Հորաս Թատլ
Հորաս Պառնել Թատլ (դասական տառադարձմամբ՝ Հորացիուս Պառնել Թուտլ, անգլ.՝ Horace Parnell Tuttle, մարտի 17, 1837[1], Newfield, Յորք շրջան, Մեն, ԱՄՆ - օգոստոսի 16, 1923[1], Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ։
Հորաս Թատլ Horace Tuttle | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1837[1] Newfield, Յորք շրջան, Մեն, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 16, 1923[1] (86 տարեկան) Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Հարվարդի աստղադիտարան, Միացյալ Նահանգների ռազմածովային աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Պարգևներ | |
Հայր | Moses Tuttle?[2] |
Horace P. Tuttle Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1857 թվականին Թատլը սկսել է աշխատել Հարվարդի քոլեջի աստղադիտարանում, որպես օգնական։ Նա հայտնաբերել է մի քանի գիսաստղեր և հանդիսանում է 109P/Սվիֆթ-Թատլի (հանդիսանում է Պերսեիդներ ասուպային հոսքի աղբյուրը) և 55P/Թեմպլ-Թատլի (հանդիսանում է Լեոնիդներ ասուպային հոսքի աղբյուրը) գիսաստղերի համահայտնաբերողը։ Նրան օժանդակում էր Ասաֆ Հոլլը, ով հաշվարկում էր երկնային մարմինների ուղեծրերը։ Բացի այդ Թատլը հայտնաբերել է (66) Մայա և (73) Կլիտիա աստերոիդները։
1862 թ. նա թողեց Հարվարդը, որպեսզի 9 ամսով մասնակցի քաղաքացիական պատերազմում, որտեղ նա ծառայում էր որպես գանձապահ։ Հետագայում նա ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում և մասնակցել է մի քանի աշխարհագրական ճանապարհորդությունների։
1884 թվականից նա շարունակել է աշխատել որպես աստղագետ և աշխատել է Միացյալ Նահանգների ռազմածովային աստղադիտարանում, Վաշինգտոնում։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ի պատիվ Հորաս Թատլի անվանակոչվել է 1991 թվականի հոկտեմբերի 31-ին Սեյձի Ուեդայի և Հիրոսի Կանեդայի կողմից հայտնաբերված (5036) Թատլ աստերոիդը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հորաս Թատլ» հոդվածին։ |