Մանանա Մաթիաշվիլի
Մանանա Մաթիաշվիլի (վրաց.՝ მანანა მათიაშვილი, նոյեմբերի 30, 1978, Ռուսթավ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, ժուռնալիստ, բանասիրական գիտությունների թեկնածու։
Մանանա Մաթիաշվիլի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Ռուսթավ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Վրաստան |
Մայրենի լեզու | վրացերեն |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Ազդվել է | Կնուտ Համսուն, Էլիզաբեթ Բիշոփ, Սառա Քեյն և Աստվածաշունչ |
Մասնագիտություն | թարգմանչուհի, lector, Թարգմանչության տեսություն, լրագրող և բանասեր |
Կենսագրություն
խմբագրելՄանանա Մաթիաշվիլին ծնվել է վրացական Ռուսթավ քաղաքում։ 2002 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ ստանալով թարգմանության և գրական կապերի մագիստրոսի որակավորում, 2003-2006 թվականներին սովորել է այդ նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում և 2006 թվականի ապրիլին, հաջողությամբ պաշտպանելով «Թարգմանչական տեխնիկան Թոմաս Էլիոթից Զվիադ Ռատիանու կատարած վրացերեն թարգմանություններում» խորագիրը կրող ատենախոսական աշխատությունը, արժանացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի։
Ներկայումս Մանանա Մաթիաշվիլին թարգմանության տեսություն և պրակտիկա է դասավանդում «Կովկաս» համալսարանում։
2010 թվականին նրան շնորհվել է Վախուշտի Կոտետիշվիլու մրցանակ՝ որպես պոեզիայի լավագույն երտասարդ թարգմանիչներից մեկի[1]։ Բացի այդ, Մանանան մրցանակային երրորդ տեղն է զբաղեցրել արտասահմանյան թատերգությունների վրացերեն լավագույն թարգմանությունները բացահայտելու և թարգմանիչներին խրախուսելու նպատակով Շոթա Ռուսթավելու անվան պետական թատրոնի և Թումանիշվիլի հիմնադրամի համատեղ կազմակերպած մրցամնակաբաշխությունում։
Մանանա Մաթիաշվիլին բնակվում է Թբիլիսիում։ Ունի ամուսին և երեք դուստր։
Թարգմանությունները
խմբագրել- Eight Children and the Truck by Anne-Cath. Vestly, translated from Norwegian to Georgian, 6 books. Bakur Sulakauri Publishing House. Tbilisi, 2015-2016
- Amazing Giant Dinosaurs, թարգմանել է անգլերենից վրացերեն, 2015
- Amazing Giant Animals, թարգմանել է անգլերենից վրացերեն, 2015
- Usborne Visitors’ Guide to Ancient Rome, թարգմանել է անգլերենից վրացերեն, 2015
- Animalium, Publishing House Big Picture Press, թարգմանել է անգլերենից վրացերեն, 2014
- In Wonderland by Knut Hamsun, translated from Norwegian into Georgian, Tbilisi, Publishing House Litera, 9789994088317, 2010
- The Human Being, գրական էսսեներ ժամանակակից վրացի գրողների ու աչքի ընկած հասարակական գործիչների մասին, Rustavi Publishing, 2007
- Vakhushti Kotetishvili Prize 2010, Selected Translations of Elizabeth Bishop’s poems, Diogene Publishing, 2010 (co-author)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Vakhushti Kotetishvili Award ceremony for poetry translation». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.