Հունգարացի հեղափոխականների պահանջներ (1956)
Հունգարացի հեղափոխականների պահանջներ (1956), 1956 թվականի հոկտեմբերի 22-ին, Հունգարիայի մի խումբ ուսանողներ կազմել են ազգային քաղաքականության տասնվեց հիմնական պահանջ պարունակող ցուցակը[1]։ Հետագայում հակաԽորհրդային բողոքի երթի միջոցով ուսանողները փորձել են մտնել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի գլխավոր ռադիոկայան և կարդալ իրենց պահանջները եթերում։ Ուսանողները ձերբակալվել են, իսկ երբ մարդիկ հավաքվել են հեռարձակման կայարանում և կոչ են արել ազատ արձակել նրանց, [[պետական անվտանգության ծառայություն]]ը կրակել է անզեն ամբոխի վրա։
Պահանջներ
խմբագրել- Պահանջում ենք անհապաղ տարհանել խորհրդային բոլոր զորքերը` հաշտության պայմանագրի համապատասխան դրույթների համաձայն։
- Պահանջում ենք կուսակցության անդամների նոր գաղտնի քվեարկությամբ ընտրություն վերևից ներքև։
- Նոր կառավարությունը պետք է ձևավորվի Իմրե Նագիի ղեկավարությամբ և ստալինյան ժամանակաշրջանի քրեական առաջնորդները պետք է անհապաղ հեռացվեն։
- Պահանջում ենք հրապարակային հետաքննություն Միխայիլ Ֆարկասի և նրա հանցակիցների գործունեության նկատմամբ, որոնք պատասխանատու են ոչ վաղ անցյալում կատարված հանցագործությունների և մեր երկրի կործանման համար։ Նրանք պետք վերադարձվեն Հունգարիա և կանգնեն հունգար ժողովրդի դատարանի առաջ։
- Պահանջում ենք ամբողջ երկրում համընդհանուր ընտրություններ` գաղտնի հանրային փակ քվեարկության հիման վրա նոր Ազգային ժողով ընտրելու համար, որին մասնակցեն բոլոր քաղաքական կուսակցությունները։ Մենք պահանջում ենք, որպեսզի աշխատավորների գործադուլների իրավունքները ճանաչվեն։
- Պահանջում ենք վերանայել ու կրկին ճշգրտել հունգարա-խորհրդային և հունգարական-հարավսլավական հարաբերությունները քաղաքականության, տնտեսության և մշակութային ոլորտներում և պահանջում ենք, որ լինի լիակատար քաղաքական և տնտեսական իրավահավասարության, և որևէ մեկը չմիջամտի մյուսի ներքին գործերին։
- Պահանջում ենք Հունգարիայի տնտեսական կյանքի ամբողջական վերակազմակերպումը մասնագետների ղեկավարությամբ։ Ամբողջ տնտեսական համակարգը` հիմնված պլանավորման վրա, պետք է վերանայվի Հունգարիայի պայմանների լույսի ներքո և բխի Հունգարիայի ժողովրդի կենսական շահերից։
- Մեր պահանջում ենք, որ վերանայվեն ներքին և արտաքին առևտրի համաձայնագրերը, և գումարները որոնք չեն կարող վճարվել, պետք է հրապարակվեն։ Մենք պահանջում ենք, որ պետք է հստակ տեղեկացվի մեր երկրի ուրանի հանքավայրերի, դրանց շահագործման, այդ ոլորտում ռուսների զիջումների վերաբերյալ։
- Պահանջում ենք, որ Հունգարիան իրավունք ունենա իր երկրի ուրանը վաճառել համաշխարհային շուկայական գներով, որպեսզի ձեռք բերի հաստատուն արժույթ։
- Պահանջում ենք ամբողջովին վերանայել արդյունաբերության մեջ գործող նորմերը և արմատականորեն ճշգրտել աշխատավարձերը բանվորների և մտավորականների ահանջների հիման վրա։ Մենք պահանջում ենք նվազագույն աշխատավարձ բանվորների համար։
- Պահանջում ենք, որ բաշխման համակարգը կազմակերպվի նոր հիմքի վրա և գյուղատնտեսական արտադրանքը օգտագործվի ռացիոնալ ձևով։ Մենք պահանջում ենք հավասար վերաբերմունք առանձին տնտեսությունների հանդեպ։
- Պահանջում ենք ազատ արձակել անմեղ մարդկանց և քաղբանտարկյալներին։
- Պահանջում ենք Երկրորդ Համաշխարհային պատերազմի ռազմագերիների, Խորհրդային Միություն տեղահանված քաղաքացիական բնակչության, այդ թվում Հունգարիայից դուրս գտնվող դատապարտյալների անհապաղ հայրենադարձություն և վերադարձ։
- Պահանջում ենք համոզմունքների, խոսքի, մամուլի, ռադիոյի ազատություն ամբողջական ճանաչումը, ինչպես նաև օրաթերթի ստեղծումը Հունգարիայի համալսարաների և քոլեջների ուսանողների միության համար(MEFESZ):
- Պահանջում ենք բռնապետության խորհրդանիշ Ստալինի արձանը հեռացնել և որքան հնարավոր է այն արագ փոխարինել 1848-49 թվականներին զոհված ազատամարտիկների հուշարձանով։
- Պահանջում ենք օտար խորհրդանիշների փոխարինում հին Հունգարիայի Կոսսութի բազուկներով։ Պահանջում ենք նոր համազգեստ բանակի համար, որը համապատասխանում է մեր ազգային ավանդույթներին։
- Մենք պահանջում ենք, որ մարտի 15-ը հայտարարվի ազգային տոն, իսկ որ հոկտեմբերի 6-ը` ազգային սգո օր, և այդ օրը դպրոցները պետք է փակվեն։
- Բուդապեշտի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները միակամ հայտարարում են Վարշավայի, Լեհաստանի բանվորների և ուսանողների հետ իրենց համերաշխության մասին` ազգային անկախության պաշտպանության համար նրանց շարժումներին միանալով։
- Բուդապեշտի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները որոշել են MEFESZ-ի տեղական ճյուղեր կազմակերպել Բուդապեշտում և հոկտեմբերի 27-ին գումարել երիտասարդական խորհրդարան, որտեղ ամբողջ ազգի երիտասարդները պետք է ներկայանան իրենց պատվիրակներով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Modern History Sourcebook: Resolution by students of the Building Industry Technological University: Sixteen Political, Economic, and Ideological Points, Budapest, October 22, 1956 Retrieved 22 October 2006