաջվա պես տիրապետում է վրիժառուների հիմնական կերպարների՝ այդ թվում Թորի, իրավունքներին։ Ֆայգին, լինելով ինքնահռչակ «երկրպագու», երազում էր ստեղծել ընդհանուր աշխարհ, ճիշտ այնպես, ինչպես արել են հեղինակներ՝ Սթեն Լին և Ջեք Քյորբին իրենց կոմիքսների հետ, 1960–ականների սկզբին[7]։ В 2006 թվականին ֆիլմը հայտարարվել է Marvel Studios–ի արտադրության արտադրանք[8]։ 2007 թվականի դեկտեմբերին Պրոտոսևիչը ֆիլմի իր ծրագրերը նկարագրել է այնպես, որ «դա նման էր սուպերհերոսի ծագման պատմությանը, բայց ոչ թե այն մասին, թե ինչպես է մարդը գերհզոր ունակություններ ձեռք բերում, այլ Աստծո մասին, որն իրականացնում է իր իրական ներուժը ։ Դա հին Կտակարանի Աստծո պատմությունն է, որը դառնում է Նոր Կտակարանի Աստվածը[9]»: 2008 թվականին Գիլյերմո դել Տորոն բանակցություններ է սկսել ֆիլմի ռեժիսուրայի շուրջ ։ Դել Տորոն կոմիքսներում Ջեք Քյորբիի աշխատանքի երկրպագուն էր և ասաց, որ սիրում է Լոկիի կերպարը, բայց նա կցանկանար ֆիլմում ներառել ավելի շատ սկանդինավյան դիցաբանություն[10], ներառյալ «իսկապես կեղտոտ Վալգալին, վիկինգներին և կեղտին»[11]։ Սակայն դել Տորոն վերջնական հաշվում հրաժարվում է «Թոր»–ից, որպեսզի դառնալ «Հոբբիթ»–ի ռեժիսսոր։ Քեննեթ Բրանան բանակցություններ սկսեց նրա ֆիլմի ռեժիսսոր դառնալու շուրջ[12], և 2008 թվականի դեկտեմբերին Բրանան հաստատեց, որ ինքը ընգրկված էր։ Նա նկարագրեց նրան, որպես «մարդկային պատմություն՝ մեծ էպիկական սցենարի հենց կենտրոնում»[13]։

Հաղորդվում էր, որ այդ դերի համար դիտարկվում էին մի քանի դերասաններ, այդ թվում՝ Ջոշ Հարթնեթը[14] և Ջիմ Քերրին[15]։ 2009 թվականի հունիսին Marvel–ը հայատարարեց, որ Թոմ Հիդելսթոնը, ով նախկինում աշխատել էր Բրանայի հետ և դեռ սկզբից դիտարկվում էր որպես գլխավոր դերի դերակատար, ընտրվեց Լոկիի դերի համար[16]։ 2009 թվականի հունիսին Ֆայգին հաստատեց, որ Քրիս Հեմսվորթը և Հիդելսթոնը պայմանագիր են կնքել[17]։

Բնավորություն

խմբագրել
 
Հիդելսթոնը San Diego Comic-Con 2017-ի «Վրիժառուները: Անվերջության պատերազմ» ֆիլմի գովազդում

Թոմ Հիդելսթոնը ասել է, որ «Լոկին նման է Արքա Լիրի Էմունդի կոմքիսային տարբերակին, բայց ավելի զզվելի»[18]։ Հիդելսթոնը ասաց, որ նկարահանումներից առաջ նա ստիպված է եղել ենթարկվել խիստ դիետայի, որովհետև ռեժիսսոր Քեննեթ Բրանան «ուզում է, որ Լոկին ունենա նիհար և սոված տեսք, ինչպես Կասսին Հուլիոս Կեսարում։ Ֆիզիկապես նա չի կարող ներկայանալ, որպես Թոր»[19]։ Հիդելսթոնը նաև հետևում էր Պիտեր Օ'Թուլին, Լոկիի դերի ոգեշնչման համար, բացատրելով՝ «Հետաքրքիր է, որ Քեննեթ Բրանան ասել է , հետևել Պիտեր Օ'Թուլին հատուկ երկու ֆիլմերում՝ Առյուծը ձմռանը և Լոուրենս Արաբացի։ Ինչը հետաքրքիր է, նրա ելույթի ժամանակ (թագավոր Հենրիխի դերում), դա այն է ինչ դուք տեսնում եք, թե ինչքանով է նա վնասված։ Նրա ելույթի ժամանակ կա կոպտություն․ դա համարյա թե այնպես, ինչպես նա կլիներ եթե լիներ մաշկի կնճռոտ շերտով։ Նա անկրկնելի է, լի արցունքներով և մեկ ակնթարթում դառնում է ուրախ, հետո վախեցնող։ Այն, ինչը որ մենք էինք ուզում, դա էմոցիոնալ անկայունությունն էր։ Դա խաղի ուրիշ ոճ է, այնքան էլ նույնը չէ, բայց այնքան հետաքրքիր է հետ գնալ և նայել թե ինչպես է այդպիսի մեծ դերասանը, ինչպիսին էր Օ’Թուլը, ուղևորվում դեպի այդ հսկա, բարձր բլուրները»։[20] Թեդ Օլպրեսսը կերտում է երիտասարդ Լոկիի դերը։

«Թոր»-ից մինչև «Վրիժառուներ»-ը իր հերոսի էվոլյուցիայի մասին Հիդելսթոնը ասել է «Ես մտածում եմ, որ Լոկին, ում մենք տեսնում ենք „Վրիժառուներ“-ում, ունեցել է առաջընթաց։ Դուք պետք է ձեզ հարց տաք․ ինչքանով է հաճելի կորել ինչ-որ վայրում, ձեր նախաձեռնությամբ առաջացած սուպերմիջուկային պայթյունից։ Այնպես որ, ես կարծում եմ, որ այն ժամանակ, երբ Լոկին հայտնվել էր „Վրիժառուներ“-ում, նա ինչ-որ բան էր տեսել»։[21] Հիդելսթոնը Լոկիի դրդապատճառների մասին ասել է․ ««Վրիժառուներ»-ի սկզբում նա գալիս է երկիր մոլորակ, որպեսզի հպատակեցնել նրան, և նրա գաղափարը բաղկացած է նրանում, որ նա կառավարի մարդկային ռասսան, ինչպես նրանց թագավորը։ Եվ, ինչպես բոլոր ցնորական ինքնավարները մարդկային պատմության մեջ՝ նա կարծում է, որ դա հիանալի գաղափար է, քանի որ բոլորը զբաղված կլինեն երկրպագելով, և չեն լինի պատերազմներ, դրա համար, նա իր տեսակետով կստեղծի խաղաղություն ամբողջ աշ��արհում, կառավարելով այն ինչպես բռնակալ։ Բայց և այնպես, նա կիսով չափ մտահոգվում է այն փաստի մեջ, որ նա մտածում է, որ անսահմանափակ իշխանությունը նրան կտա ինքնագնահատական, այնպես որ ես չեմ անտեսում այն փաստը, որ նա մինչև հիմա մոտիվացված է այդ սարսափելի խանդով և մի տեսակ հոգևոր ավերվածությամբ»։[22] Հիդելսթոնը նույնպես նկարահանվել է «Վրիժառուները․ Ալտրոնի ժամանակաշրջանը» ֆիլմի տեսարաններում, բայց նրա տեսարանները հանված էին եղել թատերական տարբերակից, քանի որ, ռեժիսորը՝ Ջոսս Ուիդոնը, չէր ուզում, որ ֆիլմը «լցրած» թվար։[23]

