Մայրցամաք

երկրակեղևի խոշոր հատված է, որի մակերևույթի մեծ մասը գտնվում է համաշխարհային օվկիանոսի մակարդակից (այսինքն՝ ծովի մակարդակից) բարձր՝ ցամաքի
(Վերահղված է Մայրցամաքներից)

Մայրցամաք, երկրակեղևի խոշոր հատված, որի մակերևույթի մեծ մասը գտնվում է համաշխարհային օվկիանոսի մակարդակից (այսինքն՝ ծովի մակարդակից) բարձր՝ ցամաքի տեսքով։ Մայրցամաքների թիվը 6-ն է։ Դրանք են՝

Մայրցամաքների անջատումը Պանգեյից
Լիթոսֆերային սալերը կամ պլատֆորմները և դրանց շարժի ուղղությունները

Ի տարբերություն մայրցամաքների՝ աշխարհամասերը, որոնք կրկին 6-ն են, ընդգրկում են նաև մոտակա կղզիները։ Եվրասիան ընդգրկում է 2 աշխարհամաս՝ Եվրոպա և Ասիա։ Հյուսիսային և Հարավային Ամերիկաները միավորվում են Ամերիկա աշխարհամասի մեջ։ Իսկ Ավստրալիա մայրցամաքը մտնում է Ավստրալիա և Օվկիանիա աշխարհամասի մեջ։ Աֆրիկան և Անտարկտիդան հիմնականում համընկնում են (չհաշված կղզիները)։ Արտասահմանյան որոշ մասնագետներ այլ դասակարգումներ են տալիս, սակայն դրանք վիճարկելի են և ընդունելի չեն Հայաստանում, այդ իսկ պատճառով դրանց նկարագրությանը չենք անդրադառնում, դրանց մասին կարող եք ծանոթանալ այլալեզու վիքիներում։

Մայրցամաքների ձևավորման էվոլյուցիա

խմբագրել

Մոտ 250 մլն տարի առաջ երկրագնդի վրա կար մեկ մայրցամաք՝ Պանգեյը, որի մակերեսը մոտավորապես հավասար էր ժամանակակից ցամաքային տարածքի մակերեսին։ Այդ գերպերմայրցամաքը ողողվում էր Պանտալասս օվկիանոսով։ Սակայն մոտ 200 մլն տարի առաջ Պանգեյը բաժանվեց 2 նոր մայրցամաքների՝ Գոնդվանայի և Լավրազիայի, որոնց միջև առաջացավ Թետիս օվկիանոսը։ Թետիսը գտնվում էր ժամանակակից Միջերկրական, Սև, Կասպից ծովերի, Պարսից ծոցի և հարակից այլ տարածքների տեղում։ Հետագայում արդեն սկսեցին մասնատվել Գոնդվանան և Լավրազիան։ Սկզբից Գոնդվանայից անջատվեց ցամաքի մի խոշոր հատված, որն սկսեց շարժվել դեպի հարավ-արևելք։ Հետագայում այն բաժանվեց 2 ոչ հավասար մասերի՝ Անտարկտիդայի, որը շարժվեց դեպի հարավ, և Ավստրալիայի, որը շարժվեց դեպի հյուսիս։ Գոնդվանայի մյուս մասը բաժանվեց մի քանի պլատֆորմների, որոնցից ամենախոշորներն են Աֆրիկյանը և Հարավամերիկյանը, որոնք իրարից հեռանում են տարին մոտ 2 սմ։

Լավրազիան բաժանվեց 2 պլատֆորմների՝ Հյուսիսամերիկյան և Եվրասիական։ Ի տարբերություն այլ մայրցամաքների, որոնց հիմքում ընկած է մեկ պլատֆորմ, Եվրասիան ձևավորվել է 3 պալտֆորմներից՝ Եվրասիական, Հնդկակական և Արաբական, սակայն Եվրասիական պլատֆորմն այժմ իր մեջ ընդգրկում է Արևելաեվրոպական, Սիբիրական, Չին-կորեական պլատֆորմները։ Արաբական և Եվրասիական պլատֆորմների միացման պրոցեսի արդյունքում ձևավորվեցին Հայկական լեռնաշխարհը և Կովկասը։

