Գրիգորյան Միլենա/Ավազարկղ

Մատինա Հորներ (անգլ.՝ Matina Souretis Horner) ծնվել է 1939 թվականի հուլիսի 28-ին Ամերիկայի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում[1]: Ամերիկացի հոգեբան է, ում հետազոտությունները նվիրված են ինտելեկտին, մոտիվացիային և կանանց նվաճումներին[2][3]: Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1968 թվականին, երբ բացահահտել է կանանց մոտ «հաջողության վախ»-ի արտակարգ երևույթը[4][5][6][7]: Դասախոսել է Միչիգանի (1968—1969)[8] և Հարվարդի համալսարաններում (1969—1989): Երբ Հորները սկսել է աշխատել Հարվարդում, այս ուսումնական հաստատության պրոֆեսորա-դասախոսական կազմի երեք կանանցից մեկն է եղել[9]: Հորները Ռեդքլիֆֆ քոլեջի 6-րդ նախագահն էր (1972—1989)[10], 1989-2003 թվականներին TIAA—CREF ընկերության փոխնախագահը[11][12]: Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի և Ամերիկյան գիտության զարգացման օգնության ասոցիացիայի անդամ է[3]: Էլլիս կղզու պաշտոնական մեդալի դափնեկիր է(1990)[13][14]:


Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Ամերիկայում հույն ներգաղթյալների [9][14][15] ՝ Դիմիտրիսա Ջոն Սուրետիսի և Կրիստինա Անտոնոպուլոսի ընտանիքում[16]:

Ավարտել է Բրին Մար քոլեջը հումանիտար առարկաներ-ի բակալավրի աստիճանավորումով Փորձարարական հոգեբանության շրջանում (1961) և Միչիգանի համալսարանը մագիստրի աստիճանավորմամբ (1963)[8]: «Phi Beta Kappa», «Phi Delta Kappa» и «Phi Kappa Phi» հասարակությունների անդամ է [16]:

Կարիերա

խմբագրել

1968-1970 թվականներին դասախոսել է Միչիգանի համալսարանում:

1970-1972 թվականներին եղել է դոցենտի կարգավիճակում, 1972-1989 թվականներին պրոֆեսորի զուգորդող Հարվարդի համալսարանում[11]:

1972 թվականին ընտրվել է 6-րդ և ամենաերիտասարդ Ռեդքլիֆֆ քոլեջի նախագահ: Զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 1989 թվականը:

1976-1977 թվականներին «College Entrance Examination Board» (այսօր՝ College Board) կազմակերպության անդամ է եղել[16]:

1977-1987 թվականներին Ազգային գիտական ֆոնդի խորհրդի անդամ է եղել[16]:

1979 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ջիմմի Կարտերի հրամանով Հորները սկսում է աշխա��ել նախագահի օրոք գործող Ազգային ծրագրի կոմիսիայում[4], իսկ 1980 թվականին նշանակվում է ամերիկյան կյանքի որակի հատուկ խմբի նախագահ[8][17]:

1997-2003 թվականներին՝ Նյու-Յորք քաղաքի ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ[16]:

Մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր է[4][8]:

Բազմաթիվ քոլեջների և համալսարանների պատվավոր դոկտոր ներառյալ ՝ Փենսիլվանիայի համալսարանը (1975), Թաֆթս համալսարանը (1976), Սմիթ քոլեջը (1979), Հարթվորդի համալսարանը (1980), Միչիգանի համալսարանը (1989) և Ամերիկյան քոլեջը Հունաստանում (1990)[1][16]:

Անձնական կյանք

խմբագրել

1961 թվականի հունիսի 25-ից ամուսնացած է գիտնական-ֆիզիկոս Ջոզեֆ Լ. Հորների հետ: Զույգն ունի երեք երեխա[16][17][18]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Horner, Matina. Records of Radcliffe College President Matina Horner, 1972-1989: A Finding Aid».
  2. «Records of the President of Radcliffe College: Series 5, 1972-1989 (inclusive)».
  3. 3,0 3,1 «American Women of Science Since 1900».
  4. 4,0 4,1 4,2 «Matina Souretis Horner, PhD». mghihp.edu.
  5. Horner, Matina S. (1968). «Fear of Success».
  6. «Sex and Success». Time. March 20, 1972.
  7. Condry, John and Dyer, Sharon (1976). «Fear of Success: Attribution of Cause to the Victim». SPSSI.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Profile: Matina Souretis Horner». feministvoices.com.
  9. 9,0 9,1 Forman, Ross G. (June 9, 1988). «Radcliffe President Resigns». thecrimson.com.
  10. «Matina Souretis Horner (Radcliffe College President from 1972 to 1989)». radcliffe.harvard.edu.
  11. 11,0 11,1 «American Women of Science Since 1900».
  12. «Matina S. Horner». Bloomberg.
  13. «Ellis Island Medal of Honor Database». NECO.
  14. 14,0 14,1 «Greek-Americans Honored at Ellis Island Awards Gala». Hellenic Communication Service.
  15. «Double Bind: Women on Ambition».
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 «Matina Souretis Horner». Prabook.
  17. 17,0 17,1 «Matina Souretis Horner Facts». YourDictionary.
  18. Jennes, Gail (June 21, 1976). «Radcliffe President Horner Warns Ambitious Women of Catch-22—fear of Success». People.

Արտաքին հղումներ

խմբագրել