«Թոր 2․ մռայլ աշխարհը» ֆիլմում Լոկին անսովոր դաշինք է կնքում Թորի հետ, խավար էլֆերի դեմ։[24][25][26] Այն մասին, թե ֆիլմում ուր կուզեր բերել իր հերոսին , Հիդելսթոնը ասել է․ «Ես կուզեի Լոկիին հասցնել մինչև իր բացարձակ ստորացումը։ Ես կուզեի տեսնել, թե ինչպես է նա, ըստ երևույթի, զիջում իր ամենամութ բնազդներին։ Ապա, ընկնելով ցած, միգուցե բարձրանա։ Ես մտածում եմ, որ Լոկիի խաղի մեջ ինձ այն է գրավում, որ նա դիցաբանության մեջ, կոմիքսներում, Սկանդինավյան առասպելներում, նա անընդհատ «պարում է» մութ կողմի և քավության այս գծի վրա։[27] Հիդելսթոնը հիշում էր՝ «Երբ-որ ես հանդիպեցի Ալան Թեյլորին, ինքը հարցրեց, կարող եմ արդյոք նորից և չկրկնվելով Լոկի խաղալ, և ես հիշեցի Քևին Ֆայգիի հետ իմ խոսակցությունը, երբ-որ մենք «Վրիժառուների» գովազդային շրջագայությանն էինք։ Ես ասացի „Լավ, դուք արդեն 2 ֆիլմերում տեսել եք, թե ինչպես են Լոկին և Թորը թշնամություն անում։ Հետաքրքիր կլիներ տեսնել, թե նրանք ինչպես են կռվում մեջք մեջքի։ Ես արդեն երկու անգամ վատ տղա եմ եղել, այնպես որ ես չեմ կարող կրկին չար լինել, հակառակ դեպքում ես չպետք է նկարահանվեմ ֆիլմում։ Այնպես որ մենք, պետք է նոր դեր գտնենք իմ համար“»»։[28]

Հիդելսթոնին հետաքրքում էր, թե ինչպես է փոխվել Լոկիի պահվածքը «Թոր։Ռագնարյոկ» ֆիլմի իրադարձությունների ժամանակ, ասելով՝ «Նա միշտ խաբեբա է եղել։ Սա նրա համար փորձ է գտնել նոր ուղիներ՝ չար լինելու համար»։[29] Լինելով Ասգարդի ղեկավար «Թոր։ Մռայլ աշխարհը» (2013) ֆիլմի վերջից՝ Հիդելսթոնը նշում է, որ "Լոկին իր ջանքերի մեծ մասը նվիրել է ինքնասիրահարված ինքնագովքին։ Ոչ այդքան շատ լավ կառավարմանը»։[30] Նա նույնպես հավելեց, որ «մինքը այն մասին, որ Լոկին կարող է Թորի հանդեպ անտարբեր լինել, նրան անհանգստացնում է․․․ դա դեպքերի հետաքրքիր զարգացում է»։[31]

Ինչը վերաբերվում է «Անվերջության պատերազմ» ֆիլմի սկզբի Լոկիի մահին, Հիդելսթոնը արտահայտել է իր կարծիքը, որ «նա շատ ուժեղ է, նա իրեն անվանում է Օդինսոն, և դա փակում է Լոկիի ամբողջ ճանապարհորդությունը և այն, ինչ ինքը կարող է անել», ինչպես նաև նշելով, որ Լոկիի մահը ցույց է տալիս, թե որքան ուժեղ է Թանոսը, հող նախապատրաստելով նրա դեմ պայքարելու համար։[32]

«Լոկի»-ում (2021) ժամանակավոր փոփոխությունների վարչությունը սերիալում Լոկիի սեռը անվանել է «ֆլյուիդ»: Հիդելսթոնն ասաց, որ «կարևոր է եղել կերպարի մեջ ներկառուցված ինքնության լայնությունն ու շրջանակը, և դա այն է, ինչի մասին ես միշտ տեղյակ էի, երբ առաջին անգամ ստացա դերը 10 տարի առաջ… Ես գիտեմ, որ դա կարևոր էր Քեյթ Հերոնի և Մայքլ Ուոլդրոնի և ամբողջ անձնակազմի համար: Եվ մենք շատ լավ գիտեինք, որ սա մի բան էր, որի համար մենք պատասխանատվություն էինք զգում»[33]:

Արտաքին տեսքը և էֆֆեկտները

խմբագրել

Հիդելսթոնը նշել է, որ իր փոխակերպումը Լոկիին պահանջել էր սև ներկել նրա բնական բաց մազերը և անգույն դարձնել նրա բնական կարմրաներկ մաշկը հայտարարելով՝

  Նրա մազերերը ներկելով սև՝ ինչպես ագռավի թևերը, և ամբողջությամբ գունաթափելով մաշկս, իմ դեմքի դիմագծերը փոխվում են։Անսպասելի իմ երկնագույն աչքերը ավելի արտահայտիչ են թվում,տալով իմ դեմքին ավելի սառը հայացք։ Եվ նույնիսկ իմ սեփական ժպիտի մեջ կա խեղաթյուրված սպառնալիք։ Այն ամենը, ինչը անցնում է իմ կողքով բնական ճանապարհով, աղավաղվում է։[34].  

Լոկիի զգեստը «Թորում»՝ մշակված Marvel-ի տեսողական զարգացման բաժնի ղեկավարի՝ Չարլի Վենեմի կողմից, կոմիքներից հարմարեցրել է տարրեր, ավելացնելով տարրեր՝ տալով նրան ֆուտուրիստանակն տեսք, որը արտացոլում է նրա վերաբերմունքը ինչպես պարզապես բարձր զարգացած տեխնոլոգիա, Թորի մասին ֆիլմերի կախարդանքի հանդեպ։ [35]

Հիդելսթոնը ասել է, որ եղջյուրները, որոնք ինքը կրել է որպես Լոկիի զգեստի մի մաս, քաշում էին մոտ 30 ֆունտ, ինչի արդյունքում «Վրիժառուները» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա խնդրել էր նրա գործընկերոջը՝ Քրիս Հեմսվորթին իսկապես նրան հարվածել, քանի որ եղջյուրների քաշը նրան թույլ չեր տալիս նրան ձևացնել, որ նրան հարվածել են։[36]

«Լոկի» հեռուստասերիալի ժամանակ ցույց էր տրված Լոկիի բազմաթիվ տարբերակներ։ Ինչը վերաբերվում է ավելի նկատելի տարբերակին՝ Սիլվիային, Լոկիի զգեստների նկարիչ՝ Քրիստին Վադան և Ռեժիսսոր՝ Քեյթ Հերոնը պլանավորում էին, որ Սիլվիան սկզբում կլինի ավելի խորհրդավոր և փոքրինչ անդրոգինային։ Սիլվիայի տեսքը անձնավորում է մի հերոս, ով հանդիսանում է «մարտիկ», կարող է ինքնուրույն կանգնել և պատրաստ է մասնակցել մարտերի և փախուստների։ Փոխանակ պատվերով պատրաստված զրահը, որը սովորաբար տրվում է կին կոմիքսների կերպարներին՝ ուրվագիծը բարելավելու համար, զգեստների դիզայները մտադիր էր շոուի մեջ չտարբերել տղամարդկանց և կանացի հագուստները:[37] Նրա առաջին հայտնվելու ժամանակ Սիլվիան կրում էր Լոկիի ջարդված մազակալը, որը քիչ ուշ թողեց Կովչեգում։ Լեդի Լոկի հերոսի տարբերակը կրում էր նման մազակալ կոմիքսներում։[38] Ուրիշ տարբերակը՝ դասական Լոկին, կրում էր զգեստ ոգեշնչված՝ Ջեք Կյորբիի 1960-ականների կոմիքսների դիզայնով։[39]

Հերոսի հորինված կենսագրությունը

խմբագրել

Վաղեմի կյանքը

խմբագրել

Լոկին սառցե հսկա էր ծնվել և մանուկ ժամանակ լքվել է իր հոր՝ Լաֆեյի կողմից, բայց Յոտունհեյմում սառցե հսկաների թագավորություն ներխուժման ժամանակ նռան գտավ Օդինը։ Օդինը կախարդանք էր օգտագործել, որպեսզի Լոկին նմանվի Ասգարդեցու և դաստիարակել է նրան որպես հարազատ որդի՝ իր կենսաբանակ որդու՝ Թորի հետ միասին։Նրան դաստիարակելու ժամանակ Օդինի կինը՝ Ֆրիգգան, Լոկիին սովորեցրեց օգտվել կախարդանքից։