Եվրասիա

խմբագրել

Երկրագնդի ամենամեծ մայրցամաքն է, կազմված է Եվրոպայից և Ասիայից։ Եվրասիա անվանումը տվել է ավստրիացի երկրաբան Է. Զյուսը 1883 թվականին։ Տարածությունը կղզիների հետ կազմում է 53.4 միլիոն քառ. կմ։ Ծայրակետերն են՝ հյուսիսիում Չելյուսկին, հարավում Պիայ, արևելքում Դեժնևի, արևմուտքում Ռոկա հրվանդանները։ Եվրասիայի ափերը ողողում են մոլորակի 4 օվկիանոսների ջրերը։ Հյուսիսային Ամերիկայից բաժանվում է Բերինգի նեղուցով, Ավստրալիայից՝ Ավստրալիա-ասիական ծովերով, Աֆրիկայից՝ Ջիբրալթարի նեղուցով, Միջերկրական և Կարմիր ծովերով, Աֆրիկայի հետ կապված է Սուեզի ջրանցքով։ Եվրոպան Ասիայից պայմանականորեն բաժանվում է Ուրալյան լեռների արևելյան ստորոտներով, Էմբա գետով, Կասպից ծովով, Կումա և Մանիչ գետերով մինչև Դոնի գետաբերան։

Եվրոպա

խմբագրել

Տարածությունը կղզիների հետ՝ 10 միլիոն 507 հազար քառ. կմ, կղզիների տարածքը՝ 730 հազար քառ. կմ։ Ափագծի երկարությունը՝ 38 հազար կմ։ Ամենաբարձր կետը ծովի մակարդակից՝ 5642 մ (Էլբրուս)։ Ամենացածր կետը՝ 28 մ (Կասպից ծով)։ Մայրցամաքի ծայրակետերն են՝ հյուսիսում Նորդկին, հարավում Մառոքի, արևմուտքում Ռոկա հրվանդանները, արևելքում Բայդարայի խորշը։

Գետ Երկարություն
(կմ)
Վոլգա 3531
Դանուբ 2857
Ուրալ 2428
Դնեպր 2200
Դոն 1870
Պեչորա 1809
Հռենոս 1320
Հս.Դվինա 1302
Էլբա 1165
Վիսա 1068
Արևմտ. Դվինա 1020
Լուար 1020
Տախո 1007
Նևա 937
Մաաս 925
Օդեր 912
Էբրե 910
Ռոն 912
Սեն 776
Պո 652
Թեմզա 334
Լիճ Մակերես
(քառ. կմ)
Խորություն
(մ)
Կասպից ծով 371000 1025
Լադոգա 17700 215
Օնեգա 9720 100
Վեներ 5585 100
Չուդ 3550 15
Վետտերի 1912 120
Սայմա 1800 58
Մելարեն 1140 60
Ինարի 1050 60
Բալատոն 596 11
Ժնև 582 310
Բոդեն 538 252
Գարդա 370 346
Սկադար 356 12
Պրեսպա 285 54
Կղզի Մակերես
(քառ. կմ)
Մեծ Բրիտանիա 230000
Իսլանդիա 103000
Իռլանդիա 84000
Նոր Երկիր 82600
Շպիցբերգեն 62000
Սիցիլիա 26700
Սարդինիա 24100
Ֆրանց Իոսիֆի 16100
Կորսիկա 8720
Կրետե 8300
Կոլգուև 7016
Զելանդիա 5250
Բալեատյան կղզիներ 5000
էվբեյ 3770
Մալյորկա 3410
Վայգաչ 3383
Գոտլանդ 2960
Սաարեմա 2714
Էլանդ 1346
Կերկիրա 592
Վերիխոլմ 588
Մալթա 246
Լեռնագագաթ Բարձրություն
(մ)
Գտնվելու
վայր
Էլբրուս 5642 Մեծ Կովկաս
Կազբեկ 5033 Մեծ կովկաս
Մոնբլան 4807 Արևմտյան Ալպեր
Մոնտե Ռոզա 4634 Արևմտյան Ալպեր
Գրոսգլոկներ 3797 Արևելյան Ալպեր
Մուլասեն 3478 Սիերա Նևադա
Անետո 3404 Պիրեններ
Մուսալա 2925 Բուլղարիա
Օլիմպոս 2917 Հունաստան
Կորիո 2914 Ապենիններ
Գերլախովսկյան 2655 Կարպատներ
Մոլդովանու 2655 Կարպատներ
Գալխյոլիգգեն 2470 Սկանդինավյան լեռներ
Բոտև 2376 Ստարա Պլանինա
Հրաբուխ Գտնվելու
վայր
Բարձրություն
(մ)
Էտնա Սիցիլիա 3340
Խվաննադալսխկուկյուր Իսլանդիա 2110
Հեկլա Իսլանդիա 1491
Վեզուվ Ապենիններ 1277
Ստրոմբոլ Լիպարյան կղզիներ 926
Վուլկանո Լիպարյան կղզիներ 499

