- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ղևոնդ Ավագի Հակոբյան (նոյեմբերի 26, 1908(1908-11-26)[1][2], Ղշլաղ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 27, 1986(1986-07-27), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ինժեներական զորքերի գեներալ-մայոր (1958)։
Ավարտել է Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիան (1937)։ 1939-1940 թվականներին (որպես ավիագնդի հատուկ սարքավորումների ինժեներ) մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելառուսիայի ազատագրմանը և Ֆինլանդիայի դեմ պատերազմին։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի ժամանակ՝ Հարավային ռազմաճակատի ռազմաօդային ուժերի շտաբում հատուկ ծառայության ինժեներ-հրահանգիչ, 1943 թվականից՝ 4-րդ օդային բանակի գլխավոր ինժեների տեղակալ, մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Թամանի, Կուբանի, Ուկրաինայի, Բելառուսիայի ազատագրմանը, Լեհաստանում, Չեխոսլովակիայում և Գերմանիայում մղված մարտերին։ 1945-1947 թվականներին ծառայել է Գերմանիայի խորհրդային զորախմբում, 1947-1950 թվականներին՝ ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբում, 1951-1963 թվականներին եղել է Կիևի ինժեներաավիացիոն բարձրագույն ռազմական ուսումնարանի ռադիոտեխնիկական ֆակուլտետի պետ։
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 74)։
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|