Նա այդ կարողությունները օգտագորխում էր իր ողջ կյանքի ընթացքում՝ անընդհատ խաբելով իր խորդ եղբայր Թորին, ինչպես նաև կեղծմամբ երկրի վրա կողոպուտ կատարելով՝ Դի Բի Կուպեր մականվան տակ։ Նա չարացած էր իր ողջ դաստիարակման ընթացքում, հասկանալով, որ Օդինը նրան անտեսում է՝ հօգուտ Թորի, այսպիսով, դրա փոխարեն, նա մտերմացավ իր խորթ մայր Ֆրիգգայի հետ։

Ասգարդի առաջին դավաճանությունը

խմբագրել

Հարյուրավոր տարիներ անց Լոկին հետևում է Թորին, թե ինչպես է նա պատրաստվում Ասգարդի գահին բարձրանալ։ Դա ընդհատվում էսառցե հսկաներով՝ որոնց Լոկին նեռս էր թողել Ասգարդ, ովքեր փորձում են հետ վերադարձնել իրենց Լարեց կոչվող արտեֆակտը, գրավված Օդինի կողմից՝ հարյուրամյակներ առաջ։ Ապա Լոկին մանիպուլիացիայի է ենթարկում Թորին, որպեսզի նա գնա Յոթունհեյմ՝ Օդինի հրամանին հակառակ, որպեսզի դիմակայի Լաֆեյին՝ սառցե հսկաների առաջնորդին։ Ճակատամարտը շարունակվում է, մինչ այն ժամանակ, երբ Օդինը միջամտում է՝ ոչնչացնելով փխրուն հրադադարը, Ասգարդեցիներին փրկելու համար։ Լոկին հայտնաբերում է, որ նա Լաֆեյի կենսաբանակ որդին է, որդեգրված Օդինի կողմից պատերազմի ավարտից հետո։ Թորին երկիր առտաքսելուց հետօ Լոկին հարձուփորձ է անում Օդինին իր ծագման մասին, և հոգնած Օդինը ընկնում է խորը «Օդինի քնի» մեջ իր ուժերը վերականգնելու։ Լոկին զբաղեցնում է գահը Օդինի փոխարեն և առաջարկում է Լաֆեյին սպանել Օդինին և հետ վերադարձնել Լարեցը։ Սիֆը և Լոկիից դժգոհ ռազմաշունչ եռյակը փորձում են հետ վերադարձնել Լոկիին աքսորից, համոզելով Հեիմդալին բացել աշխարհների միջև ճանապարհը։ Իմանալով իրենց պլանի մասին՝ Լոկին ուղարկում է ավերող, որը թվում էր մի անլուծելի ավտոմատ, որպեսզի հետևի նրանց և սպանի Թորին։ Նա Թորին թողնում է մահամերձ, ինչից հետո Թորը վերականգնում է իր ուժերը և հաղթում ավերողին։ Դրանից հետո Թորը գնում է իր ասգարդեցի ընկերների հետ, որպեսզի հաղթի Լոկիին։ Լոկին այդ ընթացքում դավաճանում է Լաֆեյին՝ սպանելով նրան։Թորը գալիս է և Բիվրեստը ոչնչացնելուց առաջ, որպեսզի կանգնեցնի Լոկիի պլանը առանց Ասգարդից հեռանալու հնարավորության։ Օդինը արթնանում է իր խորը քնից և կանխում է եղբայրների անկումը դեպի անդունդ, առաջացած կամուրջի ավերումից և հետո՝ մերժելով Լոկիի խնդրանքին հավանություն տալու մասին, Լոկին իրեն թույլ է տալիս ընկնել անդունդ։

Տիեզերքում Լոկին հանդիպում է ուրիշ ղեկավարի, ոչ երկրային ռասսայի, որը հայտնի է չիտաուրի անունով։ Տեսարակտը[Ն 1] վերադարձնելու դիմաց, այդ ուրիշ ղեկավարը Լոկիին խոստանում է հզոր բանակ, որով կարող է գրավել երկիրը։ Մի փոքր ուշ Էրիկ Սելվիգին տանում են S.H.I.E.L.D. հիմնարկ, որտեղ Նիկ Ֆյուրին բացում է պայուսակը և խնդրում է նրան ուսումնասիել տարօրինակ խորանարդը։ Լոկին անտեսանելի կերպով Սելվիգին առաջարկում է համաձայնվել և նա համաձայնվում է։

Հարձակում երկրի վրա

խմբագրել

2012 թվականին Լոկին հարձակվում է ջնջված S.H.I.E.L.D․-ի հետազոտական կենտրոնի վրա օգտագործելով գահատիպ սարք, որը կառավարում է մարդկանց մտքերը։[42] Նա օգտագործում է այդ սարքը որպեսզի լվանա Քլինտ Բարտոնի և բժիշկ՝ Էրիկ Սելվիգի ուղեղը և գողանում է տեսարակտը։ Շտուտգարտում Քլինթը գողանում է իրիդիում, ինչը նպաստում է տեսարակտի ուժգնության կայունացմանը, և մմիևնույն ժամանակ Լոկին՝ փորձելով ուշադրույուն շեղել, բախվում է Սթիվ Րոջերսի, Թոնի Սարքի և Նատաշա Ռոմանոֆֆի հետ, և Լոկին նրանց թույլ է տալիս իրեն գերի վերցնել։ Լոկիին S.H.I.E.L.D․ տանելու ճանապարհին գալիս է Թորը, վերցնում է նրան այն հույսով, որ կարող է նրան համոզել հրաժարվել իր պլանից։ Բայց այնուամենայնիվ Թորի Լոկիին բերում է S.H.I.E.L.D․-ի թռչող ավիակիր, որտեղ էլ նրան ձերբակալում են։ Լոկիի հսկողության տակ գտնվող գորակալները կարողանում են առթնացնել Բրյուս Բեների մեջ գտնվող Հալկին։ Թորը փորձում է կանգնեցնել Հալկի ավերումները, և այդ ժամանակ Լոկին սպանում է գործակալ Ֆիլ Քոլսոնին, ապա կողպում է Թորին հելիերիերի մեջ և դիմում փախուստի։ Լոկին օգտագորխում է տեսարակտը համակցելով Սելվիգի ստեղծած սարքի հետ և բացում պորտալ, ներս է թողնում չիտաուրիի բանակը Նյու Յորք։ Վրիժառուները գալիս են Նյու Յորք և պատրաստվում են պաշտպանել քաղաքը։ Լոկիին ձերբակալելուց և Ասգարդ տանելուց առաջ, երբ նրանք արդեն հաղթահարեցին չիտաուրիի բանակը,Հալկը հարձակվում և վնասազերծում է Լոկիին Սթարքի շենքում։

Լոկին ձերբակալվեց վրիժառուների կողմից, և Թորը նրան տարավ Ասգարդ, որպեսզի նա բանտարկվի Միդգարդում իր բոլոր արարքների համար։

Մռայլ էլֆերի հետ կռիվը և «մահ»

