Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Գանձակ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (այլ կիրառումներ)

Հռիփսիմյան օրիորդաց դպրոց, երկդասյա ուսումնական հաստատություն։ Հիմնվել է 1874 թվականին, Գանձակ քաղաքում (Ելիզավետպոլ), մտավորականության և հասարակայնության ջանքերով։ Նախապես գործել է Սուրբ Հովհաննես եկեղեցու գավթում, ապա՝ վարձու տներում։ Ունեցել է կրտսեր և ավագ նախակրթարաններ (5 բաժանմունքով)։ Դասավանդվել են հայոց լեզու, ռուսաց լեզու, թվաբանություն, պատմություն, գեղագրություն, կրոն, երգեցողություն, նկարչություն, ձեռագործ։ Ցարական իշխանության, Էջմիածնի սինոդի կողմից մի քանի անգամ փակվել է։ Դպրոցը գործել է նվիրատվություններից և այլ միջոցներից գոյացած եկամուտներով։ 1894-95 ուսումնական տարում սովորել է 252 աշակերտ։ Դասավանդել են Մ. Ենգիբարյանը, Ն. Տեր-Ղևոնդյանը, Ն. Դավթյանը, Ռ. Տեր-Ավագյանը, Ա. Մխիթարյանը և ուրիշներ։ 1910 թվականից եղել է երկսեռ դպրոց։

Հռիփսիմյան օրիորդաց դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1874
Աշակերտներ252
Երկիր Ռուսական կայսրություն
ՏեղագրությունԳանձակ
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 597