Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովվերգություն (այլ կիրառումներ)

Հովվերգություն (իդիլիա, բուկոլիկա), անտիկ պոեզիայի ժանրերից։ Կյանքի երանելի վիճակ պատկերող ստեղծագործություններ, որտեղ ներկայացված են բնության մեջ, գյուղում ապրող և աշխատող հասարակ մարդկանց կերպարներ ու հարաբերություններ։ Հովվերգությունները բնութագրվում են առնչությունների բնականությամբ, բնության գեղեցկությունների ու մարդու անվրդով կյանքի ներդաշնակությամբ։ Հովվերգության հիմնադիրն է Թեոկրիտոսը (մեր թվարկությունից առաջ 3-րդ դարում)։ Հովվերգություններ գրել են Մոսխը (մեր թվարկությունից առաջ 2-րդ դարում), Վիրգիլիոսը (մեր թվարկությունից առաջ 1-ին դարում) և ուրիշներ։ Հովվերգությունն իր երկրորդ ծաղկումն ապրել է 17-18-րդ դարերում (Ս. Գեսների, Ի. Ֆոսի կողմից)։ Հովվերգության բնույթ ունեն քաղաքակրթության և հասարակական կյանքի դժվարություններից հեռու բանաստեղծական պատկերները։

Ալվան Ֆիշեր, Հովվերգություն ներկայացնող նկար 1854

Սկզբնական շրջանում Հին Հռոմում այն նշանակել է գյուղական թեմայով փոքր բանաստեղծություն։ Ավելի ուշ Բյուզանդիայում εἰδύλλιον բառն օգտագործել են սխոլաստիկները՝ մեկնաբանելով հին հույն բանաստեղծ Ֆեոկրիտի (հին հունարեն՝ Θεόκρῐτος, մոտ 300 — մոտ 260 մ.թ.ա) ստեղծագործությունների որոշակի հատվածներ։

Արտաքին հղումներ

խմբագրել
  • ВТ-ЭСБЕ|Идиллия|Чешихин, Всеволод Евграфович|В. Е. Чешихин

Գրականություն

խմբագրել
  • Т. В. Попова. БУКОЛИКА В СИСТЕМЕ ГРЕЧЕСКОЙ ПОЭЗИИ // Поэтика древнегреческой литературы. М., 1981.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 582  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովվերգություն» հոդվածին։