խմբագրել

2013 թվականին մռայլ էլֆերը Մալեկիտի գլխավորությամբ հարձակվում են Ասգարդի վրա Ջեյն Ֆոստերի փնտրտուկներով, ում մարմինը ներխուժել էր ոչ երկրային ուժ, հայտնի որպես Եթեր։ Մալեկիտը և իր հրեշավոր լեյտենանտ Կուրսը սպանում են Լոկիի խորթ մորը՝ Ֆրիգային, ով Լոկիին սովորեցրել էր մոգություն։ Թորը դժկամությաբ ազատում է Լոկիին, ով խոստացել էր տանել նրան գաղտնի պորտալի մոտ, որը կտաներ նրանց Սվարտալֆհեյմ՝ մռայլ էլֆերի տուն և փոխարենը Թորը խոստացավ, որ Թորը վրեժ կլուծի իրենց մոր համար։ Սվարտալհեյմում Լոկին, ըստ երևույթին, կարծես թե դավաճանում է Թորին, խաբեությամբ ստիպելով Մալեկիտին Ջեյնից դուրս հանել Եթերը, բայց Թորի փորձը ոչնչացնել արդեն մերկացած նյութը չստացվեց։ Մալեկիտը միաձուլվում է Եթերի հետ և հեռանում է իր նավով, երբ Լոկին մահացու վիրավորվել էր՝ փրկելով Թորին Կուրսից, ում Լոկին կարողացել էր խաբեությամբ սպանել։ Թորը, ի վերջո, Գրինվիչի կռվում կարողանում է հաղթել Մալեկիտին և վերադառնում է Ասգարդ, որպեսզի մերժել Օդինի առաջարկը զբաղեցնել գահը և պատմում է Օդինին Լոկիի մահվան մասին։ Թորի գնալուց հետո, ցույց է տրվում, որ Լոկին իսկապես ողջ է մնացել և զբաղեցրել Օդինի տեղը, քողարկվելով Օդինի դիմակի տակ։

Ասգարդի փլուզումը

խմբագրել

2013-2017թթ. Լոկին կառավարում էր Ասգարդը, քողարկվելով Օդինի դիմակի տակ, պահելով իսկական Օդինին մոգության տակ երկրի վրա։

2017 թվականին Թորը գալիս է Ասգարդ և հայտնաբերում է Լոկիի խաբեությունը։ Երբ Լոկին ասում է Թորին Օդինի գտնվելու վայրի մասին, Թորը Լոկիին իր հետ վերցնում է երկիր, Նյու–Յորք։ Լոկին երկիր մոլորակի համար վտանգ հանդիսանալու պատճառով ընկնում է Սթիվեն Սթրենջի պորտալի մեջ, նրանից առաջ, որ նրան և Թորին ուղարկում են Նորվեգիա, որտեղ նրանք տեսնում են իրենց մահացող հորը, ով տեղակացնում է, որ իր մահը թույլ կտա իր առաջնեկին՝ Հելային, փախնել բանտից, որտեղ նա վաղուց բանտարկված էր։ Հայտնվում է Հելան, ի զարմանս Լոկիի ոչնչացնում է Մյոլնիրը և Թորին ու Լոկիին Բիվրյոստից հրում է տիեզերք։ Լոկին վայրեջք է կատարում Սակաար մոլորակում, որտեղ մտերմանում է այնտեղի ղեկավար Գրանդմաստերի հետ։ Ավելի ուշ Թորը ընկնում է Սակաար և գերի է ընկնում ստրկավաճառ Վալկիրիայի մոտ, ով հանդիսանում էր Հելայից պարտված հին Վալկիրիաների խմբի նախկին անդամ։ Համոզելով Վալկիրիային և Լոկիին օգնել նրան, նրանք գողանում են նավը, որով նրանք կարող են փախնել Ասգարդ, բայց Լոկին նորից փորձեց դավաճանել Թորին, ինչի արդյունքում Թորը Լոկիին թողնում է Սակաարայում։ Սակայն նրան են գտնում Կորգը, Միկը և ուրիշները, ովքեր միանում են իրեն ևմիանում են մեծ նավի վրա, որը գողացվել է Գրանդմաստերից՝ "տիրակալ" անվանբ։ Նա նրանց ստիպում է վերադառնալ Ասգարդ և օգնել Ասգարդեցիներին խուսաձել Թորի և Հելլայի կռվից, իրեն փրկիչ հռչակելով։ Կռվի ժամանակ, Թորի հրամանով, Լոկին գնում է Օդինի պահեստ և Սուրտուրի թագը դնել այտեղ միշտ պահպանվող կրակի մեջ, ինչի արդյունքում հայտնվում է Սուրտուրի հսկայական ձևը և ոչնչացնում է Հելային և Ասգարդը։ Սակայն այդ ընթացքում Լոկին գողանում է Տեսարակտը Օդինի պահեստից։ Թորը՝ թագադրված իշխանը, որոշում է Ասգարդեցիներին բերել երկիր, չնայած Լոկիի մտահոգություններին, թե ինչպես նրան այնտեղ կընդունեն։

Երկրորդ մահը

խմբագրել

2018 թվականին երկիր գնալու ճանապարհին Թորի և Լոկիի վրա հարձակում գործեց մեծ տիեզերական նավը, որտեղ գտնվում էին Թանոսը և իր երեխաները, ովքեր արդեն տեղեկացած էին նրանց գտնվելու մասին՝ Տեսարակտի միջոցով, որըգտնվում էր Լոկիի մոտ։ Ասգարդեցիների կեսին ոչնչացնելով այն ժամանակ, երբ մյուս կեսը դիմում էին փախուստի փրկարարական պատյանների շնորհիվ, Թանոսը, ով տիրապետում էր ուժի քարին, հաղթում է Թորին և Հալկին, սպանում է Հեիմդալին և Տեսարակտից, որը իրեն տվել էր Լոկին՝ Թորին կյանքը փրկելու նպատակով, վերցնում է տարածության քարը։ Ինքնազոհության վերջին ակտում Լոկին ձևացնում է, թե հավատարմության երդում է տալիս Թանոսին, բայց միայն նրա համար, որպեսզի կտրի նրա կոկորդը։ Սակայն Թանոսը իր անվերջության քարերից մեկի միջոցով հակահարջակման է դիմում և սպանում Լոկիին, թողնելով իր մարմինը՝ պարկած եղբոր գրկախառնության մեջ։

Այլընտրանքային տարբերակներ

խմբագրել

Սերիալ «Լոկի»

խմբագրել

Լոկիի մի քանի այլընտրանքային "տարբերակներ" հայտնվում են Disney+ «Լոկի» (2021) սերիալում:

2012 թվականի տարբերակը

խմբագրել

{{further|Мстители: Финал

 
Հիդելսթոնը գովազդում է Լոկիին «San Diego Comic-Con» 2019-ում

Լոկիի տարբերակը (որը խաղում է Թոմ Հիդելսթոնը) գողանում է Տեսերակտը 2012 թվականին Վրիժառուների «Հրոնոնալյոտ»-ի ժամանակ և փախչում Նյու Յորքի ճակատամարտից հետո՝ ձևավորելով նոր ժամանակացույց։

Աշխատանքը ժամանակի փոփոխությունների կառավարման հետ
խմբագրել

Հետագա իրադարձություններում Լոկին կալանքի տակ է վերցվել ժամանակավոր փոփոխությունների կառավարման (ԺՓԿ) կողմից, իսկ նոր ժամանակացույցը վերագործարկվել և հեռացվել է[43]: ԺՓԿ-ի դատավոր Ռավոննա Ռենսլիերը դա անվանում է «վերագործարկվելու» անխափան տարբերակ: Այնուամենայնիվ, ԺՓԿ-ի գործակալ Մոբիուս Մ. Մոբիուսը միջամտում և Լոկիին տրամադրում է ժամանակի թատրոն, որտեղ նա ուսումնասիրում է Լոկիի անցյալի սխալները և կասկածի տակ է դնում մարդկանց վնաս հասցնելու իր իրական շարժառիթը: Գիտակցելով, որ անսահմանության քարերը չեն կարող օգնել նրան, ինչպես նաև տեսնելով իր ապագան, այդ թվում՝ Թանոսի ձեռքով իր մահը, նա համաձայնում է օգնել Մոբիուսին կանգնեցնել իր «սպիտակ տարբերակ»-ին:

Լոկին միանում է ԺՓԿ-ի առաքելությանը որոգայթից հետո՝ կազմակերպած փախստական Լոկիի տարբերակով 1985 թվականին Օշկոշում (Վիսկոնսին): Լոկին ժամանակ է ձգում, սակայն Մոբիուսը հասկանում է իր պլանը: Որոշ հետազոտություններից հետո Լոկին ենթադրում է, որ այս Տարբերակը թաքնված է այնպիսի ապոկալիպտիկ իրադարձությունների մոտ, ինչպիսին է Ասգարդի Ռագնարյոկը, որտեղ սպասվող ոչնչացումը նշանակում է, որ նրանց գործողությունները չեն կարող փոխել ժամանակացույցը, այդպիսով թաքցնելով դրանք ԺՓԿ-ից: Լոկին և Մոբիուսը հաստատում են այս հնարավորությունը՝ այցելելով Պոմպեյ 79 թ. ե.: 2050 թվականին գնալով Ալաբամա՝ նրանք հանդիպում են տարբերակին, ով մերժում է Լոկիի առաջարկը՝ միասին աշխատել ժամանակապահներին տապալելու համար, նախքան իրեն որպես Լոկիի կանացի տարբերակ հայտնելը: Այնուհետև տարբերակը օգտագործում է ԺՓԿ-ի վերակայման լիցքերը՝ ժամանակացույցը «ռմբակոծելու» համար՝ ստեղծելով ժամանակացույցի նոր ճյուղեր՝ զբաղեցնելով կազմակերպության մինիտմենը, նախքան պորտալից փախչելը ԺՓԿ՝ ժամանակի հսկիչներին սպանելու համար, իսկ Լոկին հետապնդում է նրան:

Դաշինք Սիլվիայի հետ

ԺՓԿ-ի առչակատումից հետո Լոկին օգտագործում է իր TemPad-ը տելեփոխադրում է տարբերակը դեպի Լամետիս-1, մոլորակ, որը կկործանվի երկնաքարային հեղեղից: Համաձայնելով դաշնակցել միմյանց հետ՝ տարբերակը ներկայանում է Լոկիին «Սիլվիա» կեղծանվան տակ և առաջարկում զինադադար՝ մոլորակից փախչելու համար։ Գնացքում Լոկին հարբում է և սկսում աղմկել, ինչի հետևանքով պահակները նրան և Սիլվիային հայտնաբերում են և վռնդում։ Գնալով «Տապան»՝ այն գրավելու փոխարեն և հեռանալով մոլորակից՝ կանխելու դրա ոչնչացումը, ինչպես ասվում է «Սրբազան ժամանակագրության» համաձայն՝ Լոկին հարցնում է Սիլվիայի հմայելու ունակության մասին՝ իմանալով, որ ԺՓԿ գործակալներն իրենք են հանդիսանում տարբերակները. լոկին պատմում է Սիլվիային, որ ԺՓԿ-ի գործակալները տեղյակ չեն, որ նրանք տարբերակներ են հանդիսանում: Կոտրված TemPad-ով զույգը անցնում է պահակների և երկնաքարային անձրևների միջով դեպի «տապան», բայց միայն նրա համար որպեսզի տեսնեն, թե ինչպես է այն ոչնչացվում երկնաքարի միջոցով և երբ հասնում են դրան, նրանք այլևս փախչելու հնարավորություն չեն ունենում:

Լամետիս 1-ում Սիլվիան բացահայտում է Լոկիին, որ փախել է ԺՓԿ-ից, երբ նրան պատրաստվում էին ձերբակալել մանուկ ժամանակ: Լոկին և Սիլվիան ձևավորում են ռոմանտիկ կապ՝ ստեղծելով ճյուղավորված ժամանակացույց, որը ԺՓԿ-ն երբեք չի տեսել: Մոբիուսը նրանց երկուսին փրկում է Լամենտիսից և ձերբակալում է երկուսին էլ՝ պատժելով Լոկիին՝ թողնելով նրան իր անցյալի ժամանակային օղակում։ Այն բանից հետո, երբ Մոբիուսը ծաղրում է Լոկիին Սիլվիային սիրելու համար, Լոկին ասում է նրան, որ բոլոր նրանք, ովքեր աշխատում են ԺՓԿ-ի համար, տարբերակներ են, և Մոբիուսը սկսում է հետաքննել այն: Այժմ, իմանալով իր անցյալի մասին, Մոբիուսը, գտնելով ապացույցներ, ազատում է Լոկիին օղակից, բայց շուտով բախվում է Ռենսլեյերին և հեռացվում: Լոկիին և Սիլվիային բերում են ժամանակի պահապանների մոտ՝ Ռենսլեյերի և նրա րոպեների ուղեկցությամբ։ Որսորդ B-15-ը միջամտում է՝ ազատելով Լոկիին և Սիլվիային նրանց զսպող օձիքներից, և դրան հաջորդած կռվի ժամանակ րոպեները սպանվում են, իսկ Սիլվիան ուշաթափվում է Ռենսլեյերի կողմից: Այնուհետև Սիլվիան գլխատում է ժամանակապահներից մեկին, որը պարզվում է, որ անդրոիդներ են: Լոկին պատրաստվում է պատմել Սիլվիային իր զգացմունքների մասին, սակայն Ռենսլեյերը ուշքի է գալիս և հեռացնում նրան։ Նա արթնանում է հետապոկալիպտիկ աշխարհում, որը կոչվում է «Դատարկություն», շրջապատված Լոկիի բազմաթիվ այլ տարբերակներով, որոնք նրան հրավիրում են միանալ իրենց:

Դատարկություն և «նա, ով մնում է»
խմբագրել

Լոկին իր այլ տարբերակներից իմանում է, որ Ալիոթ անունով ամպի նման արարածը պահպանում է դատարկությունը և թույլ չի տալիս որևէ մեկին փախչել: Պարծենկոտ Լոկին փորձում է դավաճանել մյուս Լոկիին Լոկիի մեկ այլ տարբերակի համար (ով նախագահ է ընտրվել իր ժամանակագրության մեջ), որի արդյունքում կռիվ է տեղի ունենում, որը ստիպում է Լոկիին և նրա դաշնակից տարբերակներին փախչել: Լոկիի հետ վերամիավորվելուց հետո Սիլվիան ծրագիր է առաջարկում՝ մտերմանալ Ալիոթի հետ և հմայել նրան՝ հուսալով, որ դա նրանց կտանի դեպի ԺՓԿ-ի իրական ստեղծողը, մինչդեռ Մոբիուսը ետ է տեղափոխվում ԺՓԿ: Երեխան Լոկին և ալիգատոր Լոկին փախչում են, մինչդեռ դասական Լոկին ստեղծում է Ասգարդի ավելի մեծ պատրանք՝ Ալիոթի ուշադրությունը շեղելու և այդ ընթացքում ինքն իրեն զոհաբերելու համար: Սա թույլ է տալիս Լոկիին և Սիլվիային հաջողությամբ հմայել արարածին և անցնել դատարկության կողքով: Առաջին պլանում նկատելով միջնաբերդը՝ զույգը շարժվում է դեպի այն։

Ժամանակի վերջում Միջնաբերդում Լոկին և Սիլվիան հանդիպում են Միսս Միութին և մերժում են նրա ստեղծողի՝ «Նա, ով մնում է» առաջարկը՝ վերադարձնելու նրանց ժամանակացույց՝ իրենց ցանկությամբ: «Նա, ով մնում է» Լոկիին և Սիլվիային բացահայտում է, որ նա ստեղծել է ուլտրամանուշակագույն ճառագայթումը իր տարբերակների պատճառով առաջացած բազմաշխարհիկ պատերազմի ավարտից հետո: Երբ ժամանակացույցը սկսում է ճյուղավորվել, նա նրանց առաջարկում է ընտրություն՝ սպանել նրան և վերջ տալ միակ ժամանակացույցին՝ առաջացնելով ևս մեկ պատերազմ բազմաշխարհում, կամ դառնալ նրա իրավահաջորդը՝ վերահսկելու ԺՓԿ-ն: Սիլվիան որոշում է սպանել նրան, մինչդեռ Լոկին աղաչում է նրան դադարեցնել։ Նրանք համբուրվում են, բայց Սիլվիան Լոկիին հետ է ուղարկում ԺՓԿ-ի գլխավոր գրասենյակ: ԺՓԿ շտաբում Լոկին զգուշացնում է B-15-ին և Մոբիուսին «Նա ով մնում է»-ի տարբերակների մասին, սակայն նրանք չեն ճանաչում նրան: Լոկին տեսնում է, որ «Նա ով մնում է»-ի նման արձանը փոխարինել է ժամանակի պահապանների արձաններին։

