Մանել Ժիմենես
Մանել Ժիմենես Սորյա (կատ.՝ Manuel Jiménez Soria, օգոստոսի 12, 1976[1][2], Անդորրա լա Վելյա, Անդորրա), անդորրացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Անդորրա | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 12, 1976[1][2] (48 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Անդորրա լա Վելյա, Անդորրա | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 180 սմ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 71 կգ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | կարիերան ավարտել է | |||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
1997 թվականին սկսել է իր ելույթները «Անդորրա» ակումբի կազմում։ 1988 թվականին նա համալրել է «Կոնստելասո Էսպորտիվա» ակումբի կազմը, որը հանդես էր գալիս Անդորրայի առաջնությունում։ 2000 թվականին նա դառնում է «Սան Ժուլիա» ակումբի ֆուտբոլիստը, որի հետ միասին կարիերայում առաջին անգամ մասնակցություն է ունենում եվրոգավաթային խաղարկությունում։ Հետո նա կրկին հանդես է գալիս «Անդորրայի» կազմում, ավելի ուժ «Ռանժերսի» կազմում և 2005 թվականին կրկին «Անդորրայի» կազմում։ 2008 թվականին տեղափոխվում է «Սանտա Կոլոմու», իսկ 2013 թվականին դառնում է «Լուզիտանս» ակումբի ֆուտբոլիստը։ 2014 թվականին ավարտում է իր ֆուտբոլային կարիերան «Անդորրա» ակումբի կազմում։
Ժիմենեսը երեք անգամ դարձել է Անդորրայի չեմպիոն, վեց անգամ արծաթե մրցանակակիր, ինչպես նաև երեք անգամ հաղթել է Անդորրայի գավաթի խաղարկությունում և մեկ անգամ դարձել է այդ մրցության եզրափակչի մասնակից։ Եվրոգավաթային մրցություններում մասնակցել է 13 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ[3]։
Անդորրայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 79 հանդիպման և դարձել է մեկ գոլի հեղինակ։
Կենսագրություն
խմբագրելԱկումբային կարիերա
խմբագրելԿարիերայի մեկնարկ
խմբագրել1997 թվականին սկսել է հանդես գալ «Անդորրա» ակումբի կազմում, որը գտնվում է Անդորրայի մայրաքաղաքում և հանդես էր գալիս Սեգունդա B-ում (նշանակությամբ երրորդը Իսպանիայում)։ 1997-98 թվականների մրցաշրջանում ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 20-րդ հորիզոնականը և համալրում է Տերսերայում հանդես եկող թիմերի շարքը։ Ժիմենեսը 22 խաղերում դառնում է մեկ գոլի հեղինակ[4]։
1998 թվականին Ժիմենեսը դառնում է «Կոնստելասո Էսպորտիվա» ակումբի ֆուտբոլիստը, որը կրկին գտնվում էր Անդորրայի մայրաքաղաքում և հանդես էր գալիս Անդորրայի առաջնությունում։ 1998-99 թվականների մրցաշրջանում ակումբը մրցաշարին մասնակցող 12 թիմերի շարքում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը։ Հաջորդ 1999-00 թվականների մրցաշրջանում ակումբը ոսկե դուբլ է ձևակերպում՝ հաղթելով Անդորրայի առաջնությունում և գավաթի խաղարկությունում։
«Սան Ժուլիա»
խմբագրել2000 թվականին ֆուտբոլիստը դառնում է «Սան Ժուլիա» ակումբի անդամը։ Ակումբում նա հանդես էր գալիս 21 համարի մարզաշապիկով[5]։ Թիմի հետ միասին նա դառնում է Անդորրայի առաջնության արծաթե մրցանակակիր, իսկ գավաթի խաղարկությունում նրանք եզրափակչում պարտվելով, կրկին չեն կարողանում վաստակել որևէ տիտղոս։ Առաջնության շրջանակներում վաստակված արծաթե մեդալները ակումբին հնարավորություն են տալիս առաջին անգամ հանդես գալ եվրոգավաթային որևէ մրցաշարում։ 2001 թվականի հունիսի 16-ին Ինտերտոտոյի գավաթի խաղարկության առաջին փուլում կայացած «Լոզանայի» դեմ խաղում Ժիմենեսը հանդիպման 40-րդ րոպեին դառնում է գոլի հեղինակ։ Նրա գոլը այնուամենայնիվ չի փրկում ակումբին պարտությունից (3-1)[6]։ Երկրորդ խաղում «Սան Ժուլիան» խոշոր հաշվով զիջում է նույն ակումբին և ավարտում է իր ելույթները այդ մրցաշարում[7]։
