Ղրիմի հարթակ

Ուկրաինայի դիվանագիտական նախաձեռնությունն է, որն նպատակ ունի հակազդել Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի ժամանակավոր օկուպացիայի հետևան

«Ղրիմի հարթակ» (ուկրաիներեն՝ Кримська платформа), Ուկրաինայի նախագահի դիվանագիտական նախաձեռնություն ուղղված ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, որի նպատակ է հռչակվել Ուկրաինայի միջազգային գործընկեր երկրների խորհրդակցությունների և գործողությունների համակարգման միջոցով Ռուսաստանին Ղրիմը միացման հետևանքների հակազդումն ու թերակղզին Ուկրաինայի վերահսկողության տակ վերադարձնելը[1][2][3]։

Ղրիմի հարթակ
Изображение логотипа
ՏեսակԴիվանագիտություն
Երկիր Ուկրաինա
Հիմնադրված2021
Գլխադասային գրասենյակԿիև, {{{2}}} Ուկրաինա
Կայքcrimea-platform.org

Նպատակներ

խմբագրել

«Ղրիմի հարթակը» հռչակել է, որ իր գործունեությունն կիրականացվի հինգ գերակա ուղղություններով[4]՝

  1. Ղրիմի կարգավիճակի փոփոխության չճանաչման միջազգային քաղաքականության համախմբում,
  2. պատժամիջոցների արդյունավետությունը, դրանց ամրապնդումը և շրջանցման ուղիների արգելափակում,
  3. մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանություն,
  4. Ազով և Սև ծովերի տարածաշրջանում և դրանից դուրս անվտանգության ապահովում, նավագնացության ազատության սկզբունքի պաշտպանություն,
  5. «օկուպացիայի» բնապահպանական և տնտեսական հետևանքների հաղթահարում։

Ըստ նախաձեռնողները՝ «Ղրիմի հարթակը» բաց է հետագա համագործակցությունների համար[5]։

Ստեղծում

խմբագրել

«Ղրիմի հարթակը» ստեղծվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կողմից՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և իր գրասենյակի նախաձեռնությամբ և աջակցությամբ։ Նման հարթակի պլանների մասին հայտարարվել է Ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարարությունում։ 2020 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում, Նախագահ Զելենսկին մասնակից երկրներին կոչ է արել միանալ նման հարթակի ստեղծմանը[6]։

2021 թվականի փետրվարի 26-ին Վլադիմիր Զելենսկին հրամանագիր ստորագրեց «Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի ժամանակավորապես օկուպացված տարածքի դեօկուպացման և վերաինտեգրմանն ուղղված առանձին միջոցների մասին», որով նա որոշեց ստեղծել Կազմակերպչական կոմիտե՝ Ղրիմի պլատֆորմի հիմնադիր գագաթնաժողովի պատրաստում և անցկացում Ուկրաինայում։ Համաձայն փաստաթղթի՝ ԱԳՆ-ն ապահովում է Ուկրաինայի մասնակցության համակարգումը «Ղրիմի հարթակի» աշխատանքներում։ «Ղրիմի հարթակի» հիմնադիր գագաթնաժողովի նախապատրաստման կազմակերպչական կոմիտեի Նախագահը հանդիսանում էր Ուկրաինայի արտաքին գործերի Նախարար՝ Դմիտրի Կուլեբան[7][8][9]։

«Ղրիմի հարթակի» հիմնադիր գագաթնաժողովն անցկացվել է 2021 թվականի օգոստոսի 23 -ին Կիևում[10][11]։ Այն դարձավ Հարթակի առաջին միջոցառումն ամենաբարձր քաղաքական մակարդակով և պաշտոնապես սկսեց իր գործունեությունը։ Գագաթնաժողովին ելույթ ունեցան Ուկրաինայի Նախագահը, Գերագույն Ռադայի Նախագահը, Վարչապետը, Ղրիմի թաթար ժողովրդի առաջնորդը, արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարները, «Ղրիմի հարթակի» փորձագիտական ցանցի ներկայացուցիչը։ Գագաթնաժողովին մասնակցեցին 46 երկիր և միջազգային կազմակերպություններ[12]։

Գագաթնաժողովի ընթացքում անցկացվեց 4 պանելային քննարկումներ, հետևյալ թեմաներով.

  1. Չճանաչման և պատժամիջոցների քաղաքականություն
  2. Անվտանգության մարտահրավերներ
  3. Ժամանակավորապես օկուպացված Ղրիմում մարդու իրավունքների պաշտպանությունը
  4. Ղրիմի թաթար ժողովրդի իրավունքների վերականգնումը

«Ղրիմի հարթակի» գործունեությունը չի ավարտվի, այլ միայն կսկսվի Գագաթնաժողովից հետո։ Այն զուգահեռաբար տեղի կունենա մի քանի մակարդակներով. միջկառավարական, խորհրդարանական, փորձագիտական։

Ղրիմի հարթակի մասնակիցներ

խմբագրել

«Ղրիմի հարթակի» Գագաթնաժողովին մասնակցել է 46 պաշտոնական պատվիրակություն, որից 14-ը ղեկավարել են պետությունների և կառավարությունների ղեկավարները, 2-ը՝ խորհրդարանների ղեկավարները, տասից ավելի նախարարների և կառավարության անդամների մակարդակով, 4-ը՝ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։[13][14][15][16][17][18][19]