Այլ տարբերակներ

խմբագրել
  • «Սիլվիան» Լոկիի այլընտրանքային իգական տարբերակն է։ Ձգտում է «ազատագրել» «Սրբազան ժամանակացույցը» ուլտրամանուշակագույն ճառագայթման վերահսկողությունից՝ մշակելով հմայքի մեթոդ՝ իր նպատակներին հասնելու համար[44]: Հետագայում նա սիրահարվում է Լոկիի 2012 թվականի տարբերակին։ Սիլվիան ի սկզբանե ձերբակալվել էր ԺՓԿ որսորդների կողմից, երբ նա փոքր աղջիկ էր, բայց կարողացավ փախչել և թաքնվել նրանցից ամբողջ կյանքում:
  • Դասական Լոկի (դերասան՝ Ռիչարդ Է. Գրանտ) - Լոկիի տարեց այլընտրանքային տարբերակ։ Իր այլընտրանքային ժամանակացույցում այս տարբերակը կարողացավ խաբել Թանոսին և գոյատևել՝ հաստատվելով հեռավոր մոլորակում, սակայն, երբ նա առաջին անգամ լքեց մոլորակը, ԺՓԿ-ն «ջնջեց» նրան։ Դասական Լոկին ունի ավելի մեծ, ավելի բարդ պատրանքներ ստեղծելու ունակություն, քան Լոկին[39]: Զոհաբերում է իրեն՝ Ասգարդի պատրանք ստեղծելու համար, որպեսզի Սիլվիային և Լոկիին թույլ տա հմայել Ալիոթին։ Նրա զգեստները ոգեշնչվել են 1960-ականների կոմիքսներից Ջեք Քիրբիի դիզայնով[39]:
  • Ալիգատոր Լոկին Լոկիի այլընտրանքային տարբերակն է: Իրենից ներկայացնում է ոսկե եղջյուրներով ալիգատոր: Ապրում է դատարկությունում Լոկիի այլ տարբերակների հետ միասին: Լոկիի գլխավոր գրող Մայքլ Ուոլդրոնը նրան ներառել է «քանի որ նա կանաչ է»՝ նկարագրելով այն որպես «անհարգալից» հավելում։ Ռեժիսոր Քեյթ Հերրոնը նկարահանումների ժամանակ օգտագործել է «մուլտֆիլմային» ալիգատոր խաղալիք՝ դերասաններին հնարավորություն տալով շփվել դրա հետ, իսկ էկրանային տարբերակը ստեղծվել է CGI-ի միջոցով։[45] 
  • Երեխա Լոկին (դերասան՝ Ջեք Ուիլը) Լոկիի մանկական այլընտրանքային տարբերակն է, ով սպանել է Թորին։ Լոկիի այլ տարբերակները նրան համարում են դատարկության թագավոր[46][47]։ Հիմնված է Marvel Comics-ի համանուն կերպարի վրա։
  • Պարծենկոտ Լոկին (դերասան՝ ԴեՕբիա Օպարեյ) Լոկիի այլընտրանքային տարբերակն է: Մուրճ է ձեռքում և վայրենի չափազանցություններ է անում իր ձեռքբերումների վերաբերյալ: Պարծենկոտ Լոկին դավաճանում է Լոկիի մյուս տարբերակներին՝ միավորվելով Նախագահ Լոկիի հետ՝ կառավարելու դատարկությունը, բայց չի հաջողվում:
  • «Նախագահ Լոկի» (դերասան՝ Թոմ Հիդելսթոն)՝ Լոկիի այլընտրանքային տարբերակը, ով նախագահ դարձավ իր իսկ ժամանակացույցով։ Նա փորձում է դատարկությունը կառավարել այլ տարբերակների բանակով, սակայն երեխա Լոկիի տապալման արդյունքում նրան դավաճանում են նաև Լոկիի այլ տարբերակները[47]։ Հիդելսթոնը նախագահ Լոկիին անվանեց «վատագույն ընկերություն»՝ նկարագրելով նրան որպես «ամենափոքր խոցելի, ամենաավտոկրատ և սարսափելի հավակնոտ կերպարը, ով կարծես թե կարեկցանք կամ հոգատարություն չունի ուրիշի հանդեպ»[48]: Նրա զգեստները ոգեշնչվել են «Լոկիի համար» չորս մասից բաղկացած կոմիքսից[49][50]:
  • Լոկիի հոլոգրամների մի շարք տարբերակներ ցուցադրվում են ԺՓԿ տեսարանում, ներառյալ մեկը կապույտ սառցե հսկայի մաշկով, մյուսը կրում է դեղին Տուր դե Ֆրանսի մարզաշապիկ և ձեռքին մրցարշավային գավաթ, երրորդը Հալկի նման մկանային տեսքով, չորրորդը՝ երկար մորուք և սմբակներ, և հինգերորդը, որը նման է ավանդական վիկինգի[51]:
  • Լոկիի մի քանի տարբերակներ նույնպես ցուցադրվում են որպես նախագահ Լոկիի թիմի մաս, այդ թվում՝ «Գլամուրային ակնոցներով Լոկի», «Պոկի Լոկի», «Բանտային Լոկի» և «Հեծանվային Լոկի»: Այս տարբերակներն անվանել է զգեստների դիզայներ Քրիստին Վադան[52]:

Անիմացիոն սերիալ «ինչ, եթե...?»

խմբագրել

Լոկին, ում հնչյունավորել է Թոմ Հիդելսթոնը, հայտնվել է Disney+-ի անիմացիոն սերիալի՝ What If...?-ի առաջին սեզոնում՝ իր մի քանի այլընտրանքային տարբերակների տեսքով:

Երկրի նվաճումը

խմբագրել

Քլինթ Բարթոնի կողմից իր եղբորը՝ Թորին սպանելուց հետո, Լոկին Ասգարդի բանակի հետ ժամանում է Երկիր՝ վրեժ լուծելու համար։ Հանդիպելով Նիկ Ֆյուրիին և S.H.I.E.L.D. գործակալների թիմին, նա ոչնչացնում է բոլորին, բացի Ֆյուրիից և նախատեսում է օգտագործել Սառցե տուփը՝ ամբողջ աշխարհը սառույցի վերածելու համար: Ֆյուրին բանակցություններ է վարում նրա հետ, և Լոկին համաձայնվում է նրան ժամանակ տալ մինչև հաջորդ արևածագը մարդասպանին գտնելու համար։ Ֆյուրին ի վերջո պարզում է, որ մարդասպանը Հենք Փիմ/Դեղին Հորնեթն է և միավորվում է Լոկիի հետ՝ նրան հաղթելու համար: Դրանից հետո Լոկին որոշում է մնալ Երկրի վրա և դառնում նրա տիրակալը[53]։

Որոշ ժամանակ անց Ֆյուրին հավաքում է դիմադրության և շարժում Լոկիին տապալելու համար, և կռիվ է սկսվում S.H.I.E.L.D.-ի Լոկիի Ասգարդի ուժերի միջև։ Երբ Լոկին պատրաստվում է հաղթել, Դիտորդը բերում է Նատաշա Ռոմանոֆի այլընտրանքային իրականության տարբերակը, և նա հարձակվում է Լոկիի վրա՝ անակնկալի բերելով նրան և լվանալով նրա ուղեղը իր սեփական գավազանով:

Սառցե հսկաների արքայազնը

խմբագրել

Այլընտրանքային 965 թվականին Օդինը մանուկ Լոկիին որդեգրելու փոխարեն վերադարձնում է Լաֆեյին, ինչի հետևանքով Լոկին մեծանում է որպես սառցե հսկա և Յոտունհեյմի արքայազն: Ապա Թորն ու Լոկին հանդիպուն անհայտ պայմաններում և արագ դառնում են լավագույն ընկերներ: Լոկին ներկա պահին մասնակցում է Թորի երեկույթներին Երկրի վրա՝ իր ընկերակից սառցե հսկաների հետ միասին:

Արձագանք

խմբագրել

Լոկիի կերպարը «երկրպագուների սիրելին էր այն ժամանակվանից, երբ նա խաղաց կենտրոնական դեր 2012-ի «Վրիժառուները» ֆիլմում[54]»՝ դառնալով «MCU-ի ամենասիրված կերպարներից մեկը»:[55] Հիդելսթոնը արժանացել է մի շարք անվանակարգերի և մրցանակների՝ հերոսի կատարման համար։

Տարի Ֆիլմ Մրցանակ Կատեգորիա Արդյունք Ծան.
2011 «Թոր» «Scream» Լավագույն տղամարդ կերպար Առաջադրված [56]
2012 «Իմպերիա» Լավագույն դեբյուտը Հաղթանակ [57]
«Սատուրն» Երկրորդ պլանի լավագույն դերասան Առաջադրված [58]
«Վրիժառուներ» Teen Choice Awards Choice Movie: Չարագործ Առաջադրված [59]
2013 Kids' Choice Awards Սիրելի չարագործ Առաջադրված [60]
MTV Movie Awards Լավագույն չարագործ Հաղթանակ [61]
2014 «Թոր 2: Մռայլ աշխարհը» «Империя» Երկրորդ պլանի լավագույն դերասան Առաջադրված [62]
«Սատուրն» Երկրորդ պլանի լավագույն դերասան Առաջադրված [63]
2018 «Թոր:Ռագնարյոկ» Teen Choice Awards Choice Movie: Էկրանի աստղ Առաջադրված [64]