2001-02 թվականների մրցաշրջանում նա ակումբի հետ միասին կրկին դառնում է Անդորրայի առաջնության արծաթե մրցանակակիր։ «Սան Ժուլիայի» կազմում Ժիմենեսը ընդհանուր հաշվարկով անցկացնում է երկու մրցաշրջան։
«Անդորրա» և «Ռանժերս»
խմբագրել2002 թվականին Ժիմենեսը կրկին համալրում է «Անդորրայի» կազմը, որտեղ անցկացնում է ևս երկու մրցաշրջան։ Այդ ժամանակ նրան առաջարկում էին միանալ շվեյցարական «Լոզանային»[8]։ 2004 թվականին նա տեղափոխվում է «Ռանժերս»։ Նոր ակումբի կազմում նա ստանում է 10 համարի մարզաշապիկը[5]։ 2004-05 թվականների մրցաշրջանում ակումբը դառնում է Անդորրայի առաջնության արծաթե մրցանակակիր՝ զիջելով միայն «Սան Ժուլիային», սակայն նրանք այդ արդյունքի շնորհիվ այնուամենայնիվ մասնակցություն են ունենում եվրագավաթային խաղարկությանը։ Ինտերտոտոյի գավաթի խաղարկության առաջին խաղում «Ռանժերսին» բաժին է հասնում ավստրիական «Շտուրմը»։ Առաջին՝ տնային հանդիպումն ավարտվում է 1:1 հաշվով[9]։ Ժիմենեսը սկսում է խաղը մեկնարկային կազմում, սակայն գլխավոր մարզիչ Վիսենտե Մարկեսը փոխարինում է նրան հանդիպման 90-րդ րոպեին։ Պատասխան խաղում Ժիմենեսը ակումբի հետ միասին ենթարկվում է ջախջախիչ պարտության և դուրս մնում հետագա պայքարից։ Երկրորդ խաղին նա այս անգամ մասնակցում է ամբողջապես և խաղի ընթացքում նաև դեղին քարտ է վաստակում[10]։
2005 թվականին նա երրորդ անգամ է դառնում «Անդորրայի» ֆուտբոլիստը, որի կազմում հանդես է գալիս շուրջ երեք տարի՝ 23 համարի մարզաշապիկով[5]։
«Սանտա Կոլոմա»
խմբագրել2008 թվականին Ժիմենեսը դառնում է «Սանտա Կոլոմա» ակումբի ֆուտբոլիստը և ընտրում 23 համարի մարզաշապիկը, սակայն հետո նա սկսում է խաղալ 11 համարի մարզաշապիկով[5]։ 2008 թվականի հուլիսին Ժիմենեսը մասնակցություն է ունենում Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում կայացած լիտվայական «Կաունասի» դեմ երկու խաղերին։ Առաջին հանդիպումն ավարտվում 4:1 հաշվով[11], իսկ երկրորդը՝ 3-1[12]․ երկու խաղերում էլ «Սանտա Կոլոման» պարտվում է, իսկ Ժիմենեսը երկրորդ՝ պատասխան խաղի 27-րդ րոպեին կարմիր քարտ է ստանում։
2008/09 մրցաշրջանում Ժիմենեսը ակումբի հետ միասին դառնում է Անդորրայի առաջնության արծաթե մրցանակակիր՝ զիջելով միայն «Սան Ժուլիային»։ Ինչպես նաև այս մրցաշրջանում ակումբը դառնում է Անդորրայի գավաթի խաղարկության չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով «Լուզիտանս» ակումբին 6:1 հաշվով։ 2009 թվականի Անդորրայի սուպերգավաթի համար ընթացող պայքարում Մանել Ժիմենեսը «Սան Ժուլիայի» դեմ խաղի 16-րդ րոպեին բացում է հանդիպման հաշիվը, սակայն նրա ակումբը այնուամենայնիվ պարտվում է 2:1 հաշվով[13]։
2009-10 թվականների Անդորրայի առաջնությունում հաղթանակ է տանում «Սանտա Կոլոման», իսկ Գավաթի խաղարկությունում թիմը հասնում է մինչև 1/4 եզրափակիչ, որտեղ երկու խաղերի արդյունքում զիջում է «Լուզիտանս» ակումբին։ Ժիմենեսը մասնակցում է 2010 թվականի Անդորրայի սուպերգավաթի խաղարկության՝ «Սան Ժուլիայի» դեմ խաղին, որտեղ «Սանտա Կոլոման» ավելացված ժամանակում զիջում է մրցակցին[14]։ Անձամբ Ժիմենեսն այդ խաղում դառնում է գոլի հեղինակ, սակայն դա էլ չի փրկում նրանց պարտությունից։ «Սանտա Կոլոման» մասնակցում էր Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի շրջանակներում կայացող «Բիրկիրկարայի» դեմ խաղին։ Առաջին խաղում «Սանտա Կոլոման» տեխնիկական պարտություն է կրում թիմի տնային մարզադաշտի ոչ բարվոք վիճակում գտնվելու պատճառով[15]։ Պատասխան խաղում անդորրացիները զիջում են նրանց 4:3 հաշվով, իսկ Ժիմենեսը այդ խաղում աչքի է ընկնում իր հեղինակած գոլով[16]։