Տարածությունը կղզիների հետ՝44 միլիոն 363 հազար քառ. կմ, կղզիների տարածքը՝ 2միլիոն քառ. կմ։ Ափագծերի երկարությունը 62հազար կմ է։ Ամենաբարձր կետը ծովի մակարդակից՝ 8848 մ (Ջոմոլունգմա)։ Ամենացածր կետը 395մ (Մեռյալ ծով) Մայրցամաքի ծայրակետերն են՝ հյուսիսում Չելյուսկին, հարավում Պիայ, արևմուտքում Բաբա, արևելքում Դեժնև հրվանդանները։ Ամենամեծ ձգվածությունը հյուսիսից հարավ՝ մոտ 10.000 կմ, արևմուտքից արևելք՝ մոտ 18.000 կմ։

Գետեր երկարությունը կմ-ով
Յանցզի 6300
Խուանխե 4670
Մեկոնգ 4500
Ամուր 4444
Լենա 4400
Ենիսեյ 4092
Օբ 3650
Ինդոս 3180
Եփրատ 3065
Սիրդարյա 3019
Բրահմապուտրա 2900
Սալուին 2820
Գանգես 2700
Ամուդարյա 2540
Իրավադի 2150
Սինցզյան 2130
Կոլիմա 2129
Տարիմ 2130
Տիգրիս 1950
Լճեր Մակերեսը քառ. կմ-ով ամենամեծ խորութունը՝

մետրերով

Արալյան ծով 64000 67
Բայկալ 31500 1620
Բալխաշ 18300 26
Իսիկ-Կուլ 6280 702
Դունտինխու 6000 10
Ուրմիա 5800 16
Կուկունոր 4200 38
Վան 3760 145
Պոյանխու 2771 20
Խուբեունգոլ 2620 238
Տուզ 2500 2
Մեռյալ ծով 1050 356
Կղզիներ Տարածությունը քառ. կմ
Կալիմանտան 735700
Սումատրա 435000
Հոնսյու 223000
Սուլեյման 179416
Ճավա 126500
Լուսոն 105600
Հոկայդո 77700
Սախալին 76400
Շրի Լանկա 65596
Կյուսյու 42600
Նորսիբիրական կղզիներ 38400
Հյուսիսային երկիր 37500
Թայվան 35948
Խայնան 33700
Թիմոր 33650
Սիկոկու 18760
Սերամ 18200
Խալմախերա 17990
Կուրիլյան կղզիներ 15600
Սումբավա 15500
Ֆլորես 15170
Փալավան 11800
Բանկա 11600
Սումբա 11200
Կիպրոս 9250
Վրանգել 7270
Կարագինյան 2120
Մեծ Շանտար 2000
Օկինավա 1250
Լեռնագագաթներ բարձրությունը մետրերով գտնվելու վայրը
Էվերեստ 8848 Հիմալայներ
Չոգորի 8611 Կարակորում
Դխաուլագիրի 8221 Հիմալայներ
Նանգապարբի 8126 Հիմալայներ
Ուլուգմուզթագ 7723 Կունլուն
Տիրիչմիր 7690 Հինդուկուշ
Գունգաշան 7590 Դասյուեշան
Կուլագանգրի 7554 Հիմալայներ
Կոմունիզմի պիկ 7495 Պամիր
Հաղթանակի պիկ 7439 Տյան-Շան
Նենչեն-Տանգլա 7090 Նենչեն-Տանգլա
Նասուդան- Ուլան 6096 Տանգլա
Մեծ Արարատ 5165 Հայկական լեռնաշխարհ
Զերդկուխ 4548 Զագրոս
Բելուխա 4506 Ալթայ
Կաչկար 3937 Պոնտական լեռներ
Դեմիր Կազիկ 3726 Տավրոս
Հրաբուխներ գտնվելու վայրը բարձրությունը մետրերով
Դեմավենդ Էլբրուս 5671
Կլյուչևսկայա սոպկա Կամչատկա 4754
Կերինչի Սումատրա 3805
Ֆունձիյամա Հոնսյու 3776
Սեմերու Ճավա 3676
Սլամետ Ճավա 3432
Ռաունգ Ճավա 3332
Ապո Մինդանաո 2954
Ասո Կյուսյու 1592
Կրակատաու Զոնդյան կղզիներ 813

