Հովհաննես Իզմիրյան
Հովհաննես Իզմիրյան (ց) (ծննդ անհայտ, Տփղիս - մահվ. անհայտ, Թիֆլիս), հայազգի պետական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ[1]։
Հովհաննես Իզմիրյան(ց) | ||
| ||
---|---|---|
1840 - 1843 | ||
Նախորդող | Մելիք Դարչի Ավետիքյան Բեհբուդյան | |
Հաջորդող | Ստեփան Գաբրիելյան Խատիսյան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և հասարակական գործիչ | |
Ծննդյան օր | անհայտ | |
Ծննդավայր | Տփղիս | |
Վախճանի օր | անհայտ | |
Վախճանի վայր | Թիֆլիս | |
Թաղված | Խոջիվանք | |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Հովհաննես Իզմիրյանի կենսագրական քիչ տվյալներ են հայտնի։ Նա սերում է Տփղիսի հայկական բնիկ տոհմից, որն ուներ առաջին կարգի քաղաքացիության տիտղոս[2]։ Հ. Իզմիրյանն առաջինն էր, որ ընտրվեց քաղաքագլուխ 1840 թվականին Թիֆլիսի կառավարման հասարակական կանոնադրության հաստատումից հետո։ Քաղաքագլխի պաշտոնը ստանձնել է 1840 թվականից 1843 թվականներին[1][3]։
Հ.Իզմիրյանի վարչական գործունեությունից հայտնի է, որ նա մեկն էր իր ժամանակի այն մտավորականներից, ով, ելնելով հասարակական շահերից, ձգտել էր օրենքի ուժով սահմանափակել համքարների միահեծան ինչ-ինչ իրավունքները, որ հենված էին սովորույթի ուժի վրա։ Այդ կապակցությամբ նա մի նախագիծ էր հեղինակել և որպես առաջարկ՝ այն ուղարկել Կովկասի փոխարքա Վորոնցովին[1][4]։
Ամենայն հավանականությամբ Հ. Իզմիրյանը թաղված է եղել Թբիլիսիի հայկական Խոջիվանքի գերեզմանատանը։ Հայտնի է, որ նրա գերեզմանը ոչնչացվել է[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.) Արխիվացված 2012-05-18 Wayback Machine
- ↑ “Акты ... “, том XII, Тифлис, 1904, ст. 227.
- ↑ Чрелаев С., Тифлис в XIX столетии, “Тифлисский листок”, 1901, N 291.
- ↑ “Тифлисские Амкары, из записок Юрия Федоровича”, Тифлис, 1883, ст. 30-31.
- ↑ «ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ - Թբիլիսիի քաղաքագլուխները», Ալիք օրաթերթ 2013թ.:(չաշխատող հղում)