Մաուրիսիո Արաուժո դե Սոուզա (հոկտեմբերի 27, 1935(1935-10-27)[1], Santa Isabel, Սան Պաուլու, Բրազիլիա[1]), բրազիլացի ծաղրանկարիչ և բիզնեսմեն, որը ստեղծել է ավելի քան 200 կերպար իր հայտնի «Մոնիկայի բանդա» երեխաների զավեշտական գրքի համար[6][7]։

Մաուրիսիո դե Սոուզա
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 27, 1935(1935-10-27)[1] (89 տարեկան)
ԾննդավայրSanta Isabel, Սան Պաուլու, Բրազիլիա[1]
Քաղաքացիություն Բրազիլիա
ԵրկերMonica's Gang?[1]
Մասնագիտությունկոմիքսների արտիստ, ձեռնարկատեր, նկարիչ, լրագրող, գրող, գծանկարիչ, ռեժիսոր և մուլտիպլիկատոր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունAcademia Paulista de Letras?[5]
ԵրեխաներMaurício Spada?
Ստորագրություն
Изображение автографа
 Mauricio de Sousa Վիքիպահեստում

Տասնյոթ տարեկանում աշխատել է Ֆոլա դա Մանյա օրաթերթի համար, որպես հանցագործության լրագրող։ 1959 թվականին Սոուզան թողեց այդ գործը և սկսեց իր կոմիքսներ գրելու կարիերան և գրեց Մոնիկայի բանդան։ Սոուզայի կերպարները ոգեշնչված են երեխաներից, որոնց նա ճանաչում էր մանկությունից և իր երեխաներից։ Իր ոճը հիշեցնում է հայտնի ճապոնացի Մանգա արտիստին և իր ընկեր Օսամու Տեզուկային[8]։

Կենսագրություն

խմբագրել

Մաուրիսիո Արաուժո դե Սոուզան ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 27–ին։ Նրա հայրը՝ Անտոնիո Մաուրիսիո դե Սոուզան պոետ էր, և իր մայրը՝ Պետրոնիլա Արաուժո դե Սոուզան նույնպես խորացած էր պոեզիայի մեջ։ Մաուրիսիոն հետաքրքրություն ձեռք բերեց մուլտֆիլմների նկատմամբ դեռ վաղ հասակից և սկսեց նկարել պաստառներ և նկարազարդումներ պարբերականների համար[9]։ Տասնյոթ տարեկանում նա աշխատել է Ֆոլա դա Մանյա օրաթերթում, որպես հանցագործության լրագրող։ 1959 թվականին Սոուզան թողեց գործը և սկսեց զավեշտական գրքեր ստեղծելու կարիերան և ստեղծեց «Մոնիկայի բանդան»[10][11]։

Մաուրիսիո դա Սոուզայի կոմիքսները ձեռք բերեցին համաշխարհային հայտնիություն, ցուցադրվել են լիցենզավորված ապրանքների վրա և օգտագործվել են կինոներում, հեռուստացույցում, վիդեո խաղերում և անգամ Սան Պաուլո զվարճանքների այգում, Մոնիկայի այգում։ Երկու այլ Մոնիկայի պարկ օբյեկտներ նույնպես տեղակայված են Կուրիտիբայում և Ռիո դե Ժանեյրոյում, բայց երկուսն էլ փակվել են 2000 և 2005 թվականներին։ 1970–ից 1986 թվականներին Մաուրսիոյի կոմիքսները տպագրվել են Էդիթորա Աբրիլի կողմից, մինչ Գլոբոն հանձն առավ 1987 թվականի հունվարին։ 1959 թվականից նրա աշխատանքները տպագրվել են ամսագրերում և թերթերում։ 2007 թվականի հունվարից նրա կոմիքսները տպագրվել են Պանինի Կոմիքսի կողմից։

1997թ․–ին ծաղրանկարիչը հիմնադրել է «Մաուրիսիո դե Սոուզա» մշակութային համալսարանը, որի խնդիրն է զարգացնել սոցիալական արշավներ, որոնք լուրջ թեմաներ են թարգմանում կոմիքսների ձևաչափի՝ գրավելով ինչպես երիտասարդ, այնպես էլ մեծահասակ ընթերցողներին։

2008թ․–ի Մաուրիսիոն սկսեց տպագրել «Դեռահաս Մոնիկան»՝ «Մոնիկայի բանդա» շարքի շառավիղը, ներկայացնելով Մոնիկային և իր ընկերներին որպես դեռահասներ, նկարագրելով կյանքի սև ու սպիտակ էջերը, ինչպես նաև Մանգայի կողմից ազդված արվեստի ոճը։ «Դեռահաս Մոնիկան» կոմիքսի 34–րդ թողարկման տպաքանակը, որը պատմում է Մոնիկայի և Ջիմի Ֆայվի համբույրը (նրանք արդեն երկու անգամ համբուրվել են երկու տարբեր կոնտեքստներում), կազմել է 500,000 օրինակ[12]։

