Մաիթրեյի Ռամակրիշնան
Մաիթրեյի Ռամակրիշնան (անգլ.՝ Maitreyi Ramakrishnan, դեկտեմբերի 28, 2001[2], Միսիսոգա, Պիլ, Օնտարիո, Կանադա), թամիլ ծագմամբ կանադացի դերասանուհի, ով հայտնի է դարձել Նեթֆլիքսի «Ես երբեք չեմ․․․» (2020) հեռուստասերիալի գլխավոր դերում հանդես գալուց հետո։
Մաիթրեյի Ռամակրիշնան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 2001 (22 տարեկան) |
Ծննդավայր | Միսիսոգա, Օնտարիո, Կանադա |
Կրթություն | Meadowvale Secondary School? |
Քաղաքացիություն | Կանադա |
Ազգություն | Tamil Canadians? |
Կրոն | հինդուիզմ[1] |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ակտիվ շրջան | 2020-այժմ |
Վաղ տարիներ և կրթություն
խմբագրելՌամակրիշնանը ծնվել և մեծացել է Օնտարիո նահանգի Միսիսոգա քաղաքում։ նրա ընտանիքը Կանադա է տեղափոխվել որպես փախստականներ Շրի Լանկայի քաղաքացիական պատերազմից հետո, և այդ պատճառով Ռամակրիշնանը ասել է, որ ինքն իրեն նույնականացնում է որպես թամիլ և կանադացի և չի ցանկանում, որ նրան ճանաչեն որպես շրիլանկացի[3][4][5]։ Նա սկսել է դերասանական կարիերայով զբաղվել 10-րդ դասարանից՝ հանդես գալով տարբեր դպրոցական ներկայացումներին։ Ռամակրիշնանն ավարտել է Միդոուվեյլի միջնակարգ դպրոցը[6]։
2019 թվականին Ռամակրիշնանը իմպուլսիվորեն մասնակցում էր «Ես երբեք չեմ․․․» սերիալի լսումներին։ Նա և նրա ընկերը գնացել էին տեղի գրադարանը, պարզել, թե ինչպես օգտնվել իր մոր տեսախցիով և հոլովակ ուղարկել լսումների համար։ Մեկ շաբաթ անց, նրանց խնդրել են ևս 4 հոլովակ ուղարկել։ Ռամակրիշնանը 17 տարեկանում արդեն մասնակցում էր իր ավագ դպրոցի ներկայացումներին, սակայն մինչ այդ նա երբեք ոչ մի տեղ չի աշխատել։ Այդ 4 հոլովակներն ուղարկելուց մեկ շաբաթ անց, նրանց խնդրել են գալ Լոս Անջելես էկրանային թեստավորման համար։ Լոս Անջելեսում լսումներին մասնակցելուց հետո, Ռամակրիշնանին հայտնել են, որ նա ընտրվել է սերիալի գլխավոր դերի համար[7]։
Կարիերա
խմբագրելՌամակրիշնանը կատարում է Դևիի դերը Նեթֆլիքսի «Ես երբեք չեմ․․․» հեռուստասերիալում[6][8]։ Նա ընտրվել է Մինդի Քալինգի կողմից ավելի քան 15,000 թեկնածուներից, որոնք մասնակցել են շոուի բաց քասթինգին[9][10]։ Ռամակրիշնանի քասթինգն արժանացել է մեդիայի ուշադրությանը[11], հատկապես Կանադայում[12][13][14], ինչպես բաց քասթինգի բնույթի շնորհիվ, այդպես էլ դերասանուհու թամիլ կանադացի լինելու[15][16][17]։
2019 թվականին Today-ն անվանել է նրան տասնութ «Ռահվիրաներից» (անգլ.՝ Groundbreakers) մեկը, ինչը նշանակում է, որ նա այն աղջիկներից է, որոնք ոչնչացնում են արգելքները և փոխում են աշխարհը[18][19]։ Նրա ելույթը հեռուստաշոուում դրական գնահատականների է արժանացել քննադատների կողմից[20]։ Variety ամսագիրն ասել է, որ այն «բեկումնային ելույթ» էր[21][22]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.huffingtonpost.ca/entry/maitreyi-ramakrishnan-tamil-canadian-identity_ca_5d67eb8ae4b063c341fc4cd7
- ↑ https://www.famousbirthdays.com/people/maitreyi-ramakrishnan.html
- ↑ Simonpillai, Radheyan (2019 թ․ օգոստոսի 29). «Meet the Tamil-Canadian starring in Mindy Kaling's Netflix series». NOW Magazine (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Get Used To Saying Maitreyi Ramakrishnan's Name». HuffPost Canada (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Meet Maitreyi Ramakrishnan: Star of Mindy Kaling's New Netflix Series». Brown Girl Magazine (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ 6,0 6,1 «How one Mississauga teen beat out 15,000 other girls to star in Mindy Kaling's new Netflix series Never Have I Ever». Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Roy, Natasha. «Mreyi Ramakrishnan tackles Desi American teenhood in Mindy Kaling's new Netflix series».
- ↑ Simonpillai, Radheyan (2020 թ․ ապրիլի 14). «Maitreyi Ramakrishnan talks TikTok drama, sex and embracing Tamil culture». NOW Magazine (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Maitreyi Ramakrishnan: How I Made It as an Actor - FLARE». www.flare.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «'Be that change': Maitreyi Ramakrishnan on starring in Mindy Kaling's new comedy». CBC News. 2019 թ․ օգոստոսի 30.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Meet Maitreyi Ramakrishnan, the Canadian Teen Cast in Mindy Kaling's New Netflix Series». Elle Canada (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «These were the stories that got Toronto talking in 2019». CBC News. 2019 թ․ դեկտեմբերի 28.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Canadian teen nabs lead role in upcoming Mindy Kaling comedy for Netflix». CBC News. 2019 թ․ հուլիսի 10.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Meet the Mississauga teen who beat out 15,000 actors to star in Mindy Kaling's new show». Toronto Life (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Meet Maitreyi Ramakrishnan, The Canadian Teen About To Take Over Netflix». www.refinery29.com (կանադական անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Sarner, Lauren (2020 թ․ ապրիլի 17). «How Mindy Kaling's Netflix show 'Never Have I Ever' found its star». New York Post (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Jaime, Angie. «"Never Have I Ever" Stars Promise Real, Messy Teenhood». Teen Vogue (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Meet the 17-year-old who won an open casting call to star in Mindy Kaling's new show». TODAY.com (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Groundbreakers: Celebrating 18 girls under 18 who are changing the world». TODAY.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Lopez, Kristen; Lopez, Kristen (2020 թ․ ապրիլի 17). «'Never Have I Ever' Review: Newcomer Maitreyi Ramakrishnan Dazzles in Mindy Kaling's Coming-of-Age Comedy». IndieWire (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Bhavani, Divya Kala (2020 թ․ ապրիլի 20). «'Never Have I Ever' review: Maitreyi makes a mark as Devi». The Hindu (Indian English). ISSN 0971-751X. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Framke, Caroline; Framke, Caroline (2020 թ․ ապրիլի 20). «Netflix's 'Never Have I Ever' From Mindy Kaling and Lang Fisher: TV Review». Variety (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաիթրեյի Ռամակրիշնան» հոդվածին։ |