«Ղրիմի հարթակի» էությունը կայանում է այս համակարգման և խորհրդատվական ձևաչափի նորարարական ճարտարապետության մեջ, այն է` նրա երեք ուղիները` միջկառավարական, միջխորհրդարանական և փորձագիտական։

Այս միջազգային ձևաչափը ներառում է իր մեջ խորհրդարանական և փորձագիտական դիվանագիտության բաղադրիչներ։

Փորձագիտական ցանցն արդեն համախմբել է աշխարհի 33 երկրների ավելի քան 200 վերլուծաբանների, փորձագետների և գիտնականների[20][21][22]

Միջոցառման համար հավատարմագրվել է 370 լրագրող, որից 170-ը՝ օտարերկրյա[12][23]։

Ղրիմի հարթակի մասնակիցների մասին

խմբագրել

Օգոստոսի 23-ին Կիևում «Ղրիմի հարթակի» հիմնադիր Գագաթնաժողովին մասնակցեց 46 երկիր և միջազգային կազմակերպություն, այդ թվում[12]՝

Պատվիրակությունների բոլոր ղեկավարները, անկախ նրանց մակարդակից, լիազորված են պաշտոնապես միացնել իրենց պետությունները «Ղրիմի հարթակին» և ընդունել Հռչակագիրը։ «Ղրիմի հարթակի» Հռչակագիրը մնում է բաց միանալու համար գագաթնաժողովից հետո[24]։ Գագաթնաժողովը պաշտոնապես սկսեց «Ղրիմի հարթակի» գործունեությունը՝ բոլոր մակարդակներում (միջկառավարական, միջխորհրդարանական և փորձագիտական), որը կտևի մինչև թերակղզու վերադարձն Ուկրաինայի կառավարության վերահսկողության ներքո։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Crimea Platform: Ukraine's Initiative to Raise the Costs of Russia's Occupation». Jamestown (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  2. Виктория Власенко (23.08.2021). «"Крымская платформа" в Киеве. России напомнили, что вопрос открыт». dw.com (ռուսերեն). Deutsche Welle. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. «Саміт Кримської платформи має ухвалити документ про деокупацію». Українська правда (ուկրաիներեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  4. «У МЗС оголосили напрямки роботи Кримської платформи» (ուկրաիներեն). Слово і Діло. 04.03.2021.
  5. «"Кримська платформа" завершить свою роботу тоді, коли на півострів повернеться прапор України – Кориневич» (ուկրաիներեն). Крим.Реалії.
  6. «Президент Зеленський в ООН закликав взяти участь у створенні міжнародної платформи з деокупації Криму» (ուկրաիներեն). Крим.Реалії. 23.09.2020. Վերցված է 26.02.2021-ին.
  7. «Зеленський створив оргкомітет Саміту Кримської платформи» (ուկրաիներեն). Українська правда. 26.02.2021. Վերցված է 26.02.2021-ին.
  8. «Президент створив Організаційний комітет з підготовки установчого Саміту Кримської платформи» (ուկրաիներեն). Ուկրաինայի նախագահ. 26.02.2021. Վերցված է 28.02.2021-ին.
  9. Указ Президента України від 26 лютого 2021 року № 78/2021 «Про окремі заходи, спрямовані на деокупацію та реінтеграцію тимчасово окупованої території Автономної Республіки Крим та міста Севастополя» (ուկր.)
  10. Партнёры Киева прибывают на «Крымскую платформу». Украина готовится к открытию саммита по Крыму // Газета «Коммерсантъ» от 22.08.2021
  11. Киев собирает друзей на «Крымской платформе» // Газета «Коммерсантъ» от 22.08.2021
  12. 12,0 12,1 12,2 «44 держави та організації: Кулеба назвав повний склад саміту "Кримської платформи"» (ուկրաիներեն). Українська правда. 19.08.2021. Վերցված է 19.08.2021-ին.
  13. «Կիևում մեկնարկել է «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովը». Hetq.am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
  14. «Զելենսկին Դուդային հրավիրել է մասնակցելու «Ղրիմի հարթակի» գագաթաժողովին». news.am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
  15. «Делегацію США на Кримській платформі очолить міністерка енергетики». Українська правда (ուկրաիներեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
  16. «President of Ukraine held talks with the President of Latvia after the Crimea Platform Summit» (անգլերեն). Ուկրաինայի նախագահ. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
  17. «Kijów | Spotkanie Prezydentów Polski i Ukrainy» (լեհերեն). Լեհաստանի նախագահ. 2021 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
  18. «Premier Citu pays visit to Ukraine, to attend Crimean International Platform's launch summit». www.agerpres.ro (ռումիներեն). Agerpres. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
  19. «PM Garibashvili Addresses Crimea Platform Summit». Civil.ge (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
  20. «180 експертів із 33 країн готові брати участь в експертній мережі Кримської платформи - Кулеба». Інтерфакс-Україна (ուկրաիներեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
  21. «Кабінет Міністрів України - Дмитро Кулеба: Вже 180 експертів з 33 країн готові брати участь в Експертній мережі Кримської платформи» (ua). Ուկրաինայի նախարարների կաբինետ. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Еміне Джапарова відкрила у Києві установчий Форум Експертної Мережі Кримської платформи» (ua). Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. «The President presented state awards to the participants of the Crimea Platform summit» (անգլերեն). Ուկրաինայի նախագահ. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
  24. «У МЗС розповіли, над чим працює Кримська платформа після установчого саміту» (ուկրաիներեն). zmina.info. 20.01.2022. Վերցված է 27.01.2022-ին.