Տես նաև

խմբագրել

Մեկնաբանություններ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Loki [@LokiOfficial] (June 6, 2021). «POV: You've just arrived at the TVA 🕰 Marvel Studios' #Loki starts streaming Wednesday on @DisneyPlus» (Թվիթ). Արխիվացված օրիգինալից 2021-06-06-ին. Վերցված է 2021-06-06-ին – via Թվիթթեր.
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Mischief1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Mischief2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. Hughes, William. «Marvel just released an extremely intriguing cast list for Disney+'s animated What If…?». A.V. Club. Վերցված է 2019-07-21-ին.
  5. Ferme, Antonio (2021-06-30). «Loki and Bart Simpson Team Up in Marvel-'Simpsons' Crossover Short on Disney Plus». Variety. Արխիվացված օրիգինալից 2021-06-30-ին. Վերցված է 2021-06-30-ին.
  6. X-Men and Alpha Flight No. 1 (December 1985)
  7. Russo, Tom (2012-04-25). «SUPER GROUP». Boston.com. Արխիվացված օրիգինալից 2013-11-22-ին.
  8. Carle, Chris (2006-07-03). «Comic-Con 2006: Marvel Announces Three». IGN. Արխիվացված օրիգինալից 2011-07-05-ին. Վերցված է 2008-08-10-ին.
  9. Gire, Dann (2007-12-23). «I am Legend writer credits comics, horror films and pop culture». Daily Herald. Արխիվացված օրիգինալից 2009-06-06-ին. Վերցված է 2008-03-02-ին.
  10. Marshall, Rick (2009-06-11). «Guillermo Del Toro Explains How Close He Came To Directing 'Thor'». MTV.com. Վերցված է 2012-05-05-ին.
  11. BrentJS (2011-08-14). «Guillermo del Toro Sets the Record Straight on His Involvement with Thor and Dr. Strange and Updates The Hulk TV Series». Reelz. Արխիվացված է օրիգինալից 2011-12-13-ին. Վերցված է 2012-05-05-ին.
  12. Fleming, Michael (2008-09-28). «Branagh in talks to direct Thor». Variety. Արխիվացված օրիգինալից 2011-07-06-ին. Վերցված է 2008-09-29-ին.
  13. Horowitz, Josh (2008-12-13). «EXCLUSIVE: Kenneth Branagh Breaks Silence On 'Thor,' Says Casting Talk Is Premature». MTV.com. Արխիվացված օրիգինալից 2009-06-06-ին. Վերցված է 2008-12-13-ին.
  14. Dibdin, Emma (2018-01-31). «20 actors who almost got the part». Digital Spy.
  15. «Thor: 10 Casting Rumors That Would Have Been Disastrous (And 9 That Would've Worked)». CBR. 2018-05-14.
  16. «Marvel Studios Update: Loki Officially Cast in 2011 Thor Movie». Marvel.com. 2009-05-18. Արխիվացված է օրիգինալից 2011-05-11-ին. Վերցված է 2009-05-19-ին.
  17. Billington, Alex (2009-06-07). «Profile on Marvel Studios with Big Updates from Kevin Feige». Firstshowing.net. Արխիվացված օրիգինալից 2011-07-06-ին. Վերցված է 2010-01-27-ին.
  18. Sherlock, Ben (2019-01-29). «20 Last-Minute Casting Decisions That Completely Changed The MCU». ScreenRant.
  19. Goldberg, Matt (2009-05-30). «Actor Thom Hiddleston and Writer Ashley Miller Talk Thor». Collider. Արխիվացված օրիգինալից 2013-10-11-ին. Վերցված է 2019-12-09-ին.
  20. Storm, Marc (2011-02-07). «Tom Hiddleston: Thor's Mischief Maker». Marvel.com. Արխիվացված է օրիգինալից 2011-07-04-ին. Վերցված է 2011-02-08-ին.
  21. Philbrick, Jami (2011-05-01). «Exclusive: Tom Hiddleston Discusses Loki's Role in 'The Avengers[[:Կաղապար:'-]]». IAmRogue.com. Արխիվացված օրիգինալից 2011-07-05-ին. Վերցված է 2011-05-01-ին. {{cite news}}: URL–wikilink conflict (օգնություն)
  22. THR staff (2011-08-20). «[[:Կաղապար:-']]Avengers' Tom Hiddleston Talks the Return of Loki (Video)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2011-08-22-ին. Վերցված է 2011-08-22-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  23. «Joss Whedon Explains Why There's No Loki In 'Avengers: Age Of Ultron'». MTV News. Արխիվացված օրիգինալից 2015-05-01-ին. Վերցված է 2015-05-01-ին.
  24. Warner, Kara (2011-09-01). «'Thor 2' Director Not Set Yet, Says Tom Hiddleston». MTV News. Արխիվացված օրիգինալից 2011-09-19-ին. Վերցված է 2011-09-19-ին.
  25. Truitt, Brian (2013-04-23). «Thor's world grows 'Dark' with new trailer». USA Today. Արխիվացված օրիգինալից 2013-09-19-ին. Վերցված է 2013-04-23-ին.
  26. McIntyre, Gina (2013-08-07). «'Thor: The Dark World' trailer puts Tom Hiddleston's Loki center stage». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2013-08-08-ին. Վերցված է 2013-08-08-ին.
  27. Sullivan, Kevin (2012-05-02). «Tom Hiddleston Wants Loki At 'Absolute Rock Bottom' In 'Thor 2'». MTV News. Արխիվացված օրիգինալից 2012-08-02-ին. Վերցված է 2012-08-02-ին.
  28. Crowther, Jane (ноябрь 2013). «Thor: The Dark World». Total Film (212): 66–71.
  29. Mueller, Matthew (2016-06-04). «Tom Hiddleston Teases Loki and the Hulk in Thor 3: Ragnarok». Comicbook.com. Արխիվացված օրիգինալից 2016-06-05-ին. Վերցված է 2016-06-05-ին.
  30. Breznican, Anthony (2017-07-22). «Hulk speaks in awesome new trailer for Thor: Ragnarok». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2017-07-23-ին. Վերցված է 2017-07-22-ին.
  31. Vevjoda, Jim (2017-09-08). «Thor: Ragnarok: Odin Knew of Cosmic Threats That Thor and Loki Didn't». IGN. Արխիվացված օրիգինալից 2017-09-09-ին. Վերցված է 2017-09-08-ին.
  32. «Tom Hiddleston Confirms Loki's Fate In 'Avengers: Infinity War', Was Told Two Years Ago». Marvel. 2018-06-25.
  33. Johnston, Dais. «Is Loki genderfluid? "It's always been there," Tom Hiddleston says». Inverse (անգլերեն). Վերցված է 2021-06-09-ին.
  34. Barry, Doug (2013-11-10). «Tom Hiddleston's Loki Is a Sex Icon for Deathly-Pale People Everywhere». jezebel.com.
  35. Hale-Stern, Kaila (2018-08-10). «Loki's First Design in Thor Was Absolutely Wild». The Mary Sue.
  36. «That Time Chris Hemworth Punched Tom Hiddleston In The Face Filming The Avengers». CINEMABLEND. 2019-09-23.
  37. Bucksbaum, Sydney (2021-07-16). «Hair ties and no heels: The evolution of female superhero costumes is finally here». Entertainment Weekly. Վերցված է 2021-07-16-ին.
  38. Hood, Cooper (2021-06-25). «Sylvie's Broken Loki Crown Explained By Actor». Screen Rant. Արխիվացված օրիգինալից 2021-07-06-ին. Վերցված է 2021-07-24-ին.
  39. 39,0 39,1 39,2 Sepinwall, Alan (2021-07-07). «'Loki' Episode 5 Recap: You Want Lokis? You Get Lokis!». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2021-07-07-ին. Վերցված է 2021-07-07-ին.
  40. Yamato, Jen (2012-04-30). «Marvel's Kevin Feige on Avengers, Iron Man 3, Thor 2, Universe-Building, and Elektra». MovieLine. Արխիվացված օրիգինալից 2012-11-03-ին. Վերցված է 2012-05-03-ին. «But as we were working on them we started to keep track of some things that the writers and filmmakers of one movie were doing anyway and we started to track them and realized that we could utilize those later down the line. That's how the Cosmic Cube came about; what started as a little seed would grow and grow and grow to The Avengers
  41. Bibbiani, William (2013-11-08). «Exclusive Interview: Kevin Feige on Thor and Marvel's Future». CraveOnline. Արխիվացված է օրիգինալից 2013-11-09-ին. Վերցված է 2013-11-09-ին. «It is. I don't know when we'll actually divulge that necessarily, but it's the space stone.»
  42. «Loki On Screen Powers, Enemies, History». Marvel.com. Արխիվացված օրիգինալից 2021-06-29-ին. Վերցված է 2021-06-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  43. Schedeen, Jesse (2020-02-03). «Marvel's Time Variance Authority Explained: Why Is Loki Imprisoned in the Disney Plus Series?». IGN. Վերցված է 2020-02-03-ին.
  44. Fullerton, Huw (2021-06-16). «Loki unveils a massive new character in major episode 2 twist». Radio Times. Արխիվացված օրիգինալից 2021-06-16-ին. Վերցված է 2021-06-16-ին.
  45. Paige, Rachel (2021-07-07). «'Loki': The Glorious Debut of Alligator Loki». Marvel.com. Արխիվացված օրիգինալից 2021-07-07-ին. Վերցված է 2021-07-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  46. Siede, Caroline (2021-07-07). «Loki's penultimate episode is a madcap thrill ride». The A.V. Club. Արխիվացված օրիգինալից 2021-07-07-ին. Վերցված է 2021-07-07-ին.
  47. 47,0 47,1 Morgan, Lauren (2021-07-07). «Loki recap: Beyond the end of time». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2021-07-07-ին. Վերցված է 2021-07-07-ին.
  48. Paige, Rachel (2021-07-07). «Meet the Other Lokis in Marvel Studios' 'Loki'». Marvel.com. Արխիվացված օրիգինալից 2021-07-07-ին. Վերցված է 2021-07-07-ին.
  49. Polo, Susana; Patches, Matt; McWhertor, Michael (2020-12-11). «All the Easter eggs in Marvel's Loki and Falcon and the Winter Soldier trailers». Polygon. Արխիվացված օրիգինալից 2020-12-11-ին. Վերցված է 2020-12-11-ին.
  50. Burton, Jamie (2021-07-07). «Every Version of Loki Seen in Episode 5 of 'Loki' Explained». Newsweek. Արխիվացված օրիգինալից 2021-07-07-ին. Վերցված է 2021-07-07-ին.
  51. Vaux, Rovert (2021-06-24). «Every Loki Variant Introduced on the Disney+ Series (So Far)». Comic Book Resources. Արխիվացված է օրիգինալից 2021-07-28-ին. Վերցված է 2021-07-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  52. Anderton, Ethan (2021-07-21). «'Assembled: The Making of Loki': 15 Things We Learned About Marvel's Multiverse Mischief». /Film. Արխիվացված օրիգինալից 2021-07-21-ին. Վերցված է 2021-07-21-ին.
  53. Kean, Sean (2021-08-25). «What If…? episode 3 recap: Marvel heroes' careers are cut short by a mystery villain». Cnet. Վերցված է 2021-08-25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  54. Morris, Kyle (2019-09-18). «Loki TV Show Answers Tom Hiddleston's Death & Tesseract Questions». ScreenRant.
  55. Bowman, Jessica (2019-06-26). «Tom Hiddleston Says Disney+ Loki Series Is a 'New Departure' From the MCU Films». mentalfloss.com.
  56. Boucher, Geoff (2011-09-07). «'Harry Potter,' 'X-Men: First Class' lead Scream Awards». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2015-07-02-ին. Վերցված է 2011-09-07-ին.
  57. O'Hara, Helen (2012-03-05). «The Awards Nominations Are Here!». Empire. Արխիվացված է օրիգինալից 2012-03-06-ին. Վերցված է 2012-03-06-ին.
  58. «Nominations for the 38th Annual Saturn Awards». Saturn Award. Academy of Science Fiction, Fantasy & Horror Films. 2012-02-29. Արխիվացված է օրիգինալից 2012-02-29-ին. Վերցված է 2012-02-29-ին.
  59. «Teen Choice Awards Winners 2012: 'Twilight,' 'The Vampire Diaries,' Justin Bieber Win Big». Huffington Post. 2012-06-23. Արխիվացված օրիգինալից 2012-11-03-ին. Վերցված է 2012-06-23-ին.
  60. West, Abby (2013-02-13). «Kids' Choice Awards 2013 TV nominees- EXCLUSIVE». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2012-03-06-ին. Վերցված է 2012-03-05-ին.
  61. Ellwood, Gregory (2013-04-14). «2013 MTV Movie Awards winners and nominees - complete list». HitFix. Արխիվացված օրիգինալից 2013-04-15-ին. Վերցված է 2013-04-14-ին.
  62. «The Jameson Empire Awards 2014 Shortlist». Empire Online. Արխիվացված օրիգինալից 2014-02-07-ին. Վերցված է 2014-03-26-ին.
  63. Johns, Nikara (2014-02-25). «'Gravity,' 'The Hobbit: The Desolation of Smaug' Lead Saturn Awards Noms». Variety. Արխիվացված օրիգինալից 2014-02-28-ին. Վերցված է 2014-04-14-ին.
  64. Evans, Greg (2018-06-22). «Teen Choice Awards: 'Black Panther', 'Solo', 'Riverdale' Lead Nominations – List». Deadline Hollywood. Վերցված է 2018-06-22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found