2012թ․–ին Մաուրիսիոն տպագրեց «Դեռահաս Մոնիկան» կոմիքսի երկհատորյակը ներկայացնելով Օսամա Տեզուկայի հիմնական կերպարները, ինչպիսիք են Աստրոն, Սաֆիրեն և Կիմբան, որոնք միանում են Մոնիկային և իր ընկերներին Amazon Rainforest Adventure-ում ՝ ընդդեմ մաքսանենգության, որը կտրում է հարյուրավոր ծառեր Ամազոնի ջունգլիներում։ Սա առաջին անգամն էր որ Տեզուկա արտադրությունը թույլ է տվել արտասահմանյան անիմատորներին օգտագործել Տեզուկայի կերպարներին։ Տեզուկայի կերպարներից մեկը՝ Ռոք Հոլմսը պատմությունում ներկայացվել է որպես չարագործ[13]։

Մրցանակներ

խմբագրել
 
Մաուրիսիո դե Սոուզան հարցազրույց է տալիս 2018թ․–ին

Մաուրիսիոյի հանրային ծառայության աշխատանքը նրան համաշխարհային ճանաչում է բերել։ Նրա արժանացած պարգևների թվում են Բրազիլիայի նախագահի շքանշանը՝ մարդու իրավունքների պաշտպանության համար, Պետական ծառայության պատվավոր դոկտորի կոչում Պիտսբուրգի Լա Ռոշ քոլեջից, Փենսիլվանիայի և Բրազիլիայի միջազգային մամուլի ասոցիացիայի կողմից Կյանքի նվաճումների մրցանակ[14]։ 2011–ին նա պարգևատրվել է Բելո Հորիզոնտեյում կայանալիք «Festival Internacional de Quadrinhos» փառատոնի յոթերորդ մրցանակին[15]։

Անձնական կյանք

խմբագրել

Մաուրիսիոն ամուսնացած է Մարիլեն Սոուզայի հետ և նրանք ունեին տաս երեխա։ Երեխաները ոգեշնչեցին Մաուրիսիոյի նոր կերպարներ ստեղծելուն, որոնցից են Մոնիկան[16], Մեգին[17], Մարինան[18], Մերի Անժելան[19], Նիմբուս[20] ը և Նիք Հոպը[21]։ Նրա որդիներից մեկը՝ Մաուրսիո Սպադա է Սոուզան մահացել է սրտի կաթվածից 2016 թվականի մայիսի 2–ին։

Գեղարվեստական աշխատանք

խմբագրել

Մաուրիսիոյի ստեղծագորգություններից մի քանիսը ներառում են․

  • Մոնիկան և ընկերները – Մաուրիսիոյի երկարատև հեղինակային շարքը։ Ի սկզբանե հիմնված էր իր մանկության Mogi das Cruzes–ում, իսկ ավելի ուշ նրա երեխաները դարձան կոմիքսի գլխավոր հերոսները։
  • Դեռահաս Մոնիկան – Հավելյալ սերիան Մոնիկայի բանդայից, ներկայացնելով Մոնիկային և ընկերներին որպես դեռահասներ մանգա ոճի հրատարակությամբ։ Առաջին անգամ հրատարակվել է 2008–ին։
  • Բլու–մարդակրեպ ընտանի կենդանիներ (շուն, կատու և այլն)։ Բլուն պարբերաբար երկխոսություններ էր փոխանակում «Թրեյսերի» կոմիքսի հետ։
  • Չակ Բիլին և իր ընկերները – Ֆերմեր տղան և իր ընկերները, ովքեր ապրում են Բրազիլիայի խորքում գտնվող քաղաքի գյուղական վայրերում։ 2013–ին այն նաև դարձավ «Դեռահաս Մոնիկան» շարքի շարունակությունը։
  • Թինայի ընկերները – Դեռահաս ընկերների մասին պատմող հեռուստասերիալ, որը ուղղված է դեռահաս հանդիսատեսին։
  • Bug - a - Booo – Զավեշտական սարսափ պատմություններ, որոնք նկարագրում են ուրվականի (գլխավոր կերպար, որը օրիգինալ տարբերակում կոչվում էր Պենադինյո), վամպիրը, մարդագայլը, մումիան և մռայլ հնձվորը (Դոնա Մորթեն անգլերեն տարբերակում Լեդի ՄաքԴեթ է), ովքեր ապրում էին գերեզմանատանը։
  • Լիոնելի թագավորությունը – Վայրի կենդանիների խումբ (Աֆրիկյան և Բրազիլական) որոնք ապրել են Լևոն թագավորի օրոք։
  • Քարանձավային կլան – Գլխավոր դերում խաղում են Պիտեկո անունով խելացի և չամուսնացած քարանձավային մարդը և իր ընկերները Լեմ գյուղից, որոնք ապրում են դինոզավրերի մեջ։
  • Օրացիոյի աշխարհը – որբ և բարձր բարոյական դինոզավր է.տիրանոզավրը, որը պատահաբար բուսակեր էր, ինչպես նաև ստեղծեց իր ավազակախումբը, ինչպես Սոուզայի ստեղծագործությունների մեծ մասը։ Առաջին անգամ հրատարակվել է 1963 թվականին։
  • Ցեղը – բնիկ բրազիլացի երեխա է (կուրումիմ՝ տուպի լեզվով) և նրա ընկերները, ովքեր ապրում են Ամազոնյան տաբայում (գյուղ)։
  • Տիեզերագնաց Բուբլին – Բրազիլացի ճանապարհորդ է տիեզերքում, ով վարում է կլոր նավ (բնօրինակում կողվում է «տիեզերագնաց»)։ Առաջին անգամ տպագրվել է 1963–ին։
  • Նիկոդեմոն – Հեգնական և չար տղա է, Մաուրիսիոյի կոմիքսների մի քանի գլխավոր հերոսներից մեկը, որն ունի բացասական անհատականություն ։ Դեբյուտը տեղի է ունեցել 1966 թվականին ։
  • Պելեզինյո – Պելեին նվիրված գիրք է, որի կենտրոնում երիտասարդ Պելեզինյոն է ("Փոքրիկ Պելեն") և նրա ֆուտբոլիստ ընկերները։ Հրատարակվել է 70–ականներից-1986 թվականներին։ Այլ նմանատիպ վարկածներ, որոնք ոգեշնչված են բրազիլացի այլ ֆուտբոլիստներից, ինչպիսիք են Ռոնալդինյո Գաուչոն և Նեյմար կրտսերը, նույնպես դե Սոուզան հրապարակել է համապատասխանաբար 2006 և 2013 թվականներին։ Միայն "Ռոնալդինյո Գաուչո"[22] ֆիլմը թողարկվել է Atlantic Syndication ընկերության կողմից ամբողջ աշխարհում։