Աֆրիկա

խմբագրել

Տարածությունը կղզիների հետ՝ 30 միլիոն 319 հազար քառ. կմ։ Կղզիների տարածքը՝ 1 միլիոն քառ. կմ։ Ափագծի երկարությունը՝ 30 հազար 500 կմ։ Ամենաբարձր կետը ծովի մակերևույթից՝ 5895 մ (Կիլիմանջարո) Ամենացածր կետը՝ 153 մ (Ասսալ լիճ) Մայրցամաքի ծայրակետերը՝ հյուսիսում Աբյադ, հարավում Ասեղի, արևմուտքում Ալմադի, արևելքում Ռաս Խաֆուն հրվանդաններ։ Խոշոր ծոցերն են՝ Գվինեական և Սիդրա։

Գետեր երկարությունը կիլոմետրերով
Նեղոս 6671
Կոնգո 4370
Նիգեր 4160
Զամբեզի 2660
Օրանժ 1860
Օկավանգո 1800
Լիմպոպո 1600
Վոլտա 1430
Սենեգալ 1430
Շարի 1400
Ռուֆիջի 1400
Ռուվումա 800
Լճեր մակերեսը՝ կմ².-ով ամենամեծ

խորությունը մետրերով

Արալյան ծով 64000 Վանդակի տեքստ
Իսիկ-Կուլ 6280 Վանդակի տեքստ
Դունտինխու 6000 Վանդակի տեքստ
Ուրմիա 5800 Վանդակի տեքստ
Կուկունոր 4200 Վանդակի տեքստ
Վան 3760 Վանդակի տեքստ
Պոյանխու 2771 Վանդակի տեքստ
Խուբեունգոլ 2620 Վանդակի տեքստ
Տուզ 2500 Վանդակի տեքստ
Մեռյալ ծով 1050 Վանդակի տեքստ

Ավստրալիա և Օվկիանիա

խմբագրել

Ընդհանուր տարածությունը՝ 8 միլիոն 511 հզ. քառ. կմ
Ավստրալիայի տարածքը՝ 7 միլիոն 687 հզ. քառ. կմ
Ավստրալիայի ափագծի երկարությունը՝ 19 հզ. 700 կմ
Ամենաբարձր կետը ծովի մակերևույթից՝ 2230 մ (Կոսցյուշկո լեռ)
Ծայրակետերը՝ հյուսիսում Յորքի, հարավում Հարավ-արևելյան, արևելքում Բայրոնի, արևմուտքում Ստիպ-Պոինտի հրվանդաններ
Ամենամեծ գետը՝ Մուրրեյ (Դառլինգի հետ) – 3750 կմ

Աղբյուրներ

խմբագրել
  • Ալբերտ Փարսադանյան «Գիտելիքների շտեմարան»

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայրցամաք» հոդվածին։