Անդորրայի առաջնության հաջորդ մրցաշրջանում կրկին հաղթանակ է տանում «Սանտա Կոլոման», Գավաթի խաղարկությունում ակումբը հասնում է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ նրանք զիջում են ապագա հաղթողին՝ «Սան Ժուլիային»։ Մրցաշրջանի արդյունքներով ՈւԵՖԱ-ն Ժիմենեսին ճանաչում է Անդորրայի տարվա լավագույն ֆուտբոլիստ[17]։ Սուպերգավաթի 2011 թվականի խաղարկությունում «Սանտա Կոլոման» կրկին զիջում է «Սան Ժուլիային»։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Ժիմենեսը մասնակցում է «Ֆ91 Դյուդելանժ» ակումբի դեմ կայացած երկու խաղերին, որում նրանք 4:0 ընդհանուր հաշվով զիջում են մրցակցին։
Կարիերայի ավարտ
խմբագրել2013 թվականի ամռանը Ժիմենեսը համալրում է «Լուզիտանս» ակումբի կազմը, որտեղ սկսում է հանդես գալ 23 համարի մարզաշապիկով[5]։ 2013 թվականի հուլիսի 2-ին նա նշում է իր նորամուտը նոր ակումբի կազմում եվրոգավաթային մրցաշարերում, Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Ստրեյմուր» ակումբի դեմ խաղում[18]։ Ակումբի գլխավոր մարզիչ Կառլոս Սանչեսը ընդգրկում է նրան թիմի մեկնարկային կազմում, սակայն 87-րդ րոպեին Ժիմենեսը փոխարինվում է։ Թիմերի միջև տեղի ունեցած պատասխան խաղում «Լուզիտանսը» մրցակցին զիջում է 5:1 հաշվով և լքում հետագա պայքարը։
2013-14 թվականների մրցաշրջանում Ժիմենեսը հանդես էր գալիս «Անդորրայի» կազմում՝ Կատալոնիայի առաջնության Պրիմերայում։ Նա մասնակցում է 29 հանդիպման և մրցաշրջանի ավարտից հետո ավարտում է իր ֆուտբոլային կարիերան[19]։ Կարիերան ավարտելուց հետո Մանելը դառնում է ֆուտբոլի գլխավոր ազգային և ֆուտզալային լիգաների կատարողական խորհրդի անդամ[20]։
Միջազգային կարիերա
խմբագրել1998 թվականին Անդորրայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մանոել Միլուիրը սկսում է հրավիրել Ժիմենեսին ազգային հավաքականի կազմ, երբ վերջինիս տարիքը չէր գերազանցում 21 տարին։ Անդորրայի հավաքականը համարվում է համաշխարհային ֆուտբոլի աութսայդերներից մեկը[21]։ Անդորրայի կազմում Ժիմենեսը նշում է իր նորամուտը 1998 թվականի հունիսի 24-ին Ադրբեջանի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում, որը ավարտվում 0-0 հաշվով[22], գլխավոր մարզիչը Ժիմենեսին խաղադաշտ է դուրս բերում հանդիպման 90-րդ րոպեին։ 2000 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Ժիմենեսը մասնակցում է հավաքականի 10 խաղերից 8-ին։ 2000 թվականին Մանելը Ռոթմանս մրցաշարի շրջանակներում մասնակցում է երեք խաղի։ 2002 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Ժիմենեսը մասնակցում է հավաքականի 10 խաղերից 9-ին։
2002 թվականի ապրիլի 17-ին Ալբանիայի դեմ կայացած ընկերական խաղում Ժիմենեսը դառնում է հավաքականի միակ գոլի հեղինակը[23]։ 2004 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Ժիմենեսը մասնակցում է հավաքականի 8 խաղերից 7-ին։ 2006 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում Ժիմենսը մասնակցում է 12 խաղերից 8-ին։ Իսկ 2008 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում 12-ից 10-ին։
2010 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Ժիմենեսը մասնակցում է 10 խաղերից 9-ին։ Իր վերջին որակավորման փուլի շրջանակներում՝ 2010 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Ժիմենեսը մասնակցում է 10 խաղերից 6-ին։ Հավաքականի կազմում Ժիմենեսի վերջին խաղն է դառնում Լեհաստանի ազգային հավաքականի դեմ 2012 թվականի հունիսի 4-ին կայացած ընկերական խաղը[24]։