Հղումներ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  2. https://universohq.com/noticias/angeli-e-mauricio-de-sousa-recebem-a-medalha-de-ordem-do-merito-cultural/
  3. https://www.al.sp.gov.br/repositorio/legislacao/decreto/2010/decreto-55573-17.03.2010.html
  4. https://www.bigorna.net/index.php?secao=artigos&id=1134708984
  5. https://veja.abril.com.br/cultura/mauricio-de-sousa-entra-para-a-academia-paulista-de-letras/
  6. Lisa Shaw; Stephanie Dennison (2005). Pop Culture Latin America!: media, arts, and lifestyle. ABC-CLIO. էջ 171. ISBN 1851095047. «Sousa soon set up his own production company, and now Mauricio de Sousa Produções owns not only a successful publisher of comics but also amusement parks based on Monica and her gang and the fourth largest animation studio in the world. The toothy main character, M��nica, was based on one of Sousa's daughters, as was one of her gang, Magali.»
  7. Daniel Balderston; Mike Gonzalez; Ana M. López (2000). Encyclopedia of Contemporary Latin American and Caribbean. Routledge. էջ 403. ISBN 9780415131889. «Brazil's most famous cartoonist is Mauricio de Sousa, especially for his Turma da Mônica (1970) series, which is translated into nine languages and exported to seventeen countries, with international sales of 25 million books per month.»
  8. «Conrad Editora – Mauricio de Sousa fala sobre seu "grande mestre", Osamu Tezuka». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 21-ին.
  9. «Os 80 anos de Maurício de Sousa». Jornalistas & Cia (պորտուգալերեն). 2015 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  10. Mauricio de Sousa – The Cartoonist Արխիվացված Դեկտեմբեր 29, 2007 Wayback Machine
  11. Ferreira, Luana (2016 թ․ սեպտեմբերի 12). «The cartoonist called the 'Walt Disney of Brazil'». BBC News. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
  12. Johnston, Rich (2011 թ․ սեպտեմբերի 13). «This Is What A Half-Million-Selling American Comic Book Looks Like». Bleeding Cool. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
  13. Hirayama, Ari (2012 թ․ փետրվարի 1). «Brazilian cartoonist to publish manga with Osamu Tezuka». Asahi Shimbun. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
  14. «Toon in Monica». Perspectives in Health – Volume 9, Number 1, 2004.
  15. «Sétima edição do Festival Internacional de Quadrinhos homenageia Mauricio de Sousa». UOL. 2011 թ․ նոյեմբերի 11.
  16. «BRAZZIL – News from Brazil – Monica, Cascao, Cebolinha – Mauricio de Sousa's Comics». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 24-ին.
  17. «Magali at Turma da Mônica's official website». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 24-ին.
  18. Mauricio writes...Rounding Out Marina (Part Three) Արխիվացված Ապրիլ 2, 2008 Wayback Machine
  19. Mary Angela at Mônica’s Gang official website Արխիվացված Հունիս 21, 2009 Wayback Machine
  20. Mauricio writes...Rounding Out Nimbus (Part One) Արխիվացված Ապրիլ 2, 2008 Wayback Machine
  21. Mauricio writes...Rounding Out Nick Nope (Part Two) Արխիվացված Ապրիլ 2, 2008 Wayback Machine
  22. Ronaldinho Gaucho is internationally syndicated by Universal Uclick Արխիվացված Օգոստոս 18, 2011 Wayback Machine, www.universaluclick.com