ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ

«ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ» (ՄԱԿԲՀ) (անգլ.՝ United Nations Population Fund, (UNFPA) նախկինում՝ ՄԱԿ-ի Բնակչության գործունեության հարցերով հիմնադրամ), ՄԱԿ-ի կազմակերպություն։ ՄԱԿԲՀ-ը հիմնադրվել է 1969 թվականին Ընդհանուր վեհաժողովի նախաձեռնությամբ որպես բնակչության հետ կապված հարցերում զարգացող և անցումային շրջանում գտնվող երկրների աջակցության խոշորագույն միջազգային ֆինանսավորման աղբյուր։ ՄԱԿԲՀ-ը ասում է՝ «ՄԱԲՀ-ն աշխարհի երկրներին օգնում է օգտագործել բնակչության վերաբերյալ տվյալները վերջիններիս քաղաքականություններում և ծրագրերում` աղքատության կրճատման, ինչպես նաև ապահովելու համար, որ յուրաքանչյուր հղիություն լինի ցանկալի, յուրաքանչյուր ծնունդ` անվտանգ, յուրաքանչյուր երիտասարդ զերծ լինի ՄԻԱՎ-ից և յուրաքանչյուր աղջիկ ու կին արժանանա հարգալից և արժանապատիվ վերաբերմունքի»[3]։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ
Изображение логотипа
Տեսակorganization established by the United Nations?
Երկիր ԱՄՆ[1]
ՀապավումUNFPA, FNUAP, ЮНФПА, FPNU և ՄԱԿԲՀ
Հիմնադրված1969[2]
Իրավ. կարգավիճակգործող
Նպատակներաղքատության կրճատում, հղիության ցանկալիություն, յուրաքանչյուր ծնունդ` անվտանգ, յուրաքանչյուր երիտասարդ զերծ լինի ՄԻԱՎ-ից և յուրաքանչյուր աղջիկ ու կին արժանանա հարգալից և արժանապատիվ վերաբերմունքի
Գլխադասային գրասենյակՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՏեղագրությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, ԱՄՆ
Անձնակազմ1119
Կայքunfpa.org(անգլ.)
Նախկին անվանում(ներ)ՄԱԿ-ի Բնակչության գործունեության հարցերով հիմնադրամ

Կազմակերպությունը վերջերս ամբողջ աշխարհում աչքի ընկավ իր՝ Մանկական ամուսնությունների, ծննդաբերական խուղակների և կնոջ սեռական օրգանների խեղման դեմ պայքարի համաշխարհային քարոզարշավի շնորհիվ։ Պետությունների խնդրանքով կազմակերպությունը աջակցություն է ցուցաբերում ընտանիքի ծրագրման և վերարտադրողական ծառայություննների բարելավման (ըստ անհատական ընտրության) և բնակչությանն առնչվող կայուն զարգացման ուղղված քաղաքականության մշակման բնագավառներում[4]։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը աջակցում է ավելի քան 150 երկրներում և տարածաշրջաններում տարածված ծրագրերին, որոնք տարածվել են չորս աշխարհագրական շրջաններով` Արաբական պետություններ և Եվրոպա, Ասիա եւ Խաղաղօվկիանոսյան երկրներ, Լատինական Ամերիկա և Կարիբյան ավազանի երկրներ, և մերձսսահարայան Աֆրիկա։

Աշխատակիցների մոտ երեք չորրորդը աշխատում է տարածաշրջանային և ենթատարածաշրջանային գրասենյակներում[5]։

Ծագում

խմբագրել

ՄԱԿԲՀ-ը սկսել է իր գործունեությունը 1969 թվականին որպես ՄԱԿ-ի Բնակչության գործունեության հարցերով հիմնադրամ (անվանումը փոխվել է 1987 թվականին) Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ղեկավարության ներքո[6]։ 1971 թվականից այն ղեկավարվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից[7][8][9]։

Մանդատ

խմբագրել

Միավորված ազգերի կազմակերպությանը Բնակչության հիմնադրամի մանդատը հիմնադրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) կողմից 1973 թվականին[10].

  • Ձևավորել բնակչության և ընտանիքի պլանավորման կարիքներին արձագանքելու համար անհրաժեշտ գիտելիքներն ու կարողությունները[10]։
  • Թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրներում խթանել իրազեկությունը բնակչության հիմնախնդիրների և այդ հիմնախնդիրներով զբաղվելու հնարավոր ռազմավարությունների վերաբերյալ[10]։
  • Աջակցել բնակչության հիմնախնդիրների լուծմանն այնպիսի եղանակներով և միջոցներով, որոնք լավագույնս են համապատասխանում տվյալ երկրի կարիքներին[10]։
  • Միավորված ազգերի կազմակերպության համակարգում առաջատար դեր ստանձնել բնակչությանն առնչվող ծրագրերի խթանման հարցում և համակարգել Հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերը[10]։

Բարի կամքի դեսպաններ

խմբագրել

Հիմնադրամի հովանավորը Դանիայի գայաժառանգ արքայադուստր Մերին է։

Կազմակերպության բարի կամքի դեսպաններն են․

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Global LEI index
  2. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  3. «About us - UNFPA - United Nations Population Fund». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. «Հիմնարար Փաստեր», Միավորված ազգերի կազմակերպություն. ՄԱԿ-ի հանրային վարչություն. 2013. էջ 78-79. ««ՄԱԲՀ-ն աշխարհի երկրներին օգնում է օգտագործել բնակչության վերաբերյալ տվյալները վերջիններիս քաղաքականություններում և ծրագրերում»»
  5. UNFPA in the UN system. Արխիվացված 2014-07-22 Wayback Machine Retrieved 28 February 2013.
  6. «UNFPA in the United Nations System». United Nations Population Fund. Արխիվացված է օրիգինալից 2009-09-02-ին. Վերցված է 2018-04-01-ին.
  7. United Nations General Assembly Session -1 Resolution 2815. United Nations Fund for Population Activities A/RES/2815(XXVI) 14 December 1971. Retrieved 11 July 2008.
  8. United Nations General Assembly Session -1 Resolution 3019. United Nations Fund for Population Activities A/RES/3019(XXVII) 18 December 1972. Retrieved 11 July 2008.
  9. United Nations General Assembly Session 34 Resolution 104. United Nations Fund for Population Activities A/RES/34/104 14 December 1979. Retrieved 11 July 2008.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 UN team. «United Nations Population Fund» (անգլերեն). UNFPA. «The mandate of UNFPA, as established by the United Nations Economic and Social Council (ECOSOC) in 1973 and reaffirmed in 1993» {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)