Հովսեփ Կարախանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարախանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովսեփ Հովակիմի Կարախանյան (մայիս 21, 1878, գյուղ Վողան (Իրան) - հունվար 31, 1931, Լենինական), պրոֆեսիոնալ հեղափոխական, հրապարակախոս, մանկավարժ, ԽՄԿԿ անդամ՝ 1910 թվականից։
Հովսեփ Կարախանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21, 1878[1] |
Ծննդավայր | Իրան[1] |
Մահացել է | հունվարի 31, 1931[1] (52 տարեկան) |
Մահվան վայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան[1] և Լազարյան ճեմարան[1] |
Մասնագիտություն | պրոֆեսիոնալ հեղափոխական, հրապարակախոս և ուսուցիչ |
Աշխատավայր | Տեղեկատու[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է էջմիածնի Գևորգյան և Մոսկվայի Լազարյան ճեմարաններում։ Դասախոսություններ է լսել Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Տիրապետել է ութ լեզվի։ Ուսանողական տարիներին ուսումնասիրել է Մարքսի, էնգելսի և Լենինի աշխատությունները։ 1905-ին վերադարձել է Իրան։ Զգալի ավանդ ունի Իրանում մարքս–լենինյան գաղափարների տարածման գործում։ Հրապարակախոսական հոդվածներով հանդես է եկել հայ բոլշևիկյան մամուլում։ 1914-ին տեղափոխվել է Բաքու։ 1918-ին խմբագրել է Բաքվի կոմունայի «Տեղեկատու»-ն։ 1918-ի հուլիսից աշխատել է Իրանում՝ սովետական դեսպանատանը, որպես խորհրդական և առաջին քարտուղար։ 1918-ի աշնանը դեսպանատան վրա կատարված ավազակային հարձակման ժամանակ ձերբակալվել է և ավելի քան 2 տարի մնացել գերության մեջ։ 1921-ին, սովետական կառավարության միջ��մտությամբ, վերադարձել է Մոսկվա, որտեղ նրան ընդունել է Վ. Ի. Լենինը։ 1921–23-ին աշխատել Է Մոսկվայում և Ուկրաինայում։ 1923–31-ին եղել է Լենինականի գավգործկոմի ժողկրթբաժվարը։ Կարախանյանի անունով է կոչվում Լենինականի N 30 միջնակարգ դպրոցը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 294)։ |