Մառա Զալիտե (լատիշ․՝ Māra Zālīte, ծնվել է՝ 18 փետրվարի, 1952, Կրասնոյարսկի երկրամաս, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի բանաստեղծուհի, դրամատուրգ ու հասարակական գործիչ։ Լատվիայի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1998)։

Մառա Զալիտե
լատիշ․՝ Māra Zālīte
Ծնվել էփետրվարի 18, 1952 (72 տարեկան)
ԾննդավայրԿրասնոյարսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի, դրամատուրգ ու հասարակական գործիչ
Լեզուլատիշերեն
Ազգությունլատվիացի
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Լատվիա Լատվիա
ԿրթությունQ4190979? և Լատվիայի համալսարան (1975)
ԱշխատավայրԼատվիայի գրողների միություն, Karogs? և AKKA-LAA?
ՊարգևներՎ. Մայակովսկու անվան գրական մրցանակ
Ա. Ուպիտի անվան գրական մրցանակ (Լատվիա, 1985)
Գ. Հերդերի անվան գրական մրցանակ (Գերմանիա, 1993)
Լատվիայի տարվա գրական մրցանակ (2001, 2004)
Երեք աստղի IV աստիճանի շքանշան (1995)
ԶավակներIlze Ķuzule-Skrastiņa?
 Mara Zālīte Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մառա Զալիտեն ծնվել է 1952 թվականի մարտի 18-ին Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում, աքսորականների ընտանքիում։ 1956 թվականին ընտանիքի հետ վերադարձել է Լատվիա։

Սովորել է Զեմգալեսի միջնակարգ դպրոցում։ Ավարտել է Լատվիայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1975)։ Աշխատել է Լատվիայի ԽՍՀ գրողների միությունում (1974-1979), «Liesma» ամսագրում աշխատել է որպես գրական խորհրդատու (1977-1990), եղել է «Karogs» գլխավոր խմբագիր (1989-2000), Լատվիացի գրողների միության նախագահը (2000 թվականից), Լեզվի պետական տեսչության նախագահը (2002-2004)։ Լատվիայի ազգային գրադարանի նախագահության անդամ է, ինչպես նաև Հեղինակային իրավունքների խորհրդակցական խորհրդի ու Լատվիայի Հանրապետության կառավարությանը կից մշակութային հարցերի ազգային խորհդրի անդամ[1]։

Ստեղծագործություն

խմբագրել

Մառա Զալիտեի առաջին բանաստեղծությունը տպագրվել է շրջանային թերթում 1971 թվականին։ Գրական ստեղծագործությունները սկսել են պարբերաբար տպագրվել 1972 թվականին։ Մառա Զալիտեի ստեղծագործությանը հատուկ է բազմաժանրությունը։ Նա հեղինակել է բանաստեղծություններ, պիեսներ, էսսեներ, երգերի տեքստեր, կանտատների ու օրատորիաների տեքստեր, ինչպես նաև լիբրետոներ լատվիացի կոմպոզիտորներ Ռայմոնդ Պաուլսի, Յանիս Լուսենսի, Յուրիս Կառլսոնսի, Զիգմար Լիեպինշի, Պետերիս Վասկսի բեմադրությունների համար։ Մառա Զալիտեի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, շվեդերեն, ֆրանսերեն, լիտվերեն, էստոներեն, բելառուսերեն, վրացերեն, ղազախերեն, ղրղզերեն, մոլդավերեն, թուրքմեներեն և իտալերեն։

Մրցանակներ

խմբագրել
  • Վ. Մայակովսկու անվան գրական մրցանակ (Վրաստան, 1979)
  • Ա. Ուպիտի անվան գրական մրցանակ (Լատվիա, 1985)
  • Օ. Վացիետիսի անվան գրական մրցանակ (Լատվիա, 1989)
  • Ասպազիի անվան գրական մրցանակ (Լատվիա, 1992)
  • Գ. Հերդերի անվան գրական մրցանակ (Գերմանիա, 1993)
  • Լատվիայի տարվա գրական մրցանակ (2001, 2004)
  • Երեք աստղի IV աստիճանի շքանշան (1995)
  • Ճանաչման խաչ II աստիճանի (2008)

Ստեղծագործություններ

խմբագրել

Քնարերգություն

խմբագրել
  • Vakar zaļajā zālē (1977)
  • Rīt varbūt (1979)
  • Deviņpuiku spēks (1985)
  • Nav vārdam vietas (1985)
  • Debesis, debesis (1988)
  • Apkārtne (1997)
  • Dzeja (2003)
  • Vējš meklē mājas (2004)

Դրամաներ

խմբագրել
  • «Pilna Māras istabiņa» (1981)
  • «Դատ» (Tiesa, 1985)
  • «Անմահական ջուր» (Dzīvais ūdens (1988)
  • «Ոզնու փշեր» (Vikas pirmā balle, 1991)
  • «Մարգարիտա» (Margarēta, 2000)
  • «Տոբագո» (Tobāgo!, 2001)
  • «Հողահարկ» (Pa valzivju ceļu, 1965)
  • «Še tev Žūpu Bērtulis!» (2004)

Լիբրետոներ

խմբագրել
  • Lāčplēsis (1987)
  • Meža gulbji (1995)
  • Putnu opera (1997)
  • Kaupēn, mans mīļais! (1998)
  • Indriķa hronika (1999)
  • Neglītais pīlēns (2000)
  • Sfinksa (2000)

Էսսեների ժողովածուներ

խմբագրել
  • Brīvības tēla pakājē (1990)
  • Kas ticībā sēts (1997)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Māra Zālīte // Latvijas Enciklopēdija. - Rīga: SIA «Valērija Belokoņa izdevniecība», 2007. - ISBN 9984-9482-0-X.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մառա Զալիտե» հոդվածին։