Մանել Ժիմենեսը հանդես է եկել հավաքականի կազմում, որպես ավագ։ Անդորրայի հավաքականի կազմում ընդհանուր հաշվարկով Ժիմենեսը մասնակցել է 79 հանդիպման և դարձել է մեկ գոլի հեղինակ։ Նա համարվում է հավաքականի կազմում ամենաշատ թվով խաղեր անցկացրած երրորդ ֆուտբոլիստը՝ Իլդեֆոնս Լիմայից և Օսկար Սոնեջիից հետո։
Անձնական կյանք
խմբագրելԺիմենեսը դիզայներական ֆիրմայի, ռեստորանի և երկու շենքերի սեփականատեր է։ Հանդես գալով Անդորրայի ազգային հավաքականի կազմում, ֆուտբոլիստը ստացել է բիզնեսմեն մականունը[25]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ Վիճակագրությունը UEFA.com կայքում
- ↑ Մանել Ժիմենես պրոֆիլը BDFutbol կայքում
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում(անգլ.)
- ↑ «Протокол матча «Сан-Жулиа» — «Лозанна» (1:3)» (անգլերեն). Официальный сайт УЕФА. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Протокол матча «Лозанна» — «Сан-Жулиа» (6:0)» (անգլերեն). Официальный сайт УЕФА. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Полузащитник сборной Андорры Манель Жименес: «Мы обыгрывали Македонию!». Ветеран андоррской сборной любит сенсации и езду на мопеде» (ռուսերեն). Советский спорт. 03.10.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Протокол матча «Ранжерс» — «Штурм» (1:1)» (գերմաներեն). transfermarkt.de. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Протокол матча «Штурм» — «Ранжерс» (5:0)» (գերմաներեն). worldfootball.de. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Протокол матча «Санта-Колома» — «Каунас» (1:4)» (գերմաներեն). transfermarkt.de. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Протокол матча «Каунас» — «Санта-Колома» (3:1)» (գերմաներեն). transfermarkt.de. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Andorra Cup 2008/09» (անգլերեն). Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Andorra 2009/10» (անգլերեն). Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ ««Санта-Коломе» засчитано поражение» (ռուսերեն). Официальный сайт УЕФА. 01.07.2010. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Протокол матча «Биркиркара» — «Санта-Колома» (4:3)» (գերմաներեն). transfermarkt.de. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Season review: Andorra» (անգլերեն). Официальный сайт УЕФА. 29.06.2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Протокол матча «Лузитанс» — «ЭБ/Стреймур» (2:2)» (գերմաներեն). transfermarkt.de. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Профиль игрока в сезоне 2013/14» (իսպաներեն). ffcatalunya.novanet.es. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Lliga Grup Becier: Nou patrocinador de la Primera Divisió de Futbol» (կատալաներեն). faf.ad. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Рейтинг сборных» (անգլերեն). Официальный сайт ФИФА. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Протокол матча Андорра — Азербайджан (0:0)» (ռուսերեն). eu-football.info. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Протокол матча Андорра — Албания (2:0)» (ռուսերեն). eu-football.info. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Протокол матча Польша — Андорра (4:0)» (ռուսերեն). eu-football.info. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Зарплата – от 1500 до 2500. Костяк сборной Андорры составляют «белые воротнички», чей месячный доход составляет меньшую сумму, чем у наших игроков первого дивизиона» (ռուսերեն). Советский спорт. 02.10.2010. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.